2012/11/08

Բուսական ռեսուրսներն ու դրանց օգտագործման առանձնահատկությունները


Բուսականությամբ է պայմանավորված բուն կյանքի և դրա համար անհրաժեշտ բնական միջավայրի գոյությունը և հարատևումը: Բուսականությունը միաժամանակ բնական ռեսուրս է, որն օգտագործվում է նյութական արտադրության ոլորտում:
Բուսական ռեսուրսը երկրագնդի բնական բուսածածկույթի այն զանգվածն է, որը մարդկային հասարակության զարգացման տվյալ մակարդակում հանդես է գալիս որպես մարդկության գոյության անհրաժեշտ աղբյուր, որպես կարևորագույն արտադրամիջոց:
Բուսական ռեսուրսները կենդանական ռեսուրսների հետ միասին կազմում են կենսածին (բիոտիկ) ռեսուրսները: Դրանց ընդհանուր ծավալը Երկրի վրա վիթխարի է՝ մոտավորապես 1 տրիլիոն 840 մլրդ տ: Այս քանակության միայն 0.1%-ն է բաժին ընկնում կենդանական ռեսուրսներին, հիմնական մասը 99.9%-ը, կազմում են բուսական ռեսուրսները:
Ըստ կիրառության բնագավառների բուսական ռեսուսները բաժանվում են հետևյալ խմբերի սննդային բույսեր, դեղաբույսեր, տեխնիկական բույսեր, կերաբույսեր, դեկորատիվ բույսեր: Սննդային բույսերը մարդու կողմից անմիջականորեն օգտագործվում են որպես սնունդ, կամ էլ հումք են ծառայում սննդի արտադրության համար: Սննդային բույսերը բաժանվում են մի քանի խմբի: Օրինակ, առանձին խմբեր են կազմում պտուղներն ու հատապտուղները, համեմունք ծառայող բույսերը, օսլա պարունակող բույսերը և այլն:
Այս խմբերը տարբերվում են գլխավորապես իրենց քիմիական կազմով: Այսպես, օրինակ, բակլազգիների ու հացազգիների պտուղները հարուստ են սպիտաակուցներով: Պտուղներն ու հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, հանքային աղեր և այլ վիտամիններ: Օսլա պարունակող բույսերն իրենց ստորգետնյա օրգաններում՝ պալարներում, կոճղարմատներում պարունակում են մեծ քանակությամբ օսլա: Իրենց քիմիական կազմով ու սննդարար հատկանիշներով առանձնացվում են սնկերն ու ջրիմուռները:
Սննդային բույսերը հանդիպում են բոլոր բնական լանդշաֆտներում: Բայց դրանց բազմազանությամբ հատկապես աչքի են ընկնում խոնավ մշտադալար անտառները: Այստեղ աճում են սուրճը, կակաոն, կոկոսյան և փյունիկյան արմավենիները, որպես համեմունք օգտագործվող բույսերը՝ դարչինը, մեխակը, սև պղպեղը, վանիլը և այլն, որոնք լայն սպառում ունեն ամբողջ աշխարհում:

Դեղաբույսերը պարունակում են մարդու օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ազդեցություն ունեցող տարբեր նյութեր՝ եթերայուղեր, գլիկոզիտներ, դաբաղանյութեր, ալկալոիդներ, վիտամիններ:
Ըստ ազդեցության բնույթի՝ տարբերվում են հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակաբորբոքային և այլ դեղաբույսեր: Լայն կիրառություն ունեցող դեղաբույսերից են քինածառը, կոկայենին, մասրենին, արոսենին, հաղարջենին և մի շարք այլ բույսեր: Գիտության զարգացմանը զուգընթաց հայտնաբերվում են բուժիչ հատկություններ ունեցող նորանոր տեսակներ:
Տեխնիկական մշակաբույսերը դրանք բոլոր այն բույսերն են, որոնք արդյունաբերության տարբեր ճյուղերում կարող են օգտագործվել որպես հումք: Դրանցիցի են կաուչուկատուները, որոնցից ներկայումս ստացվում է ռետինի համաշխարհային արտադրության 30%-ը: Հիմնական կաուչուկատու բույսը՝ բրազիլական հեվեա ծառն է:
Տեխնիկական մեծ արժեք են ներկայացնում խեժ պարունակող բույսերը, օրինակ, սովորական ու սիբիրական սոճին:
Որպես արդյունաբերական հումք բարձր են գնահատվում թելատու (վուշը, բամբակենին, ջութը, բրդյա ծառը), յուղատու (յուղատու արմավենիները, արևածաղիկը, սիբիրական մայրին), ներկատու և դաբաղանյութեր պարունակող բույսերը: Շատ տեխնիկական բույսեր մարդու կողմից ընտելացվել են և օգտագործվում են որպես մշակաբույսեր:
Կերակրաբույսերը կարևոր նշանակություն ունեն գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության համար: Դրանք աշխարհում զբաղցնում են 30 մլն, այսինքն ամբող աշխարհի ցամաքի շուրջ 20 %-ը: Կերակրաբույսերը հատկապես հարուս են սննդանյութերով ( շաքարներ, սիտակուցներ, վիտամիններ):
Բուսականությունը հանդիսանում է միջավայրաստեղ կարևոր գործոն: Հատկապես մեծանում է նրանց դերը ուրբանիզացման ներկայիս տեմպերիտեմպերի պայմաններում:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий