2014/02/16

ՀՀ բուսական ռեսուրսները


Բուսականությունը այն ռեսուրսն է, որը պայմանավորում է մարդու գործունեությունն ու նրա կեսնագործունեությունը: Ավելին` բուսականությամբ է պայմանավորված նաև երկրագնդի մյուս բոլոր օրգանիզմների գոյությունն ու օրգանական ծագում ունեցող նյութերի ստեղծումը:  Հիշենք նաև, որ բուսականությունը ունի հողապաշտպան, ջրապաշտպան, ռեկրեացիոն, սանիտարական, կլիմայապաշտպան խոշոր նշանակություն: Ահա թե ինչու բուսական ռեսուրսներով հարուստ լինելը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման գլխավոր նախապայմաններից մեկն է:
Հայաստանի Հանրապետությունը չնայած պատկանում է աշխարհի համեմատաբար սակավանտառ երկրների թվին, սակայն այն բնութագրվում է բուսատեսակների մեծ բազմազանությամբ: Իսկ բուսատեսակների բազամազանությունն էլ իր հերթին պայմավավորված է բնական պայմանների բազմազանությամբ:
Գիտնականների կարծիքով Հայաստանը բուսատեսակների բազմազանությամբ երկրագնդի հազվադեպ շրջաններից է: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բուսատեսակները հասնում են 3000-ի: Այսպիսի բազմազանությունը բացատրվում է տեղանքի աշխարհագրական դիրքով, որտեղ իրար սահմանակցում են իրենց բնույթով միանգամայն տարբեր բուսաաշխարհագրական մարզեր:
Բացի բուսատեսակների մեծ բազմազանությունից, հանրապետության տարածքը բնութագրվում է նաև էնդեմիկ բուսատեսակների բազմազանությամբ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհը գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում :
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության տարածքում աճող բնական բուսատեսակների զգալի մասն ունեն բուժիչ նշանակություն, որոնք օգտագործվել են անհիշելի ժամանակներից: Հայաստանի Հանրապետության ցածրադիր մասերում, հիմնականում Արարատյան դաշտում աճում են չորասեր բույսեր, բայց քանի որ Արարատյան դաշտը մարդու միջամտությամբ վերածվել է ագրոէկոհամակարգի ու այստեղ եղած բնական բույսերը շատ քիչ տարածում ունեն: Այստեղ պահպանվել և դեռևս հազվադեպ հանդիպում է հադիպում է բորակաթուփը, որի պտուղները օգտակար շատ վիտամիններ են պարունակում: Արարատյան դաշտում, Մեղրու կիճում, Վայքում հանդիպում են լեռնաչորասեր բուսատեսակներ` նշենին, փռշնին, բարձիկանման բույսեր, վարդակակաչ և այլն:
Կարևոր է նշել, եր Արարատյան դաշտի համեմատաբար բարձրադիր շրջաններում հանդիպում են նաև վայրի ցորենի, գարու, աշորայի տեսակներ, որոնք գիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Հայաստանի անապատայնին ու կիսաանապատային բուսատեսակների զգալի մասը բնակչությունը շատ հնուղ օգտագործել է որպես սնունդ և դեղամիջոց: Դրանցից են սիբեխը, շուշանը, ավելուկը, կապարը, թրթնջուկը և այլ բուսատեսակներ:
Հանրապետության տարածքում ավելի բազմազան է լեռնատափաստանային բուսականությունը:  Չնայած այս վայրերում ևս բնական բուսատեսակները փոխարինվել են մշակովի բուսատեսակներով, սակայն այստեղ էլ հանդիպում են վայրի հացազգիների որոշ տեսակներ:  

Հանրապետության բարձրադիր
 վայրում (2700-2800մմ) տարածվում են լեռնային մարգագետինենրը, որնք աչքի են ընկոնւմ բուսականության բազմազանությամբ: Այստեղ հանդիպում են ավելի քան 100 տարբեր տեսակի բույսեր: Շատ են տարածված հատկապես եռատամ զանգակածաղիկը, խատուտիկը, քիմիոնը, անմոռուկը և բազում բուսատեսակներ: Հայաստանի հանրապետության տարածքում հանդիպող լեռնային մարգագետինները ծառայում են նայել որպես արոտավայր: Պատահական չէ, որ հիմանականում  այդ հանվածներում է  զարգացած անասնապահությունը: Քանի որ ՀՀ տարածքը աչքի է ընկնում նաև լեռնային ռելիեֆով, ուստի միանգամայն տրմաբանական է, որ անասնապահության առաջատար ճյուղաը համարվում է ոչխարաբուծությունը: Առանձին տարիներին դրանց գլխաքանակը հասել է մինչ 2 մլն-ի: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий