2024/12/26

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

 


2024-2025 ուսումնական տարվա առաջին շրջանը ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված, որի ընթացքում գրանցվել են հիմնականում հաջողություններ և առաջընթաց։

Այս ուսումնական շրջանում 11-րդ դասարանի սովորողների հետ հաջողված եմ համարում «Մարդու առողջությունն ու բնապահպանական ասպեկտները» աշխատանքների շարքը, որի ընթացքում սովորողների կողմից կատարվող  փոքրիկ հետազոտությունների արդյունքում կարողացանք բազմաթիվ բացահայտում և օրինաչափություններ հայտնաբերեցինք։
10-րդ դասարանցիների հետ Սեփական էկոլոգիական ոտնահետքի հաշվարկումն ու դրա փոքրացման անհրաժեշտության գիտակցման ուղղված աշխատանքները։
9-րդ դասարանցիների հետ չնայած որոշակի դժվարությունները կարողացանք մանրամասն ուսումնասիրել Հայաստանի աշխարհագրության դասընթացի ֆիզիկան աշխարհագրության բաժինը։

Դասընթացների նպատակների իրականացման նպաստել են առաջին ուսումնական շրջանում իրականացված ուսումնական ճամփորդությունները, որոնք հիմնականում կրել են հայրենագիտական-ճանաչողական բնույթ, կամ ուղղված են եղել բնական միջավայրի լավ ճանաչմանը՝ էկոտուրիզմի զարգացման հետքերով։

Այս առումով կցանկանայի հիշատակել դեպի Լոռվա մարզ կատարված երկօրյա և եռօրյա ճամփորդությունները, տավուշյան եռօրյա ճամփորդությունը, ինչպես նաև Արմաղանի բարձունքի հաղթահարումը։ Շարունակելով համագործակցությունը «Վայրի բնության և մշակութային արժեքների» հիմնադրամի հետ այս ուսումնական շրջանում հաջողվեց ևս մեկ համատեղ ճամբար իրականացնել։ Իհարկե ուսումնական շրջանը կիսատ կլիներ, եթե գոնե մեկ անգամ չմասնակցեի ռազմամարզական ճամբարի։

Ուսումնական տարին մեկնարկել ենք առավոտյան ընդհանուր պարապմունքների կազմակերպումով, որը իրականցվել է Անուշ Ներսիսյան հետ համագործակցության արդյունքում։

Ստացվեց այնպես, որ այս ուսումնական շրջանում հասունացավ մի շարք ամոփումների համար, այսպիսով ամփոփելով երկար տարիների ուսուցման կազմակերպում ուսումնական ճամփորդությունների միջով  աշխատանքների փաթեթը՝ «Դպիր» ամսագրում լույս տեսավ իմ հեղինակած հոդվածը։ Ուսումնական այս շրջանը նաև նշանավորվեց նաև մեկ տասնյակից ավել տևած աշխատանքների ամփոփիչ գնահատումով, որը հանգեցրեց անվանական, «Մխիթար Սեբաստացի» մրցանակով։

Հաշվի առնելով, որ արդեն երրորդ տարի է ինչ վարժարանի սովորողները իրականացնում են հետազոտական աշխատանքներ ու բացի իրենց փորձից ավելացել է նաև իմ փորձը, այս տարի միանգամից 13 այդպիսի աշխատանք եմ ղեկավարում։ Այս պահին չանհատականացնելով կցանկանայի նշել, որ արդյունքները ավելի քան գոհացուցիչ են։

Ձմեռային ճամբար

 Ճամբարային գործունեության ուղղություններ 

  1. Այցելություն Սահադաշտ 
  2. Ձմեռային ինտելեկտուալ խաղեր
  3. Ֆիլմերի դիտում,քննարկում 
  4. Համագործակցություն ինժեներատեխնիկական լաբորատորիայի հետ
  5. Խոհանոցային նախագծեր
  6. Մեկօրյա այցելություններ ՀՀ թանգարաններ 
  7. Եռօրյա ուրցաձորյան ճամբար 
  8. Մարզական գործունեություն 


Երեքշաբթի, հունվարի 7

09։00-09։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09։20-10։05 Գործունեություն Հասմիկ Ղազարյանի հետ, ազգային հեքիաթներ 
10։10-10։55  ճամբարային գործունեության ներկայացում, կատարվելիք աշխատանքների բաշխում 
11։05-11։50 Ուրցաձորյան ճամբարի նախապատարաստական փուլի աշխատանքներ
11։50-12։35 Ազգային երգ 
12։35-12։55 ընդմիջում 
13։00-14։00 Հետազոտական աշխատանքեր

Չորեքշաբթի, հունվարի 8

09։00-09։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09։20-10։05 Ինտելեկտուալ խաղերի նախապատրաստություն 
10։10-10։55 Համագործակցություն ինժեներատեխնիկական լաբորատորիայի հետ
11։05-11։50 Ուրցաձորյան ճամբարի նախապատարաստական փուլի աշխատանքներ
11։50-12։35 առավոտյան ընդհանուր պարապմունքի նախապատրաստում 
12։35-12։55 ընդմիջում 
13։00-14։00 Հետազոտական աշխատանքեր

Հինգշաբթի, հունվարի 9

09։00-09։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09։20-10։05 Գործունեություն Հասմիկ Ղազարյանի հետ, ազգային հեքիաթներ 
10։10-11։50 Ֆիլմի դիտում քննարկում 
11։50-12։35 Ազգային պար
12։35-12։55 ընդմիջում 
13։00-14։00 Հետազոտական աշխատանքեր

Ուրբաթ, հունվարի 10

09։00-09։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09։20-10։05 Ինտելեկտուալ խաղերի նախապատրաստություն  
10։10-10։55 Համագործակցություն ինժեներատեխնիկական լաբորատորիայի հետ
11։05-11։50 Ուրցաձորյան ճամբարի նախապատարաստական փուլի աշխատանքներ
11։50-12։35 ազգային պարեր 
12։35-12։55 ընդմիջում 
13։00-14։00 Հետազոտական աշխատանքեր



Հունվարի 13-15 Եռօրյա ուսումնական, համագործակցային ճամբար Ուրցաձորոմ 

Հինգշաբթի, հունվարի 16

09։00-09։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09։20-10։05 Գործունեություն Հասմիկ Ղազարյանի հետ, ազգային հեքիաթներ 
10։10-11։50 Գործունեություն խոհանոցում
11։50-12։35 Ազգային պար
12։35-12։55 ընդմիջում 
13։00-14։00 Ինտըելեկտուալ խաղերի ձմեռային մրցաշար

Ուրբաթ, հունվարի 17

09։00-09։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09։20-10։05 Ինտելեկտուալ խաղերի նախապատրաստություն  
10։10-10։55 Համագործակցություն ինժեներատեխնիկական լաբորատորիայի հետ
11։05-11։50 եռօրյա ուսումնական ճամբարի նախապատրաստական աշխատաներ 
11։50-12։35 ազգային պարեր 
12։35-12։55 ընդմիջում 
13։00-14։00 Հետազոտական աշխատանքեր


Երկուշաբթի, հունվարի 20

09։00-09։20 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09։20-10։05 Գործունեություն Հասմիկ Ղազարյանի հետ, ազգային հեքիաթներ 
10։10-12։35 Քայլք դեպի սահադաշտ 
12։35-12։55 ընդմիջում 
13։00-14։00 Հետազոտական աշխատանքեր


Մասնակից սովորողներ 
  1. Սահակյան Մալենա, 9-րդ դասարան
  2. Մելքոնյան Ալիզե, 9-րդ դասարան
  3. Աղասարյան Լիլիթ, 9-րդ դասարան
  4. Առաքելյան Ալլա, 9-րդ դասարան
  5. Տիգրանյան Անահիտ, 9-րդ դասարան
  6. Գրիգորյան Լիլիանա, 9֊րդ դասարան
  7. Կլապակյան Գայանե, 10-րդ դասարան
  8. Չաքմիշյան Վիկտորյա, 10-րդ դասարան
  9. Խալոյան Դավիթ, 10-րդ դասարան
  10. Գալստյան Ալբերտ, 10-րդ դասարան
  11. Խալաթյան Նատալի, 10-րդ դասարան
  12. Այվազյան Լիա, 10-րդ դասարան
  13. Նշանյան Կարապետ, 10-րդ դասարան
  14. Վաղոյան Հայկ, 10-րդ դասարան
  15. Ասադուրյան Դիոն, 10-րդ դասարան
  16. Աթայան Ռոբերտ, 10-րդ դասարան
  17. Մարության Աննա, 10-րդ դասարան
  18. Կարսեցյան Արեն, 10-րդ դասարան
  19. Հակոբյան Մանե, 10-րդ դասարան
  20. Թոփալյան Էլինա, 10-րդ դասարան
  21. Դանեիելյան Էմիլ, 11-րդ դասարան
  22. Վահանյան Ալեքս,11-րդ դասարան
  23. Մնացականյան Նարեկ, 11-րդ դասարան
  24. Ստեփանյան Սեդա, 11-րդ դասարան
  25. Տոնոյան Մանե, 11-րդ դասարան
  26. Միքայելյան Վարազդատ, 11֊րդ դասարան
  27. Խաչատրյան Էդուարդ, 11֊րդ դասարան

2024/12/25

Եռօրյա ճամբարի ծրագիր


  

Ճամբարի նպատակները

· ծանոթացում կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի գործունեությանը,

· տարածքի հայրենագիտության ուսումնասիրություն,

· էկոտուրիզմի զարգացման հնարավորության ուսումնասիրություն,

· էկոտուր 2025-ի շրջանակներում անելիքների քննարկում,

· ուսումանական ֆիլմերի դիտում, քննարկում,

· «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ համագործակցության ամրապնդում։

Ճամփորդության հայրանագիտական բաղադրիչներ

· Մարզպետունու ամրոց-Տապի բերդ, Խոր Վիրապ

Ճամփորդության բնապահպանական բաղադրիչներ

·          Վեդի գետ ու կառոցվող ջրամբար,

·          Վայրի կենդանիների պահապանության կենտրոններ,

·          Խոսրովի արգելոցի հարող տարածք։

·          «Խոր Վիրապ» արգելոց 

·          «Հրեշտակների ձոր»


Նախապատրաստական փուլ 

Օր առաջին-13.01.2025

10:00-մեկնում Մայր դպրոցից

11:00-Կանգառ Խոր Վիրապում

12:00-12:30-Ալցելություն Մարզպետունու ամրոց:  

13։30-Ժամանում ճամբար

14։30-16։30 ծանոթացում «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահապանության հիմնադրամի» գործունեությանը, բաց դասեր, ինտերակտիվ խաղեր։ 

19:00-19:30 ընթրիք 

20:00-22:00 «Վայրի առևտուր» ֆիլմի դիտում, քննարկում

22:00-23:00 օրվա ամփոփում

23:00-ից քուն

Օր երկրորդ 14.01.2025

8:30-9:00 վերկաց

9:00-9:30 նախավարժանք

9:30-10:00 նախաճաշ

10:00-12:00 Գործնական աշխատանք Ուսումնական կենտրունում 

12։00-14։00  ծանոթացում «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահապանության հիմնադրամի» գործունեությանը, բաց դասեր, ինտերակտիվ խաղեր։ 

15:00-15:30 ճաշ

17:00-19:00 կլոր սեղան քննարկումներ «էկոտուր 2025»-ի գործունեության շրջանակներում

19:00-19:30- ընթրիք
20:00-22:00 «
Սևան Էկովեթինգ» ֆիլմի դիտում, քննարկում

Օր երրորդ 15.01.2025

8:30-9:00 վերկաց

9:00-9:30 նախավարժանք

9:30-10:00 նախաճաշ

11:00 վերադարձ 

11։30 Քայլ Վեդիի ջրամբարի տարածքում

13։30 քայլ դեպի հրեշտակների ձոր


Ծրագիր իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմանադրամի համագործակցության արդյունքում։

Ճամբարի մասնակցության արժեքը 7000 դրամ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով։

Գիշերակացը տրամադրվում է Ուրցաձորի կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի կողմից, տրանսպորատային ծախսերը՝ կրթահամալիրի մասնակի աջակցությամբ սնունդը ՝ ծնողների աջակցությամբ։

Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Արինա Թումասյան 


Մասնակից սովորողներ 

  

1.      Մելքոնյան Ալիզե, 9-րդ դասարան

2.      Ավագյան Ալլա, 9-րդ դասարան

3.      Գևորգյան Լիլիանա, 9-րդ դասարան

4.      Տիգրանյան Անահիտ, 9-րդ դասարան

5.      Սահակյան Մալենա, 9-րդ դասարան

6.      Այվազյան Լիա, 10-րդ դասարան

7.      Խալոյան Դավիթ, 10-րդ դասարան

8.      Մարության Աննա, 10-րդ դասարան

9.      Աթայան Ռոբերտ, 10-րդ դասարան

10.  Նշանյան Կարապետ, 10-րդ դասարան

11.  Կալպակյան Գայանե, 10-րդ դասարան

12.  Ասադուրյան Դիոն, 10-րդ դասարան

13.  Վաղոյան Հայկ, 10-րդ դասարան

14.  Կարսեցյան Արեն, 10-րդ դասարան

15.  Չաքմիշյան Վիկտորյա, 10-րդ դասարան

16.  Ադամյան Քնարիկ, 10-րդ դասարան

17.  Մալյան Մանե, 10-րդ դասարան

18.  Խալաթյան Նատալի, 10-րդ դասարան

19.  Գալստյան Ալբերտ, 10-րդ դասարան

20.  Մնացականյան Նարեկ, 11-րդ դասարան

21.  Վահանյան Ալեքս, 11-րդ դասարան

22.  Դանիելյան Էմիլ, 11-րդ դասարան

23.  Խաչատրյան Էդուարդ, 11-րդ դասարան

24.  Միքայելյան Վարազդատ, 11-րդ դասարան


2024/12/23

ՀՀ հանքերի քարտեզի ստեղծում-համագործակցային նախագիծ

 Նախագծի նպատակն է Հայաստանի տարածքում գտնվող հանքերի երկչափ քարտեզի ստեղծումը՝ լուսային պայմանական նշաններով։ 
Նախագծի նպատակը-օգտագործելով ինժեներատեխնիկական լաբորատորիայի հնարավորությունները ՀՀ-ի քարտեզ փայտե նմուշի ստեղծումը, որի վրա հիմնական տարածվող հանքատեսակների աշխարհագրական տեղաբաշխումը կարտահայտվի տարբեր գույնի վառվող լույսերով։  Քարտեզ ստեծելու մեթոդով նյութի համակողմանի ուսումնասիրությունը։ Դասերի արդյոնավետությունը բարձրացնող ցուցանումուշի ստացումը։ 

Նախագծի ընթացքը-սովորողները առանձնացնում են հիմնական հանքատեսակները, որոնք տարածվում են Հայստանում, առանձնացնելով յուրաքանչյուրի բաշխումը Հայստանի տարբեր հատվածներում։ Հանքերի առանձնացումից հետո հաշվի առնելով Մասշտաբը արդեն պատրաստի փայտե մակետի վրա նախանշվում են հանքերի կոորդինատները, որից հետո կատրվում է ահնքերի առանձնացում ըստ լույսերի։ 

Նախագի արդյունքը-Սովորողները ծանոթանում են ինժեներատեխնիկական լաբորատորիայի գործունեությանը, յուրացում են ՀՀ հանքերը բաժինը, ստեղծում են դասերը արդյունավետ անց կացնելու ցուցանմուշ։ 

Նախագիծը իրականացվում է ինժեներատեխնիակական լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում։
 

Մանկավարժական ճամբար


 Մանկավարժական ճամբարի բովանդակություն

  • մանկավարժական խորհրդով հավաքներ
  • ամփոփումներ
  • մատենավարություն
  • ուսումնական երկրորդ շրջանի աշխատակարգի հրապարակում
  • մասնագիտական զարգացման սեմինարներ

Ծրագիրն ըստ օրերի

Դեկտեմբերի 23

  • 10։00՝ մանկավարժական խորհրդով հավաք․ թեման՝ ուսումնական երկրորդ շրջանի աշխատակարգ
  • 10։30-12։00՝ Մասնախմբի գործունեության գործունեության մշակում
  • 12։00-12։45՝ ընդմիջում
  • 13:00՝ մասնագիտական խմբերով աշխատանք

Դեկտեմբերի 24

  • 10։00՝ մանկավարժական խորհրդով հավաք․ թեման՝ ուսումնական երկրորդ շրջանի աշխատակարգ
  • 10։30-12։00՝ Ճամբարային գործունեության ծրագրի մշակում
  • 12։00-12։45՝ ընդմիջում
  • 13:00՝ մասնագիտական խմբերով աշխատանք
  • 15:00 Մասնաժողովի նիստ

2024/12/08

Մասնագիտական կողմնորոշման դասընթաց



Հարգելի՛ սեբաստացիներ,
Մեր գործընկեր «Արևորդի» ՀԿ-ն ՅՈՒՔՈՄ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է մասնագիտական կողմնորոշման հանդիպումների շարք Հայաստանի տարբեր դպրոցներում։ Հանդիպումների ժամանակ ՅՈՒՔՈՄ ընկերության տարբեր բաժինների աշխատակիցներ կամավորության հիմունքով դասընթացներ են անցկացնում հեռահաղորդակցական ոլորտի տարբեր թեմաների շուրջ։
Սույն համագործակցության շրջանակներում  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետ կկազմակերպվի «Տվյալների վերլուծությություն» թեմայով դասընթաց։
Դասընթացը նպատակ ունի ծանոթացնել մասնակիցներին տվյալների հավաքագրման, վերլուծության և օգտագործման հիմնական սկզբունքներին, ուսումնասիրել դրանց կիրառությունը հեռահաղորդակցական ոլորտում, հասկանալ՝ մասնագիտական ինչ հնարավորություններ է տալիս ոլորտը։
Հադիպման ընթացքում սաները կկարողանան հարցեր ուղել տվյալ ոլորտում արդեն կայացած մասնագետին, քննարկել՝ ինչպես է գործնականում տվյալագիտությունը օգնում արդյունավետ որոշումներ կայացնել, նոր քայլեր պլանավորել և այլն։
Դասընթացի տևողությունը` մինչև 45 ժամ։

Հանդիպումը տեղի կունենա Դեկտեմբերի 11-ին, ժամը 10։10, ավագ դպրոցի ընթերցասրահում։ 

2024/11/28

Աշնանային մրցաշարի ամփոփում

Շարունակելով վերջերս ձևավորված ավանդույթը սեբաստացու օրերի շրջանակներում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի հերթական մրցաշարը։ Խաղին մասնակցության հայտ էին ներկայացրել 10 թիմեր, որոնց շարքում են նաև Միջին դպրոցի 7-րդ դասարանցիներից կազմված խումբը։ Խաղի առաջին մասը տեղի էր ունենում «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղային ձևաչափով, իսկ արդեն երկրորդ մասը փաստաշար ձևաչափով։  Հնչեցված 10 տրամաբանական և 30 փաստաշարային հարցերից հետո հաղթող ճանաչվեց 12 դասարանցիներից կազմված թիմը, ովքեր ինտելեկտուալ խաղերին մասնակցում են արդեն 4-րդ տարին անընդմեջ։  
Որպես արդյունք կցանկանայի նշել ներգրավվող բազմաթիվ նոր մասնակիցների մուտք դեպի ինտելեկտուալ խաղեր ինչպես նաև արդեն իսկ փոքր ինչ փորձ ունեցող թիմերի ելույթներում առաջընթացի արձանագրումը։ Հերթական անգամ համոզվեցի, որ այսպիսի մրցաշարերը ունեն իրենց պահանջը սովորողների շրջանակում, որը առաջընթացի կարևոր գրավական է։
Հաջորդիվ ինտելեկտուալ խաղերի հերթական մրցաշարը արդեն ձմեռային ճամբարի ընթացքում։
 

Եռօրյա ճամբարի ամփոփում


 Դեպի Լոռվա մարզ իրականացվող ուսումնական ճամփորդությունները միշտ էլ հանգեցած են ստացվում։ Արդեն մի քանի տարի շարունակ վաղօրոք մշակված ու  անընդհատ կատարելագործվող երթուղով Լոռվա տարբեր հատվածներում իրականացվում են  ուսումնական ճամփորդություններ։ Բնություն ու բնության հետ մարդու հարաբերությունները կարծես Լոռվա մարզը բաժանել են երկու մասի։ Մարզի արևելյան մասը իրենից ներկայացնում է արդյունաբերական շրջան, իսկ արևմյան մասը բնական միջավայրը քիչ թե շատ լավ պահպանված։ Այս անգամ ուսումնական ճամփորդությունը դեպի մարզի արևմտյան հատված էր՝ նպատակը ավելի մանրամասն ծանոթանալ տեղանքի բնական միջավայրի ու էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին։

Որպես գիշերակացի վայր ընտրվել էր Պուշկինո գյուղում գտնվող հյուրատանը, որը մեզ հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հիանալու գողտրիկ գյուղում ու չքնաղ բնության յուրահատուկ միաձուլումով։
Ճամփորդության առաջին կանգառ հանրահայտ Մայորի ձորն է, որ տեղ տանող փոքրիկ կածանը ամեն քայլ մի գեղեցիկ տեսարան էր բացում։
Հաջորդիվ քայլքն էր հին ու բարի Ստեփավանով, որտեղ անակնկալ կերպով  հանդիպեցինք նաև հին ՛անոթներից, որոնց ճանաչում էի դեռևս նախորդ ճամփորդություններից։
Օրվա երկրորդ մասը արդեն անց կացրեցին Պուշկինո գյուղում։
Երկրորդ օրը բավականին երկար քայլարշավի օր էր, քանի որ նախ և առաջ ուղևորվեցինք դեպի Կուրթան գյուղի ձոր և քայեցինք դեպի Արևածագի ձոր, չնայած խորը աշուն էր, սակայն այս անգամ եղանակը բարեհաճ գտնվեց մեր նկատմամբ և քայլք բավականին հեշտ ստացվեց։
Հաջորդ կանգառը Վարդաբլուրի լճերում էր, որոնք այս անգամ յուրահատուկ պարզություն ունեին։
Արդեն երրորդ օրը առաջին մասը անց կացրեցինք Ստեփանավանի Դենտրոպակում, որտեղ հասցրեցինք բավականին երկար քայլել ու լիքը տեսակների հետ ծանոթանալ։ Օրվա երկրորդ մասում ուղևորվեցինք դեպի Օձուն, որը մեր ուսումնական եռօրյա ճամփորդության վերջին կանգառն էր։
Չնայած խորը աշնանն ու ցերեկվա կարճ տևողությանը որոշակի դժվարություններով հասցրեցիքն իրականացնել ճամփորդության առջև դրված նպատակները։ 

Ռազմամարզական ճամբարի ամփոփում


 

Նոյեմբերի 8-10-ը 9-րդ դասարանցիների համար նախատեսված հերթական 5-րդ ռազմամարզական ճամբարի հերթափոխն էր։ Սովորողների 18 հոգանոց խումբը մեծ համերաշխությամբ մոտեցան սպասված օրվան, որին, ինչպես հետո պարզեցի բավականին անհամբեր էին սպասում։
Այնպես էլ ստացել, որ սովորողներից մի քանիսի համար սա ոչ միայն առաջին արատեսյան ճամբարն էր, այլ ընդհանրապես առաջին եռօրյա ճամբարը։ Սակայն ի հակադրություն դրա նաև մեր շարքում կար սովորող, ով հոբելյանական՝ 20-րդ անգամ էր լինում Արատեսում։ Հաշվի առնելով ձմեռային եղանակն ու ցերեկային ժամերի կարճ լինելը դեպի Արատես տանող ճանապարհը ընթացավ առանց կանգառների։ Արդեն ճամբարում արագ տեղավորվելուց հետո սովորողները բաժանվեցին ջոկերի, իսկ հրամանատար Ռոբերտ Խաչատրյանը նշանակեց ջոկերի հրամանատարներ։
Առաջին իսկ օրը սովորողների հետ քայլք կազմակերպեցինք դեպի Խաչոց ձոր, առաջին խումբ Ռոբերտ Խաչատրյանի և Մարի Միքայելյանի ուղեկցությամբ առաջ ընկնելով ականապատում էր ճանապարհը, իսկ երկրորդ ջոկատը փորձում էր ականները գտնելով վնասազերծել։ Ի պատիվ երկրորդ ջոկատի մեզ հաջողվեց վնասազերծել բոլոր ականները։
Արդեն երեկոյան ծանոթանալով հեռահաղորդակցության ճամբարային միջոցների աշխատանքի հետ ջոկատները պատրաստվեցին գիշերվա հերթափոխի, հաշվի առնելով եղանակային պայմանները գիշերվա հերթափոխը ունեմ մեկ առաջադրանք, իր հերթապահության ընթացքում անխափան պահել վառարանի աշխատանքը, որը սովորողները գերազանց կատարեցին։
 Հաջորդ օրը սովորողները արդեն անցան կրակային ու շարային պատրաստություն, ինչպես նաև կատարեցին ուսումնական նետումներ նռնակներով։ Երկրորդ օրը ևս ավարտեցինք գիշերային հերթապանությամբ։
Արդեն երրորդ օրը երբ եղանակը բարեհաճ էր և քայլքով անցնում էինք դեպի Արատեսի հարակից բլուրները, սովորողների հետ ունեցած խոսակցությունից հասկացա, որ ճամբարը ստացվել է և մենք հասել ենք մեր առջև դրված նպատակներին։ Բոլորս խոստացանք, որ հնարավորության դեպքում գարնանը նորից կգանք Արատես՝ արտահերթ ռազմամարզական ճամբարի։
Չնայած կարճ ժամանակահատվածին ու երեկվա կարճ տևողությանը, ռազմամարզական ճամբարի ընթացքում սովորողները մի շարք կարևոր հմտություններ ձեռք բերեցին, որոնք հուսով եմ հետագայում կկիրառեն իրենց կյանքում։
Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնեմ  իմ գործընկերներ Մարի Միքայելյանին, Ռոբերտ Խաչատրյանին և Նորա Գալուստյանին ճամբարային գործունեությունը լիարժեք, հագեցած ու անվտանգ դարձնելու համար։
Հատուկ շնորհակալություն բոլոր մասնակից սովորողներին դրսևորված համերաշխության համար։

2024/11/13

«Մխիթար Սեբաստացի» անվանական մրցանակի ինքնաառաջադրման փաթեթ

 «Սեբաստացու օրեր 2024»-ի առթիվ  տվող «Մխիթար Սեբաստացի» անվանական մրցանակի ինքաառաջադրման փաթեթ

«Մխիթար Սեբաստացի» անվանականը տրվում է կրթահամալիրի դասավանդողին համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման համար։ 

Հիմնավորում 

2011թ֊ից կրթահամալիրում աշխատում եմ որպես «Աշխարհագրություն» և «Էկոլոգիա» առարկաների դասանադող։ «Էկոլոգիա» առարկայի մուտք գործելը ավագ դպրոցի ուսումնական պլան ստիպեց այդ առարկայի դասավանդման համար հանրամատչելի գրականության ստեծել, որը ցավոք սրտի հայալեզու համացանցում բացակայում էր, այդ բացը լրացվել է տարիների հսկայական աշխատանքի (համառոտագրումներ, վերլուծություններ ու թարգմանություններ) շնորհիվ։ Արդյունքում մենք ունենք հանրամատչելի, համակարգված հայալեզու նյութերի շարք, որոնք պարբերաբար թարմացվելով ու ավելացվելով կիրառվում են դասընթացի ժամանակ։ 

1.      Աշխարհագրական թաղանթը և մարդը

2.      Բնօգտագործում և բնապահպանություն հասկացությունները

3.      Էկոլոգիական հիմնախնդիրների բնույթը

4.      Էկոլոգիական հիմնական խնդիրները

5.      Մթնոլորտ: Մթնոլորտի դերն ու նշանակությունը

6.      Մթնոլորտի աղտոտման աղբյուրները 

7.      Մթնոլորտն աղոտող նյութերը 

8.      Օզոնի շերտի քայքայումը 

9.      Կլիմայի փոփոխության հետևանքները

10.  Կլիմայի գլոբալ փոփոխություն առավել անբարենպաստ պայմանները

11.  Ջրոլորտ: Ջրի հատկություններն ու նշանակությունը

12.  Ջրի համաշխարհային շրջապտույտը և փոխազդեցությունը մյուս ոլորտների հետ

13.  Ջրային ռեսուրսներ և դրանց օգտագործումը 

14.  Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները, դրանց օգտագործումն ու պահպանումը 

15.  Ջրոլորտն աղտոտող նյութերը 

16.  Ջրային ռեսուսների պահպանումը

17.  Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

18.  Կենսոլորտ: Կենսոլորտի դերը աշխարհագրական թաղանթում

19.  Բուսական ռեսուրսներն ու դրանց օգտագործման առանձնահատկություները

20.  Անտառային ռեսուրսներ

21.  Անառազրկում

22.  Բուսական ռեսուրսների պահպանումնումն ու վերականգնումը

23.  Կենդանական ռեսուրսները և դրանց օգտագործման առանձնահակությունները

24.  Կենդանական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը

25.  Կենսաբանական բազմազանության պահպանումը:  Կարմիր գիրք

26.  Հող: Հողի նշանակությունը

27.  Հողերի կորստի հիմնական պատճառները

28.  Հողերի քիմիական աղտոտումը

29.  Հողային ռեսուրսները և դրանց օգտագորգործման առանձնահատկությունները

30.  Հողային ռեսուրսների պահպանումը և ռացիոնալ օգտագործումը

31.  Քարոլորտի վրա մարդածին բացասական ազդեցություններ 

32.  Անապատացում

33.  Էներգիայի աղբյուրներ, էներգակիրներ: Ածուխ 

34.  Նավթ 

35.  Բնական գազ և մեթան 

36.  Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային էներգիա

37.  Էներգիայի այլ աղբյուրներ

38.  Ջուրը էլեկրաէներգիայի աղբյուր

39.  ՋԷԿ-երը և շրջակա միջավայրը

40.  ԱԷԿ-ները և շրջակա միջավայրը

41.  ՀԷԿ-երը և շրջակա միջավայրը

42.  Կոշտ թափոններ: Աղբի հիմնախնդիրը 

43.  Թունավոր թափոններ 

44.  Թափոնների նվազեցումը 

45.  Կոմպոստ

46.  Բնական աղետներ: Ջրհեղեղներ, սողանքներ, սելավ

47.  Բնական աղետներ: Կլիմայական աղետներ

48.  Հրաբուխներ և երկրաշարժեր

49.  Տեխնածին աղետներ

50.  Սիներգետիկ գործընթացներ: Ցունամի 

51.  Անցած դարի խոշոր վթարները

52.  Մարդու առողջության էկոլոգիական ասպեկտները

53.  Միջավայրի քիմիական աղտոտումը

54.  Միջավայրի կենսաբանական աղտոտումը

55.  Միջավայրի ֆիզիկական աղտոտումը

56.  Սննդամթերքի աղտոտումը 

57.  Բնական ռեսուրսներ 

58.  Բնական ռեսուրսների և բնական պայմանների գնահատումը

59.  Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքները

60.  Հսկողություն շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգ 

61.  Բնական միջավայրի որակը 

62.  Բնական միջավայրի որակի ստանդարտները 

63.  Բնական միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման տեսակները

64.  Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

65.  Կայուն զարգացում

66.  Միջազգային համագործակցությունը

67.  Էկոհամակարգերի կառուցվածքը

68.  Նյութի և էներգիայի հոսքը էկոհամակարգերում

69.  Էներգայի կորուստները սննդային շղթայում

70.  Նյութերի շրջանառությունը էկոհամակարգերում: Ազոտի շրջանառությունը

71.  Ածխածնի և ծծմբի շրջանառությունը էկոհամակարգերում

72.  Ֆոսֆորի շրջանառությունը

73.  Ագրոէկոհամակարգեր

74.  Բնական աղետներ: Ջրհեղեղներ, սողանքներ, սելավ

75.  Բնական աղետներ: Կլիմայական աղետներ

76.  Հրաբուխներ և երկրաշարժեր

77.  Տեխնածին աղետներ

78.  Սիներգետիկ գործընթացներ: Ցունամի 

79.  Անցած դարի խոշոր վթարները

80.  Բնություն-հասարակություն հարաբերությունները Հայասատանում

81.  Բնություն-հասարակություն հարաբերությունները ՀՀ-ում 20-րդ դարում

82.  ՀՀ բնակլիմայական պայմանները

83.  Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ-ում

84.  Ընդերքօգտագործման հետևանքները ՀՀ-ում

85.  Մետաղային հանքերի օգտագործման հետևանքները  ՀՀ-ում

86.  Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը

87.  ՀՀ բուսական ռեսուրսները

88.  ՀՀ կենդանական ռեսուրսները

89.  Կենսաբազմազանության հիմնախնդիրը ՀՀ-ում 

90.  ՀՀ անտառները

91.  Անտառօգտագործումը ՀՀ-ում 

92.  ՀՀ արգելոցները

93.  ՀՀ արգելավայրերը

94.  ՀՀ ազգային պարկերը 

95.  Հայաստանի «Կարմիր գիրքը»

96.  ՀՀ հողային ռեսուրսները

97.  Հողօգտագործման հետևանքները ՀՀ-ում

98.  Հողաբարելավումը ՀՀ-ում 

99.  Անապատացումը ՀՀ-ում: Բնական գործոններ

100.                      Անապատացումը ՀՀ-ում: Մարդածին գործոններ

101.                      ՀՀ ջրային ռեսուրսները

102.                      Ջրօգտագործման հետևանքները ՀՀ-ում 

103.                      Սևանա լճի հիմնախնդիրը

104.                      Օդային ավազանի աղտոտվածության հիմնախնդիրը ՀՀ-ում

105.                      ՀՀ Բնապահպաանական օրենսդրությունը

Օգտագործված գրականություն 

http://www.encyclopedia.am
http://ah.do.am/
http://gradaran.mskh.am/
http://cadastre.am/

 http://www.findarmenia.com/arm/armenia

      https://science.feedspot.com/ecology_blogs/
https://www.web-ecology.net/ 

https://we.riseup.ne 
https://rg.ru/ecology
https://biosfera92.ru/
https://www.nature.com/

    ՀՀ Աշխարհագրություն 9 - Ա. Խոյեցյան, Գ. Մկրտչյան
«Բնօգտագործում և բնապահպանություն» - Խմբպրֆ Լ.Վալեսյան
«
Շրջակա միջավայր և Բնապահպանություն» - Մելանյան Դավթյան
«
Էկոգիայի և Բնության պահպանության հիմունքներ» - Կ.ՎԳրիգորյան և ուրիշներ
«Էկոլոգիական Մենեջմենթ» - Ռ.Մարուխյան, Լ.Հովհաննսիյան
«ՀՀ բնական պայմաննրի ու բնական ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատումը    և շրջկա միջավայրի պահպանության հիմնահարցերը»- Սերգեյ Մելքումյան

«Восемь смертных грехов цивилизованного человечества», Конрад Лоренц
«Стать экологичным», Тимоти Мортон