Երկրագնդի բուսական ծածկույթում առանձնահատուկ տեղ են գրավում անտառները:
Դրանք զբաղեցնում են համեմատաբար ոչ մեծ տարածք՝ Երկրագնդի ցամաքային մակերեսի ¼ -ից
քիչ ավելին (41 մլն քկմ):
Անտառների կարևորագույն ֆունկցիան ջրի, թթվածնի, ազոտի, ածխածնի
և այլ կարևոր նյութերի շրջապտույտի ապահովումն է: Անտառները պաշտպանում են հողը էրոզիայից,
որի շնորհիվ ջրամբարները, գետերը, լճերը զերծ են մնում տիղմի զանգվածի կուտակումից: Անտառն օգնում է, որ տեղումների ու հալոցքների ջրերը ներծծվեն հողի մեջ, պակասեցնում
է հեղեղների ուժգնությունը, նպաստում է ստորերկրյա ջրավազանի պաշարների վերականգնմանը:
Անտառը մարդուն ապահովում է փայտանյութով, բազբաթիվ բույսերի ու կենդանիների տեսակներով,
որոնցից ստացվում են 5000 տեսակի տարբեր ապրանքներ:
Երկրագնդի ցամաքային բուսազանգվածի ծավալն ունի հետևյալ կառուցվածքը
Ծավալը (մլն
տ)
|
Բաժինը %-ով
|
||
Արևադարձային
անտառներ
|
750
|
43
|
|
Բարեխառն
անտառներ
|
759
|
43
|
|
Թփուտներ
և մանրանտառ
|
130
|
7
|
|
Խոտային համակեցություն
|
59
|
3
|
|
Դաշտային
մշակաբույսեր և տնկարկներ
|
42
|
3
|
|
Կիսաանապատային,
անապատային, տունդրային, բարձր լեռնային բուսականություն
|
30
|
1
|
|
Ընդհանուր
|
1770
|
100
|
|
Անտառները բաժանվում են երկու խոշոր խմբի՝ արևադարևային և բարեխառն
անտառներ:
Արևադրաձային անտառներն էլ իրենց հերթին բաժանվում են խոնավ ու չոր անտառների: Արևադարձային խոնավ անտառները գտվում են այն վայրերում, որտեղ անձրևները հաճախակի բնույթ են կրում, իսկ
չոր անտառները կարելի է հանդիպել այն շրջաններում, որտեղ անձրևները սեզոնային են:
Արևադարձային
խոնավ անտառները մշտադալար են: Լայնատերև
ծառերի սաղարթները դիպչում են մեկը մյուսին՝ կազմելով փակ ծածկ, որը
հուսալիորեն պաշտպանում է արևի ճառագայթներից՝ ստեղծելով հուսալի և հարուստ ապրելավայր բազմաթիվ տեսակների համար: Գոյություն
ունեն բազբատեսակ խոնավ անտառներ: Արևադարձային խոնավ անտառները աչքի են ընկնում կենդանիների ու բույսերի արտակարգ տարատեսակությամբ: Ծածկելով Երկրի հողային մակերևույթի ընդամենը 5%-ը՝ նրանք աշխարհի բուսական ու կենդանական տեսակների՝ առնվազն 50%-ի բնակավայր են:
Արևադարձային
չոր անտառների բուսածածկը ավելի նոսր է, տարվա
ամենաչոր եղանակին բացառված չէ տերևաթափը: Այս անտառները նույնպես հարուստ են բազբատեսակ կենդանիներով ու բույսերով, բայց ոչ խոնավ անտառների չափ:
Բարեխառն
անտառները տարածվում են բարեխառն լայնություններում: Այս անտառները չափազանց օգտակար են մարդկանց համար: Նրանք
պահպանում են գետերի ավազանները և պաշտպանում են ջրհեղեղներից: Դա հատկապես կարևոր է Ասիայի համար: Հնդկաստանի՝
հեղեղից վտանգված տարածքները 1960-1990
թթ. ընթացքում անտառազրկման պատճառով 25 մլն հա-ից
հասան 40 մլն հա-ի: Թեև բարեխառն անտառների կենսաբազմազանության մակարդակը ցածր է, այնուամենայնիվ, այստեղ հանգրվանում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий