2023/03/20

Դեպի Լոռի


 


Ճամփորդության օրերը՝ մարտի  28-30

    լրամշակվող 

Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան 

Մասնկացության հայտ 

Ճամփորդության երթուղին

  • Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր- Ալավերդի

 

Ճամփորդության նպատակը

  • տեսնել-ուսումնասիրել Լոռվա բնաշխարհը, բնապահպանական խնդիրները  
  • ճանաչողական, հայրենագիտական արշավ, այցելություններ պատմամշակությանին հուշարձաններ
  • Ճանաչել Թումանյանի Լոռին

Նախապատրաստական փուլ

  • Հանքարդյուաբերությունը ՀՀ-ում թեմային ուսումանսիրություն 
  • Ֆիմերի դիտումներ, քննարկումներ 
  • Հրապարակումներ սովորողների բլոգներում
  • Գետը համայնքում՝ Դեբեդ
  • Թումանյանի հոդվածների ընթերցում, վերլուծում

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչը

  • Ալավերդի քաղաք՝ Դեբեդ գետ, Սանահինի կամուրջ
  • Քոբայրավանք
  • Ախթալայի բերդ, վանք
  • Սանահին վանական համալիր
  • Թեղուտ գյուղ

Ճամփորդության բնապահպանական բաղադրիչը

  • Այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ
  • Հայաստանի միակ փակ պոչամբարը
  • Մեծ Այրում գյուղ՝ Նահատակ պոչամբար
  • Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք
  • Դեբեդ՝ թթվային դրենաժ, ՓՀԷԿ
Ճամփորդության գրականագիտական բաղադրիչը
  • Թումանյանի հոդվածների քննարկում
  • Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ընթերցումներ

Գիշերակացը Ալավերդու հյուրատանը

Օր առաջին 28.03.23

09.00 մեկնում Մայր դպրոցից

  •  առաջին կանգառ՝ Ապարան
  • քայլարշավով Քոբայրավանք
  • Ալավերդի. կյանքը արդյունաբերական քաղաքում
  • Թումանյանի հոդվածների քննարկում
  • գիշերումը Ալավերդում

Օր երկրորդ 29.03.23

  • Ախթալան հակադրությունների ասպեկտով
  • այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Նահատակ պոչամբար
  • Ախթալայի բերդ, վանք՝ դիտակետում թթվային դրենաժի ենթարկված Դեբեդը
  • Թեղուտ՝ գյուղը, հանքը, պոչամբարը
  • Հաղպատ
  • Թեյի սեղանի շուրջ պոեզիայի ընթերցում՝ սովորողների ընտրությամբ

Օր երրորդ 30.03.23

  • Սանահին վանքային համալիր,  Սանահինի կամուրջ, վերադարձ Երևան

Վերադարձի երթուղին՝ Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երևան

20.00 ժամանում Երևան՝ Մայր դպրոց

Համակարգողներ`   Էմանուել Ագջոյան, Անուշ Ներսիսյան

Ընդհանուր- 

Վարորդի գիշերակացը և սնունդը հոգում ենք նշված նախահաշվից։

Մասնակիցներ 10-12 րդ դասարանի նախագծային խումբ

Մեկ մասնակցի 

Մասնակիցներ՝


2023/03/13

Ինտելեկուալ խաղ փաստաշար-«Տիգրան Հայրապետյան» օրեր կրթահամալիրում

Խաղը տեղի կունենա Մարտի 21-ին, ժամը՝ 13։00 -ին, մարմարյա սրահում։ 

 Խաղին մասնակցում են մինչև 6 հոգանոց թիմեր, խաղի ընթացքում տրվում 10 հարց  որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորը։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուր հուշումից հետո տրվում է 20 վայրկյան ժամանակ։  Հաղթում է այն թիմը, որը հավաքում է ամենաշատ միավորը։

Օրինակ՝

1. Այդ երկիրը ունի 6 նահանգ։ -5 միավոր

2. Այդ երկիրը չունի ցամաքային ոչ մի հարևան։ -4 միավոր

3. Երկրը սահմանադրական միապետություն, իսկ  ղեկավարը չի «կառավարում» հենց այդ երկրի տարածքից ։ - 3միավոր

4. Այդ երկիրը տարածքի մեծությամբ  6-րդն է աշխարհում։ -2 միավոր

5. Այդ երկիրը համարվում է  ագեվազ կենդանու հայրենիքը։ -1 միավոր

Պատ՝ Ավստրալիա

Մասնակցել կարող ենք լրացնելով հետևյալ հայտը։

 


2023/03/10

Ինտելեկտուալ թիմային խաղերի կազմակերպումը, որպես հասարակագիտական կրթության միջոց։

Պատիվ ունեմ հայտարարելու, որ վերջին տարիների համառ ու հետևողական աշխատանքների արդյունք կրթահամալիրում թիմային  ինտելեկտուալ խաղերը դարձել են ամենսպասված, իսկ շատ սովորողների կողմից ամենասիրելի իրադարձություններից մեկը։ Ինտելեկտուալ թիմային խաղերը իրենց մեջ պարունակում են մի շարք կարևոր կրթական  կարևոր կրթական բաղադրիչներ։ Թիմային ինտելեկտուալ խաղերի շնորհիվ մի շարք սովորողներ  ձեռք են բերում թիմային աշխատանքի հմտություններ ու զարգացնում են թիմային մտածելակերպը, որը օգնում հնարավորինս լավ ճանաչել և՛ միմյանց և՛ բացահայտել իրենց։ Քանի որ այսպիսի խաղերը հիմնված են նվազագույն գիտելիքի ու հիմնականում տրամաբանության վրա՝ այն զարգացնում է սովորողների տրամաբանությունն ու այլընտրանքային մտածողությունը։ Վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպված 7 խաղերին մասնակցելու հայտ են ներկայացել մինչև 6 հոգանոց ավելի քան 70 թիմեր, որոնցից շատերը անփոփոխ կազմով։

Որպես արդյունք կրթահամալիրում տարածվել է ինտելեկտուալ խաղերի մշակույթը, որի արդյունքում կրթահամալիրի սովորողներից կազմված թիմերը նաև մասնակցել են նմանատիպ այլ մրցույթների։ Ներկայացնում եմ դրանցից մեկի օրինակը

Ուսուցման կազմակերպման պրոցեսը շատ լավ արտահայտվում է բուն խաղերի ժամանակ։ Այս ընթացքում կազմվել ու հնչեցվել է ավելի քան 120 հարց, որոնց գերակշիռ մասը ուղղված են հասարակական երևույթների իրավիճակային դրսևորումներին։ Անգամ եթե սովորողները չեն կարողանում հանգել վերջնական ճիշտ պատասխանի, ապա լսելով պատասխանը ու ընկալելով հնչեցրած հարցի տրամաբանությունը սովորողը ընթացքում ձեռք է բերում և՛ գիտելիք և՛ երևույթը հասկանալու հմտություն։ Չնայած, որ խաղերին մասնակցում են հիմնականում ավագ դպրոցի սովորողներ՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում սովորողները ապրում են իմացումի հրճվանք, իրենց համար նորանոր բացահայտումներ անելով։ 

Այսպիսի նախագիծ իրականցնելու համար կազմակերպչից պահանջվում է յուրաքանչյուր խաղից հետո վերլուծել արդյունքները, հասկանալ սովորողների տրամաբանության ուղղությունները, դիտարկել արդյունքների դինամիկան։ Խաղերի կազմակերպման համար միշտ կարևոր է հասկանալ նաև սովորողների մտածելու աստիճանն ու աշխարհընկալումը, որը հնավորություն կտա առավելագույնս նպաստել սովորողների զարգացմանը։ Վերջին տարիներին իրենց թիմի հաջողությունների ու զարգացումների մասին են պատմուն հենց սովորողները
Դիտարկելով վերջին երկու տարիների արդյունքները կարող եմ ասել, որ նշված յուրաքանչյուր ուղղությունում  կան շոշափելի արդյունքներ։
Այսպիսի նախագծերի հաջողության գաղտնիքներից մեկը նաև նորանոր խաղերի կազմակերպման ձևերի մշակումն է, որը բարեհաջող իրականացվում է 2023թվականի ձմեռային ճամբարից։

 Հղումներ՝

Աշնանային մրցաշարի ամփոփում:

Ամառային ճամբարային մրցաշար: 

Ինտելեկտուալ խաղերը ձմեռային ճամբարի բաղկացուցիչ

 Հաղթանակի տպավորություններով կիսվում են սովորողները: