Մարդածին գործոններ: Գյուղատնտեսություն:
Գյուղատնտեսությունը հողօգտագործման
այն ձևն է,
որի արդյունքում
ակնհայտորեն երևում
է մարդ-բնույթուն
փոխհարաբերությունն և
փոխազդեցությունը` իր
դրական և
բացասական կողմերով:
Քանի որ
անապատացման պրոցեսը
առաջին հերթին
առնչվում է
հողային ռեսուրսների
օգտագործման հետ,
իսկ հողային
ռեսուրսների վրա
ուղղակի ազդեցություն
ունի գյուղատնտեսությունը,
ուստի
ՀՀ գյուղատնտեսությունն
անապատացմանը նպաստող
մարդածին ամենաուժեղ գործոնն
է:
Գյուղատնտեսությունը և անապատացումը
իրար հետ կապված են հատկապես հետևյալ գործոններոով.
ա/ մարդածին բացասական ներգործություններից
մեկը վարի կանոնների խախտումն է, երբ վարը կատարվում է լանջի թեքության
ուղղությամբ: Դրա հետևնաքով ՀՀ տասնյակ հազարավոր վարելահողեր շարքից դուս են
եկել, ջրային էրոզիայի հետևանքով մերկացել են լեռնալանջերը:
բ/
Ցանաքաշրջանառության ոչ ճիշտ կիրառումը կամ բացակայությունը նույնպես հադիսանում է
անապատացման գործոն: Հողակտորների փոքր լինելը թույլ չի տալիս լիարժեք կատարել
ցանքաշրջանառություն:
գ/
ջրերը մեր երկրում արդյունավետ չեն օգտագործվում: Ոռոգման համար օգտագործվող ջրի
կեսը դաշտ չի հասնում` կորչում է` առաջացնելով ճահիճներ և աղուտներ: Նախկինում
Արաքս գետից և նրա ձախափնյա գրեթե բոլոր վտակներից
սնվող ջրանցքներով 8 ամիս ոռոգման ժամանակահատվածում Արարատյան հարթավայր է
հասցվել վայրկյանում 40 մ3 ջուր:
Ջրամբարներից և ջրանցքներից մեծաքանակ ֆիլտրացիոն կորուստները, ոռոգման տեխնիկայի
բացակայությունը և հին եղանակների կիրառումը, ջրման նորմերի գերազանցումը և այլ
պատճառները հանգեցնում են ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացմանը: Ոռոգման
մեծածավալ աշխատանքները, բնականաբար ուղեկցվել են նաև չորացման աշխտանքներով: Վերջին 50 տարվա ընթացքում կառուցվել է ավելի
քան 1700 կմ երկարության ցամաքուրդակոլեկտորային ցանց: Սակայն չորացման
միջոցառումները զգալիորեն հետ են մնացել իռիգացիոն աշխատանքներից, ինչը հանգեցրել
է ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացմանը: 1920-ական թվականներից Արարատյան
հարթավայրը սկսեց առատորեն ջրվել նաև ի հաշիվ արտեզյան ավազանի ջրերի, որոնց թիվը
հաշվվում է հազարներով: Չկարգավորված ոռոգման հետևանքով երբե: Իհայտ է գալիս երկրորդային աղակալում:
դ/
Անասունների գերարածեցումը հանգցնում է նոր էրոզիոն օջախների առաջացմանը:
Անասունների կճղակների տակ ժամանակի ընթացքում ձևավավորվում են մանրադարավանդներ,
որոնք զրկվում են բուսածածկից: Հաճախ դրանց եզրերը քայքայվում է և ջրաշիթերը
էրոզիոն օջախներ են ստեղծում: Արագածի, Գեղամա և այլ լեռնազանգվածների մարգագետինների
տարածքներում նկատելի են անասունների արածեցման հետևանքով ստեղծված էրոզիայի
օջախներ:
1.
հողային ծածկութի խախտում, օտարում,
2.
հողերի աղտոտում
3.
պոչամաբարների ընդլայնում,
4.
թափոնների կուտակումներ, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են անպատացման
դրսևորման ձևեր:
Հանքարդյունբերությունը հանգեցնում է
ոչ միայն խախտված, աղտոտված հողերի և պոչամբարների թափոնների, նոր տիպերի
հողատարածքների առաջացմանը, այլ նաև բուսածածկույթի, կենդականկան աշխարհի, ջրային
օբյեկտների աղտոտմանը և վնասմանը:
Հանրապետությունում օգտակար հանածոների
արդյունահանումը բաց եղանակով բերել է խախտված հողերի առաջացմանը, որոնք կազմում
են մոտ 8000 հա: Այդ խախտված տարածքը աղտոտում է միջինում ավելի քան 10 հա տարածք` առաջացնելով էրոզիայի նոր օջախներ:
Հատկապես կարելի է նշել Սյունքի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերը:
Հողերի
աղտոտման առավել վտանգավոր աղբյուրը լեռնամետալուրգիական և լեռնաարդյունահանող
արտադրություններն են (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Ագարակի
լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ, Արարատի
ոսկու կորզման ֆաբրիկա): Այդ բոլոր կազմակերպություները աղտոտում են հողերը ծանր
մետաղներով: Լեռնահանքային կազմակերպությունների ազդեցությունը շրջակա տարածքների
անապատացմանը նպաստելու ուղղությամբ դրսևորվում է նաև օդային և ջրային ավազանների
աղտոտման միջոցով: Աղտոտված ջրերը այս կամ այն կերպ ընկնում են ոռոգման համակարգի
մեջ և վնասում բուսական տարածքներին: Բնորոշ է նաև այն, որ լեռնահանքային
կազմակերպությունների մեծ մասը գտնվում են բարձր նիշերում (Քաջարանի հանքերը` 2000
մ, Սոտքի ոսկու հանքերը` 2500 մ, Մեղրաձորի ոսկու հանքը`2000 մ ծովի մակարդակից
բարձր են), որի հետևանքով իրենց հոսքաջրերով մեծ վնաս են հասցնում նաև ավելի ցած գտնվող
լանդշաֆտներին:
Այսպես ՀՀ-ում ըստ հորիզոնական ուղղությանանապատացման ռիսկն
ամենաբարձրն է Արարատի,Արմավիրի, Սյունիքի մարզերում և մայրաքաղաք Երևանում:Հայաստանը որպես լեռնային տարածք աչքի է ընկնում նաևբնական
պայմանների բարձադիր գոտիականությամբ՝ այդթվում և լանդշաֆտների փոփոխության ըստ վերընթաց ուղղության.
1. Ցածր լեռնային չոր տափաստանները զգալիորենտեղաշարժվում են վեր իրենց տակ առնելով միջինլեռնային չոր տափաստանները: Ավելի քիչմիախառնվում են չոր տափաստանային ևկիսանապատային լանդշաֆտների արելաները:Առավել չորային լանդշաֆտներն ընդարձակում ենիրենց տարածքները:
2. Բարեխառն չոր և բարեխառն խոնավտափաստանային լանդշաֆտները տեղաշարժվում ենվեր՝ զբաղեցնելով տափաստանացվածմարգագետինների արելաները: Սա խոսում էմարգագետինների՝ տափաստաններով վերափոխվելումասին:
3. Տափաստանացված մարգագետինների և նոսրանտառային լանդշաֆտների արեալները գրեթեամբողջությամբ ծածկում են իրար, ինչը ակնհայտորենապացուցում է արիդացման միտումը: Անտառներըվերափոխվում են նոսր անտառների և ապամարգագետնատափաստանների:
4. Մերձձնային լանդշաֆտները փոխարինվում
ենալպյան մարգագետնային լանդշաֆտներով: Այսպեսօրինակ՝ Արագածի մերձգագաթային
հատվածումարդե դիտվում են առաջնային հողառաջացմանպորցես և սկսել են ձևավորվել
մաքուրմարգագետնային բուսական ֆորմացիաների տարրեր:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий