2025/11/04

Ռազմամարզական ճամբարի նախագիծ


Ռազմամարզական ճամբարի կազմակերպման օրերը՝  նոյեմբերի 7-նոյեմբերի 9

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ

Ճամբարի ղեկավարներ՝ Գոհար Իսկանդարյան, Էմանուել Ագջոյան

Ռազմամարզական բաղադրիչ պատասխանատու՝ Ռոբերտ Խաչատրյան

Մեկնում՝ նոյեմբերի 7-ին, 09:20 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 

Վերադարձ՝նոյեմբերի 9՝ մինչև 18:00, Մայր դպրոց։ 

Երթուղի՝

Մեկնում․ Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի- Գետափ- Եղեգիս -Հերմոն- Արատես, 

Վերադարձ՝  Արատես-Հերմոն-Արենի-Երասխ-Արարատ գյուղ-Արտաշատ-Երևան ։ 

Ուղղություններ՝

Ռազմամարզական վարժանքներ, 

Առաջին բուժօգնության պարապմունք, 

Գիշերային հերթապահություն, 

Մարզական պարապմունքներ, 

Քայլարշավ հետևյալ ուղղություններով՝ Արևելայն ձորակ,  Արատեսի անտառ, 

Սննդի ինքնասպասարկում ,

Երեկոյան խարույկ, խարույկի շուրջ երգ ու պար

Շրջակա միջավայրի ամենօրյա խնամք, 

Բերքահավաք։

Հայրենագիտական կանգառներ՝

Եղեգիս, քայլք Սուրբ Զորաց եկեղեցի,  

Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ծանոթացնել սովորողներին նախագծին, անելիքներին, 

Սննդի կազմակերպման և այլ կազմակերպչական հարցերի կարգավորում, աշխատանքի բաժանում, 

Ուսումնասիրել երթուղին, հայրենագիտական կանգառները։ 

Անհրաժեշտ իրեր՝

1.       Ուսապարկ, 

2.       քնապարկ, 

3.       մարզական հագուստ և կոշիկներ, 

4.       անձնական հիգիենայի պարագաներ, 

5.       փոխնորդ հագուստ, 

6.       տաք հագուստ, գլխարկ, ակնոցներ, արևապաշտպան քսուկ, 

7.       սրբիչ, հողաթափ, 

8.       ճանապարհի համար բրդուճներ, ջուր, 

9.       անհատական սպասք։ 

Նախահաշիվ՝

Եռօրյա ճամբարի արժեք մեկ սովորողի համար 8000 դրամ է, որը ներառում է՝

տրանսպորտ- 80,000 դրամ/ մի մասը կրթահամալիրի աջակցությամբ/,

Ծրագիր՝

Օր առաջին

09:00-09:20- ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

09։20՝մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

13։00՝ կանգառ Եղեգիսում, քայլք Սուրբ Զորաց եկեղեցի

15։00-ից՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում,

16։30՝ ճաշ

17։00՝ առաջին բուժօգնության պարապմունք

17։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի

20։00՝ ընթրիք

21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Օր երկրորդ

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ

08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային

09:00՝ նախաճաշ

09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում

10։30՝ քայլարշավ Արատեսում՝ դեպի հյուսիս, ձորակով դեպի Արատես գետ, ժայռի աղբյուր

12։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի 

14:00՝ ճաշ

15։00՝ հանգիստ, ազատ ժամ

16։00՝ առաջին բուժօգնության պարապմունք 

18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի

20։00՝ ընթրիք

21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Օր երրորդ

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ

08։00՝ առավոտյան նախավարժանք, շարային

09:00՝ նախաճաշ

09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի

10։30-ից՝ քայլարշավ դեպի Անտառ

13։00՝ ճաշ

14:00՝ Տարածքի, ներսի և դրսի խնամք

15։00-ից՝ վերադարձ

17։00՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեղի

18։00՝ վերադարձ ։ 


Մասնակիցներ՝

  1. Արփի Խալաթյան
  2. Դիանա Ավետիսյան
  3. Գոհար Խաչատրյան
  4. Յանա Ավետիսյան
  5. Սուսաննա Գրիգորյան
  6. Մանե Սարգսյան
  7. Արայիկ Անդրեսյան
  8. Դավիթ Ադամյան
  9. Տաթևիկ Սարգսյան
  10. Ինեսա Արղության
  11. Նարինե Նիկողոսյան
  12. Սոնա Մանուկյան
  13. Տիգրան Խաչատրյան
  14. Տիգրան Բարեսղյան
  15. Սառա Կարապետյան
  16. Միքայել Քոչարյան
  17. Միքայել Մանուչարյան
  18. Միլա Խաչատրյան
  19. Գագիկ Մանուկյան
  20. Արեն Մաթևոսյան
  21. Էլիզաբեթ Երեմյան



2025/11/03

«Վահան Ասատրյան» անվանական մրցանակի հայտ

 


Պարբերաբար գալիս է ժամանակ հետ հայայցք գցելու, անցյալը գնհատելու երբն այն իմաստավորելու կամ անցյալից դասեր քաղելու համար: Կրթահամալիրում կրկին «Սեբաստացու օրեր» ու ի թիվս բազում անվանական մրցանակների այս անգամ ևս տրվում է մեր լավ գործընկեր Վահան Ասատրյանի պատվին տրվող ամենամյա անվանական մրցանակը: Այս անգամ կենտրոնացնելով համարձակությունս ու վեհիշելով վերջին տասերեք  տարվա ռազմամարզական ճամբարային գործունեությունս որոշեցի մրցանակին արժանանալու հայտ ներկայացնել:

«Ռազմամարզական ճամբար» արտահայտությունը առաջին անգամ լսեցի դեռևս 2011 թ-ին երբ Գանձասարի ճամբարում գնտվելու ժամանակ արցախյան կողմից ճամբարին մասնակցելու հարվեր ստացանք: Արդեն 2012-ի ամռանը սեբաստացիների առաջին խումբը մեկնեց ճամբար: Շատ բան սովորեցինք ու հաղթահարեցինք մեր անդրանիկ ռազմամարզական ճամբարում: Որի մասին տեղեկություններ կարող եք ստանալ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի բլոգում: Ի դեպ բլոգի սպասարկում այս տարիների ընթացքում իմ համար դարձավ շատ սիրելի ու հաճելի աշխատանք: Բլոգում փորձել եմ հնարավորիս շատ տեղեկություններ, հաշվետվություններ, ֆոտոարխիվներ ու ֆիլմեր պահպանել:  2011-2019 թթ ընթացքում միայն երեք անգամ եմ եղել ռազմարզական ճամբարում, բայց միշտ էլ աջակցել եմ և՜ նախապատրաստական աշխատանքների փուլում, և ՜ ճամբարի նյութերը բոլգում հրապարակելու փուլում:
Ի դեպ իմ առաջին մանկավարժական հոդվածներից մեկը հենց նվիրված էր այս թեմային՝ «Ուսուցումը Ասպետ ռազմարզական ճամբարում»:
Արդեն իսկ 2012-2013 ուսումնական տարվանից սկսած ռազմամարզական ճամբարին մասնակցություն դարձավ ավագ դպրոցի սովորողնի պարտադիր բաղադրիչ: Ռազմամարզական ճամբարը բացի բուն ուսումնական ու նախապատրաստական բաղադրիչից, մեր համար լավ հնարավորություն էր հարստացնելու մեր փորձառությունը՝ սեփական ճամբարներ կազմակերպելու հնարավորրություն ընձեռելով: Իհարկե «Ասպետ» ռազմամարզական ճամբարը իր ողջ առավելություններով հանդերձ կրթահամալիրի սովորողներին միայն մեկ հերթափոխի մասնակցության հնարավորություն էր ընձեռնում, բացի այդ ճամբարը նախատեսված էր միայն տղաների համար: Այս հանգամանքները հաշվի առնելով անհարժեշտություն առաջացավ սեփական ռազմարզական ճամբարները կազմակերպելու:  

Այդպիսի առաջին փորձերից մեկը տեղի ունեցավ 2014 թ-ին Կուրթանի վրանային ճամբարում, որի իրականացման ժամանակ նաև համագործակցեցինք մոտակայքում գտնվող զորամասի հետ:

Հետագա տարիների ևս մի քանի այսպիս փորձեր տեղի ունեցան հիմնականում Սևանի «Ժայռ» ճամբարում՝ փորձառու զինվորականների անմիջական մասնակցությամբ, առաձին դեպքերում նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցելով:  Սակայն սա էլ ժամանակավոր բնույթ էր կրում և չէր կարող լիարժեք գոհացնել կրթահամալիրի ուսումնական պլանի կատարմանը: 2020 թ-ի հայտնի իրադարձություններից հետո, միակ այլընտրանքը մնաց Արատեսի դպրական կենտրոնը:
2021 թ-ից ռազամարազական ճամբարները սկսեցին կազմակերպվել Արատեսում ու հանգամանքների բերումով առաջին այդպիսի վրանային ճամբարը կազմակերպվեց իմ հրամանատարությամբ, ահա թե որտեղ պետք եղավ կիրառել կուտակած ողջ հմտություններս:
Մինչ 2025 թվականի օգոստոսը մասնակցել եմ մոտ երկու տասնկայից ճամբարների կազմակերպման, իսկ սույն թվականի նոյմբերի 7-ին պատրաստվում եմ մեկնել հերթականին:
Ռազմամարզական ճանբարներին իմ մասնակցությունը գնահատում եմ ոչ միայն կազմակերպչական աշխատանքներով, այլև մասնակցել եմ ամենատարբեր հարթակներում դրանց ներկայացմանը, մասնակցել նախապատրաստական աշխատանքներին, գրել մանակավարժական հոդվածներ, օգնել ծրագրի կազման հարցում, ինչպես նաև անհարժեշտության դեպքում կատարել ռազամարզական գործունեության հրահանգչի պարտականություն:

Ռազմամարզական ճամբարների հաշվետվություններ

Ասպետ 2012, 2013, 2019

Կուրթանի ռազմամարզական ճամբար

Ռազմամարզական ճամբար Սևանում

Արատեսի ռազմամարզական ճամբարներ 1, 2,  3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12

2025/11/02

Հաշվետվություն-հոկտեմբեր

 Հոկտեմբեր ամսին հնարավորություն եղավ վերջնական ձևակերպում տալ «Ուսումնական քայլքը» կրթահամալիրում նախաձեռնությանը, կարծում եմ այն օգտակար ուղեցույց կլինի այդպիսի ամենատարբեր նախագծեր կազմելու համար: Հոկտեմբեր ամսին սկսեց գործել «Քրոնոս» գիտակների ակումբի բլոգը, իսկ հոկտեմբերի երկուսին տրվեց Համակցված ձևաչափով խաղերի աշնանային խաղաշրջանի մեկնարկը

Հոկտեմբերի իրականավցել է նաև դասավանդողների հետ մենթորական աշխատանք, որում ներառված են եղել դասավանդողներ Աննա Օհանյանը և Լուսինե Խաչատրյանը: 

Մասնախմբի գործունեության ընթացքում ներկայացվել է մասնախմբի աշնանային ճամբարիային գործունեությունը , հիմնականում փոքր խմբերով աշխատելու սկզբունքով: 

Ուսումնական արձակուրդների շրջանում էլ կազմակերպվել է եռօրյա ճամբար Ուրցաձորի ուսումնական կենտրոնում

2025/11/01

Ուսումանական եռօրյա ճամբարի հաշվետվություն


 2025-2026 ուսումնական տարում ևս շարունակում ենք մեր համագրոծակցությունը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հետ: Այս անգամ ևս համագործակցությունը հանգեցրեց եռօյա համատեղ ճամբարի կայացմանը, որը տեղի անց կացվեց հոկտեմբերի :

Ճամբարի կազմակերպումը այս անգամա իրականացվեց կրթահամալրի աշխարհագրության և էկոլոգիայի նոր դասավանդող Աննա Օհանյանի հետ, ով մասնակցեց ճամբարի կազմակերպման բոլոր փուլերին:
Ճամբարի նախապատրաստական փուլում սովորողների մանսրամասն ներկայացվեծ ճամբարի նախագիծը այդ թվում «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի գործունեությունը և «Ուրցաձորի կովկասյան կեսաբազմազանության պահպանման» կենտրոնի գործունեությանը:
Նախապատրաստական փուլի ժամանակ նաև ներկայացվեց հայրենագիտական կանգառներն ու քայլարշավի երթուղին:
Ճամփորդության մեկնարկի օրը առաջին կանգառ Խոր Վիրապում էր, որտեղ բացի եկեղեցով հինալուց մեր առջև բացվեց հինալի տեսարան դեպի Արարատը, ինչպես նաև փոքրիկ ծանոթություն ունեցանք տեղանքում տեղակայված հատուկ պահպանվող տարածքի՝ «Խոր Վիրապի» արգելոցի հետ:
Առաջին օրվա մնացած հատվածը արդեն անց կացրեցին ճամբարում, որտեղ սովորողների մեծ մասը իր համարա հայտնաբերեց մի հատ չբացածատված ու զարմանալի աշխարհ: Մեր լավ գործընկեր Նարինե Փիլոյան լավ նախապատրաստական աշխատանք էր կատարել և սովորողները հնաավորություն ունեցան մասնակցելու արջերի կերկրկամ ու զբաղվածության ապահովման գործընթացին:

Ճամբարային երկրորդ օրը քայլարշավային էր, Ճամաբարային գոտուց դեպի փոնարհված եկեղեցի քայքը անցում էր Վեդի գետի ափով կեսից դեպի հյուսիս-արևմուտք շեղվելով:
Վերադարձին ճանապարհին կանգանռներ ունեցանք նաև հրեշտակներկ ձորում և Տափի բերդում: Տափի բերդում պատմությունը ներկայացնելիս ու Գևորգ Մարզպետունուն անրադառնալիս բացահայտեցի, որ մեծ մասը չեն ճանաչում: Շատեր փոստացան իրենց բացթողումը ուղղել: