Բնությունից տրված բոլորայն տարրերն
ու երևույթները(ուժերը), որոնք օգտագործելով` մարդիկ կարողանում են ստանալ էլեկտրաէներգիա կոչվում
են էներգակիրներ: Դրանցից ամենատարածվածներն են` քամիները, հոսող ջրերը, փայտը, ածուխը,
գազը, միջուկային վառելիքը և այլն:

Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից
(նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն
է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը:
Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը
կարող է կատարվել երկու եղանակով` ստորգենյա
և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Ստորգետնյա եղանակով ածխահանության
ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում
դառնում են փլուզումների պատճառ:

Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից
ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը: Ածխի համաշխարհային
պաշարների շուրջ 60%-ը գտնվում են զարգացող երկրներում, ընդ որում միայն Չինաստանում`
50%-ը: Զգալի են նաև Հնդկաստանում եղած ածխի պաշարները: Զարգացած արդյունաբերական երկրներից
ածխի պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՀԱՀ-ը, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը,
Ուկրաինան: Չնայած համամոլորակային տաքացման, թթվային անձրևների և այլ բացասական հետևանքներին`
աշխարհի մի շարք երկրներում շարունակվում է մեծ քանակով ածխի արդյունահանումը: Հատկապես
մեծ է ածխի արդյունահանման ծավալները Կենրոնական ու Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում:

Չինաստանի տնտեսության էներգիայի
իր կարիքների 73%-ը ապահովում է ածխով, որի մեկ քարորդն այրվում է բնակարանները ջեռուցման
համար: Այդ իսկ պատճառով Չինաստանի խոշոր քաղաքներում օդը շատ աղտոտված է:
Ածխի այրման հետևանքով մթնոլորտում
ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը,
կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий