
Ըստ գիտնականների` օվկիանոսի կենսաբանական ռեսուրսները լիարժեք
բավարար են 20-30 մլրդ մարդու կերակրելու համար:
Մարդկության կողմից օգտագործվող կենսազանգվածի 85%-ը բաժին
է ընկնում
ձկներին, մնացածը` կակղամորթներին, խեցգետնակերպերին, ծովային որոշ կաթնասունների, ջրիմուռներին: Մարդկությունը օվկիանոսից տարեկան վերցնում է մոտ
110 մլն տոննա կենսաբանական ռեսուրս: Բացի պարենային
նպատակներից, այդ ռեսուրսները օգտագործվում են նաև անասնապահության ոլորտում` բարձրորակ
կալորիականությամբ ալյուր ստանալու համար: Որսի համար պիտանի կենսազանգվածի ավելի քան
90%-ը բաժին է ընկնում օվկիանոսի ծանծաղուտին,
որտեղ շատ են արեգակի լույսը և օրգանական նյութերը:
Օվկիանոսի տարածքի 2/3-ը
աղքատ է օրգանական
աշխարհով և նման
է ցամաքի
անապատային տարածքի:
Օվկիանոսի
ջուրը պարունակում է մոտ
80 քիմիական տարր: Այն կարևորագույն աղբյուր է նաև
բրոմի, յոդի և մագնիսի ստացման համար: Օվկիանոսի ընդերքից արդյունահանվող
հանքային ռեսուրսների արժեքի 90%-ը
բաժին է ընկնում
նավթին ու գազին: Ներկայումս
նավթի համաշխարհային հանույթի մոտ 50%-ը ստացվում է օվկիանոսից: Ստորջրյա նավթարդյունաբերության
ինքնատիպ ու խոշոր շրջաններ են Կալիֆորնիական և Հյուսիսային ծովերը, Պարսից և Մեքսիկական
ծովածոցերը:
Օվկիանոսի հատակին կան նաև այլ օգտակար հանածոներ, մասնավորապես
երկաթամանգանային խտացումներ: Հեռանկարային է համարվում աղի ջրի աղազերծումը և օգտագործումը ինչպես տնեսականան նպատակներով այնպես էլ կենցաղում:


Մեծ վտանգ է ներկայացնում ռադիոակտիվ նյութերն օվկիանոսի խորքում
թաղելը: Դրանք, ինչքան էլ խորը թաղված լինեն, այնուամենայնիվ, տասնյակ տարիներ հետո
իրենց զգացնել են տալու և հսկայական վնաս են հասցնելու կենդանական աշխարհին ու շրջակա
ջրերից օգտվող մարդկանց:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий