Կլիմայի գլոբալ փոփոխության միտումները Հայաստանի տարածքում վեր հանելու նպատակաով օգտվել ենք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պարբերական հրապարակումներից և օգտագործել ՀՀ տարածքում երկար տարիներ գործած բնորոշ օդերևութաբանական կայանների օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների տվյալները, հաշվարկվել են մթնոլորտային խոնավացման գործակցի մեծությունները:Կլիմայի գլոբալ փոփոխության հարցերը բազմակողմանի քննարկմանեն ենթարկվել ՀՀ տարածքի մասշտաբով:
Ուսումնասիրվեցին կլիմայի փոփոխության և կանխատեսման հարցերը ՀՀ տարածքում, գնահատվեցին օդի ջերմաստիճանի անոմալիաները, կլիմայի փոփոխության հնարավոր սցենարները, մթնոլորտային տեղումների կանխատեսվող փոփոխությունները, վտանգավոր երևույթների փոփոխության հարցերը, բնական էկոհամակարգերի, 43 ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության խոցելիությունը, քննարկվեց կլիմայի փոփոխության ազդեցությունը բնակչության առողջության վրա, ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ռազմավարությունը, կազմվեց ջերմոցային գազերի ազգային կադաստր և շատ այլ կարևոր հիմնահարցեր:
Հանրապետության ողջ տարածքի մթնոլորտային տեղումների 30-100 տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տարեկան տեղումները ներկա փուլում պակասել են
5.8%, ընդ որում տաք ժամանակահատվածում նվազել են 7.1%, իսկ ցուրտ սեզոնում աճել են 8.5%: Եթե նման միտումը պահպանվի, ապա 2100թ. տեղումների քանակը կնվազի 10%, այսինքն ՀՀ տարածքում ներկայիս 569 մմ փոխարեն սպասվում է 510 մմ տարեկան տեղումներ: Միաժամանակ նշվում է, որ վեգետացիոն շրջանի տեղումների քանակը որոշ չափով ավելանալու է հյուսիս-արևմուտքում, Սևանի ավազանում, Ապարանի գոգահովտում, Սյունիքում և մի քանի այլ տարածքներում: Իսկ ՀՀ հյուսիսարևելքում, Արարատյան դաշտում, Շիրակում և միշարք այլ շրջաններում սպասվում է զգալի նվազում: Հաշվարկների համաձայն տարվա ցուրտ սեզոնի տեղումների քանակը ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, Սևանում, Ապարան-Հրազդանում, Շիրակում, Արարատյան դաշտում, Հարավային Սյունիքում 2100թ. պետք է ավելանա 30.6%, իսկ Արարատյան գոգավորության լանջերին, Վայքում, Սյունիքի
մի մասում սպասվում է տեղումների նվազում 15.8%:
Այսպես օրինակ 1961-1990թթ. ընթացքում
կարկտայինօրերի գումարային քանակը 1935-1990թթ. ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում
նվազել է 46 օրով: Վեգետացիոն շրջանում ցրտահարություններով
օրերի թիվն, ընդհանուր առմամբ, աճել է 5%:
1961-1989թթ. ընթացքում ուժեղ քամիների
դեպքերը ՀՀ-ում աճել են 59%, իսկ առատ տեղումների դեպքերը ընդհակառակը նվազել են
12-15%: Անձրևազուրկ օրերի քանակը, 1951-1988թթ. տվյալների համաձայն,Սևանում, Արմավիրում
և Սիսիանում նվազել է, իսկ Թալինում, Գավառում, Ապարանում, Գյումրիում աճել:
Հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանում
2100 թ. Օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.7ՕC-ով, տեղումները կկրճատվեն` մոտ 10%-ով: Այդ հետևանքները կարող են էապես ազդել կլիմայից կախում ունեցող տնտեսության ճյուղերի վրա:
Կլիմայի համամոլորակային փոփոխությունը և Հայաստանի տարածքում ներքին միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել հետևյալ հետևանքների.
- Կանխատեսվում է լանդշաֆտային գոտիների սահմանների տեղափոխություն լեռնային պրոֆիլով դեպի վեր՝ ըստ բարձրության 100-150 մ: Սպասվում է, որ անապատա-կիսաանապատային գոտու մակերեսը կընդլայնվի 33%-ով, տեղի կունեն ատափաստանային գոտու ընդլայնում 4%-ով և դրա բարձրացումը դեպի վեր` 150-200 մ-ով: Անտառային գոտում սպասվում է անտառի ստորինսահմանի բարձրացում դեպի վեր 100-200 մ: Մերձալպյան գոտու մակերեսը կկրճատվի 21%-ով, իսկ ալպյան գոտունը՝ միջին հաշվով 22%-ով:
- Կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման դեպքում պետք է սպասել կլիմայի չորացման անապատացման պրոցեսների արագացում:
- Սպասվում է գետերի տարեկան հոսքինվազում 15% և Սևանա լճի մակերեսից գոլորշիացման ավելացում 13-14%:
- Կլիմայիկան խատեսվող փոփոխության դեպքում, վեգետացիայի փուլից և տեղի բարձրությունից կախված, սպասվում է հողի խոնավության նվազում` 10-30%-ով, զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի բնական խոնավապահովվածության նվազում` 7-13%-ով և հողում խոնավության պակասորդի աճ` 25-50 մմ-ով:
Կլիմայական բնութագրերի սպասվող փոփոխության դեպքում բերքատվությունը Հայաստանում կարող է նվազել 8-14%-ով: Հացազգիների բերքատվությունը միջին հաշվովկ կրճատվի 9-13%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 7-14%-ով, կարտոֆիլինը` 8-10%-ով, պտղատումշակաբույսերինը՝ 5-8%-ով:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий