Էկոհամակարգերում էներգիայի և նյութերի փոխանցումը մի տրոֆիկ մակարդակից
մյուսին իրագործվում է սննդային շղթայի միջոցով: Յուրաքանչյուր տեսակ օգտագործում է
օրգանական նյութի մեջ պարունակվող էներգիայի միայն մի մասը` դրա տրոհումը հասցնելով
որոշակի փուլի: Տվյալ տեսակի համար ոչ պիտանի, բայց դեռ էներգիայով հարուստ այդ նյութերն
օգագործվում են այլ օրգանիզմների կողմից: Այսպիսով` էկոհամակարգերում զարգացման ընթացքում
ստեղծվել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաներ, որոնք հաջորդաբար նյութ և
էներգիա են ստանում ելակետային սննդանյութերից: Տեսակների առանձնյակների միջև գոյություն
ունեցող այդպիսի կապերը կոչվում են սննդային կապեր: Սնման շղթայի առանձին օղակներն
անվանում են սննդային կամ տրոֆիկ մակարդակներ: Յուրաքանչյուր սննդային շղթա սկսվում
է կամ կանաչ բույսերով (պրոդուցենտներ) կամ դրանց մնացորդներով: Սննդային շղթայի օրինակներ
կարելի է տեսնել ամենուրեք:
.
բույս – խոտակեր կենդանի
.
բույս – խոտակեր կենդանի
– գիշատիչ
.
բույս – խոտակեր կենդանի
– առաջնային գիշատիչ – երկրորդային գիշատիչ
Բայց, բնական պայմաններում սննդային շղթաները ավելի մեծ քանակի
օղակներից են կազմված, քանի որ նրանց մեջ են ընդգրկված մսակեր կենդանիներ, գիշատիչներ
և մակաբույծներ: Սննդային շղթաներն իրարից մեկուսացված չեն: Գրեթե միշտ տարբեր տեսակներ
սնվում են մի քանի տարբեր օբյեկտներով, իրենք էլ սննդի աղբյուր են հանդիսանում էկոհամակարգի
մի քանի անդամների համար: Այսպիսով` ստացվում է սննդային կապերի բարդ ցանց:
Սննդային շղթայում կարելի է հաշվել բույսերում կուտակված էներգիայի
փոխանցումը շղթայի մի օղակից մյուսին: Սննդային շղթան կազմող բոլոր տեսակները գոյություն
ունեն կանաչ բույսերի կողմից սինթեզված օրգանական նյութերի հաշվին: Ընդ որում` կապված
սնման գործընթացում էներգիայի օգտագործման և փոխակերպման արդյունավետության հետ, գործում
է մի կարևոր օրինաչափություն, որի էությունը հետևյալն է. ֆոտոսինթեզի ընթացքում բույսերն
օգտագործում են արեգակից ճառագայթվող էներգիայի միայն մեկ տոկոսը: Էներգայի այդ քանակությունը
կուտակվում է սինթեզված օրգանական նյութերի քիմիական կապերում: Երբ կենդանին օգտագործում
է բույսը որպես սնունդի, սննդի մեջ եղած էներգիայի մեծ մասը ծախսվում է նրա կենսագործունեության
բազմաթիվ գործընթացներում, փոխարկվում ջերմային էներգիայի և ցրվում միջավայրում: Հետևաբար,
սննդային շղթայի առաջին իսկ փուլում տեղի է ունենում էներգիայի զգալի կորուստ: Սննդային
շղթայի յուրաքանչյուր հաջորդ օղակում, նախորդի համեմատությամբ, կորչում է էներգիայի
80-95%-ը, սննդի էներգիայի միայն 5-20%-ն է (միջին հաշվով` 10%) անցնում է հաջորդ օղակին:
Էներգիայի այդպիսի մեծ կորուստների պատճառով սննդային շղթաները շատ երկար լինել չեն
կարող և հիմնականում բաղկացած են 3-5 օղակներից:
Էկոհամակարգերում օրգանական նյութերի ստեղծման արագությունը կոչվում
է կենսաբանական արտադրանք, կենդանի օրգանիզմների մարմնի զանգվածը` կենսազանգվածը:
Այսպիսով, էկոհամակարգերի կենսաբանական արտադրանքը կենսազանգվածի ստեղծման արագությունն է: Բույսերի կողմից ստեղծված արտադրանքը կոչվում է առաջնային կենսաբանական արտադրանք կամ առաջնային կենսաբանական արդյունավետություն: Սննդային շղթայի մյուս օղակներում ստեղծված արտադրանքը կոչվում է երկրորդային կենսաբանական արտադրանք: Երկրորդային արտադրանքը առաջնայինից մեծ կամ նույնիսկ նրան հավասար լինել չի կարող: Եթե սննդային շղթային ցանկացած օղակում գնահատենք արտադրանքը կամ էներգիայի կորուստները, ապա կստանանք թվերի նվազող շարք, որոնցից յուրաքանչյուրը միջին հաշվով տասն անգամ փոքր է նախորդից:
Այսպիսով, էկոհամակարգերի կենսաբանական արտադրանքը կենսազանգվածի ստեղծման արագությունն է: Բույսերի կողմից ստեղծված արտադրանքը կոչվում է առաջնային կենսաբանական արտադրանք կամ առաջնային կենսաբանական արդյունավետություն: Սննդային շղթայի մյուս օղակներում ստեղծված արտադրանքը կոչվում է երկրորդային կենսաբանական արտադրանք: Երկրորդային արտադրանքը առաջնայինից մեծ կամ նույնիսկ նրան հավասար լինել չի կարող: Եթե սննդային շղթային ցանկացած օղակում գնահատենք արտադրանքը կամ էներգիայի կորուստները, ապա կստանանք թվերի նվազող շարք, որոնցից յուրաքանչյուրը միջին հաշվով տասն անգամ փոքր է նախորդից:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий