2012/10/08

Կլիմայի փոփոխության հետևանքները


 Գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխության հետևանքները

Ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը բերեց բնական ջերմոցային
էֆեկտի ուժեղացմանը և Երկրի մակերևույթի տաքացմանը: Եթե ձեռք
չառնվեն ինչ- որ գործողություններ, ապա ընդամենը հաջորդ հարյուրամյակի
ընթացքում միջին գլոբալ ջերմաստիճանը կաճի 0.30C` յուրաքանչյուր տասն-
ամյակի ընթացքում: Տաքացումը, իր հերթին, կբերի բևեռային սառույցների
հալքի, և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման. մինչև
2030 թվականը նրա միջին մակարդակը կարող է բարձրանալ 20 սմ- ով, իսկ
XXI դարի վերջում` 65 սմ- ով:
Կանխատեսումների համաձայն ողջ աշխարհում սպասվում է տեղում-
ների մակարդակի բարձրացում, սակայն նմանատիպ գործընթացների
ճշտությունը տեղային մակարդակում անհամեմատ փոքր է: Հնարավոր է, որ
XXI դարի երկրորդ կեսում, ձմռանը մթնոլորտային տեղումների քանակը
բարձրանա հյուսիսային կիսագնդի միջին և բարձր գոտիներում, և Անտարկ-
տիկայում: Ինչ վերաբերում է արևադարձերին, ապա, համաձայն կառուցված
մոդելների, սպասվում է, որ տարածքների մի մասում կդիտվեն ավելի շատ
մթնոլորտային տեղումներ, քան մյուսներում: Ավստրալիայում, Կենտրոնա-
կան Ամերիկայում և Աֆրիկայի հարավային հատվածներում դիտվում է
տեղումների քանակի կայուն նվազման տենդենց ձմեռային սեզոնին:
Անձրևների և ձյան առավել մեծ քանակը տարվա ձմեռային սեզոնին`
բարձր լայնություններում, կբերի հողի խոնավացման մեծացմանը, սակայն
ավելի բարձր ջերմաստիճանները կարող են ամառային սեզոնին հողի խոնա-
վության կորստի պատճառ հանդիսանալ: Հողի խոնավության մակարդակի
լոկալ փոփոխությունները, անկասկած, շատ կարևոր են գյուղատնտեսության
համար, սակայն դրանց կանխատեսումը կլիմայական մոդելների օգնությամբ
շատ բարդ խնդիր է: Նույնիսկ հողի խոնավության գլոբալ փոփոխության
ուղղությունը ամառային ժամանակահատվածում մնում է անորոշ:
Էքստրեմալ եղանակային պայմանների հաճախականությունն ու ին-
տենսիվությունը հնարավոր է կփոխվեն: Ինչպես սպասվում է, տաք օրերի և
ջերմային ալիքների քանակը կավելանա գլոբալ միջին ջերմաստիճանի
բարձրացմանը զուգընթաց, ինչպես նաև կպակասի ցուրտ օրերի քանակը:
Կլիմատիկ մոդելները լավ ցույց են տալիս, որ էքստրեմալ եղանակային
պայմանները որոշ ռեգիոններում կհաճախանան և երաշտի հավանակա-
նությունը կոնտինենտալ շրջանններում կբարձրանա: Գոյություն ունեն նաև
փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ որոշ շրջաններում փոթորիկները
կարող են դառնալ ավելի ինտենսիվ. ինչը կապված է փոթորիկների ինտեն-
սիվության փոփոխությանը միջին լայնություններում` ապա մոդելները տա-
լիս են որոշ չափով հակասական կանխատեսումներ:
Չի կարելի բացառել կլիմայի արագ և անկանխատեսելի փոփոխություն-
ները: Սակայն XXI դարի ընթացքում քիչ հավանական է նմանատիպ առավել
կտրուկ փոփոխություն` անտարկտիկական սառցային վահանի քայքայում,
որը կբերի ծովի մակարդակի կատաստրոֆիկ բարձրացման: Գոյություն ունեն
փաստեր, որոնք վկայում են, որ օվկիանոսի շրջանառության փոփոխությունը
ռեգիոնալ մասշտաբում կլիմայի վրա զգալի ազդեցություն թողնելով (օրինակ`
Գոլֆստրիմ հոսանքի թուլացումը, որը “ջերմացնում է” Եվրոպան), կարող է
տեղի ունենալ միայն մի քանի տասնամյակ անց: Սակայն դեռևս հաստատված
չէ` կարող են արդյոք այդպիսի փոփոխություններ տեղի ունենալ, ջերմոցային
գազերով պայմանավորված տաքացման պատճառով: Գոլֆստրիմի թուլա-
ցումը ցույց տվող կլիմայական մոդելները, միևնույն է ենթադրում են, ողջ
Եվրոպայի մասշտաբներով, ապագա տաքացումներ:
Երկրի կլիման արդեն “համակերպվում է” ջերմոցայի գազերի նախկին
արտանետումներին: Կլիմայական համակարգը պիտի հարմարվի ջերմո-
ցային գազերի կոնցենտրացիային, որպեսզի պահպանի գլոբալ էներգետիկ
հաշվեկշիռը: Սա նշանակում է, որ կլիման փոխվել է և փոխվելու է, քանի դեռ
ջերմոցային գազերի մակարդակը շարունակելու է աճել: Այսօր գիտնա-
կանները համոզված են, որ անընդհատ համալրվող տվյալների հենքը
հաստատում է գլոբալ տաքացման ընդհանուր պատկերը, ինչպես նաև
կլիմայական համակարգի մյուս փոփոխությունները:
Չափումների հիման վրա ստացված տվյալները մատնանշում են XIX
դարի վերջից օդի միջին ջերմաստիճանի` 0.6 ± 0.2 0C բարձրացում: Այս դի-
տարկումների արդյունքները համընկնում են կլիմայի, մինչև այսօր,
տաքացման աստիճանի կանխատեսման համար օգտագործվող, հատկապես
աէրոզոլների սառեցնող էֆեկտը հաշվի առնող մոդելների հիման վրա
կատարված կանխատեսումների հետ: Հիմնական տաքացումը տեղի է ունեցել
1910-1940 թ.թ. և 1976 մինչ մեր օրերը: Հավանաբար, հյուսիսային կիսագնդում
(այն շրջաններում, որոնց համար գոյություն ունի տվյալների բավական
քանակ, որպեսզի կատարել նման վերլուծություն), տաքացման տեմպն ու
տևողությունը XX դարում եղել են առավել քան երբևէ` նախորդ 1000
տարիների ընթացքում: Բացի դրանից, փաստորեն, 1990-ականները եղել է
հազարամյակի ամենատաք տասնամյակը, իսկ 1998-ը` ամենատաք տարին:
Ծովի միջին մակարդակը բարձրացել է 10-20 սմ: Օվկիանոսի վերին
շերտերի տաքացման պատճառով ջուրն ընդլայնվում է և ծովի մակարդակը
բարձրանում է: Մոդելների հիման վրա կարելի էր ենթադրել, որ մինչև 0.60C
տաքացումը, իրոք, պիտի բերեր ծովի մակարդակի այսօրվա բարձրացմանը:
Սակայն այնպիսի պրոցեսներ ինչպիսիք են` ձյան և սառույցների հալքը
Գրենլանդիայում ու Անտարկտիկայում և հյուսիսային մայրցամաքների դան-
դաղ «ազատումը» բազմադարյան ծանր սառցապատումներից, որոնք մո-
դելավորման տեսակետից ավելի բարդ պրոցեսներ են, նույնպես էական դեր
են ունենում ծովի իրական և թվացյալ մակարդակների փոփոխության վրա:
1960-ական թվականների վերջից հյուսիսային կիսագնդի միջին և վերին
լայնություններում ձնածածկույթի հաստությունը կրճատվել է շուրջ 10%: Շատ
հավանական է, որ XX դարի ընթացքում, լճերի և գետերի սառցակալման
ժամանակահատվածը կրճատվել է մոտ երկու շաբաթով: Այդ ժամանակա-
հատվածի ընթացքում նահանջել են նաև ոչ բևեռային շրջանների գրեթե բոլոր
հայտնի սառցածածկույթները: Վերջին տասնամյակների ընթացքում Արկտի-
կայի սառցածածկույթի փռվածությունը տարվա ամառային և գարնանային
եղանակներին կրճատվել է 10-15%, իսկ սառցի հաստությունը ամռան վեր-
ջում և աշնան սկզբում փոքրացել է 40%:
Աշխարհի շատ շրջաններում դիտվում է թափվող տեղումների բարձր
մակարդակ: Յուրաքանչյուր տաս տարվա ընթացքում հյուսիսային կիսագնդի
մայրցամաքների շրջաններից շատերում, միջին և բարձր լայնություններում
դիտվում է տեղումների քանակի աճ 0.5-1%, որն ուղեկցվում է ամպածած-
կույթի 2%-անոց աճով: Ցամաքի արևադարձային շրջաններում` հյուսիսային
լայնության 100 և հարավային լայնության 100 միջև մթնոլորտային տեղումների
քանակը, ըստ երևույթին, նույնպես աճել է 0.2 - 0.3 %- ով: Մյուս կողմից` XX
դարի ընթացքում դիտվել է տեղումների մակարդակի նվազեցում հյուսիսային
կիսագնդի մերձարևադարձային շրջաններում, հյուսիսային 10-րդ և 30-րդ
զուգահեռականների միջև, մոտավորապես 0.3% յուրաքանչյուր տասնամյակի
ընթացքում: Բացի դրանից, Աֆրիկայի և Ասիայի որոշ հատվածներում
երաշտների հաճախականությունն ու ինտենսիվությունն աճում են: XX դարի
ընթացքում կլիմայի փոփոխությունը պայմանավորված է այն հետևանքներով,
որոնք սպասվում են ջերմոցային գազերի և աէրոզոլների կոնցենտրացիայի
աճի դեպքում: Տաքացման դիտվող տարածական օրինաչափությունները հա-
մապատասխանում են մոդելի հիման վրա կազմված կանխատեսումներին:
Օրինակ` Երկրագնդի մակերևույթի մոտ, ինչպես նաև օդերևութաբանական
զոնդերի և արբանյակների օգնությամբ կատարված չափումները ցույց են
տվել, որ այն ժամանակ երբ տաքանում է Երկրի մակերևույթը, ստրատոս-
ֆերան սառում է: Բացի դրանից, Երկրագնդի մթնոլորտը օվկիանոսների վրա
տաքանում է ավելի դանդաղ, քան մայրցամաքների վրա, հատկապես օվկիա-
նոսի այն հատվածներում, ուր օվկիանոսի մակերևույթային ջրաշերտերը
խառնվում են խորը շերտերի հետ, տարածելով ջերմությունը:
Այսպիսով, գոյություն ունեն նոր և համոզիչ ապացույցներ, որ վերջին 50
տարիների ընթացքում դիտված տաքացումը հիմնականում պայմանավորված
է եղել անտրոպոգեն գործոններով:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий