2012/11/28

Կենսաբանական բազմազանության պահպանումը: << Կարմիր գիրք>>


Որոշակի տարածքում ապրող բուսական և կենդանական աշխարհը, ինչես նաև նրանց վրա ազդող ֆիզիկական ու էկոլոգիական գործոնների միասնությունը կոչվում է էկոհամակարգ:
Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես բնակատեղի հետ գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը երկրագնդի վրա: Ցանկացած էկոհամակարգի, այդ թվում նաև ամենամեծ էկոհամակարգ հանդիսացող կեսոլորտի ինքնակարգավորումն ու ինքնավերականգնումն տեղի է ունենում նրա առանձին բաղադրիչների փոխադարձ կապերի շնորհիվ: Որքան բազմազան են էկոհամակարգի կենսաբանական բաղադրիչները` բուսական ու կենդանական աշխարհը, այնքան այդ կապերը բազմազան ու զարգացած են լինում:
Էկոհամակարգերում բաղադրիչների կապի լավագույն օրինակը` սննդային շղթան է, որի առանձին օղակներն են հանդիսանում պրոդուցենտները(արտադրողները), կոնսումենտները(սպառողները) և ռեդուցենտները(քայքայողները): Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի և էներգիայի կենսաբանական շրջապտույտ կենսոլորտում և մյուս բոլոր մանր էկոհամակարգերում:
Անգլաիցի գիտնական Չարզ Դարվինը ուսումնասիրել ու նկարագրել է մի այսպիսի կապի օրինակ: Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում լայն տարածում ունի մարգագետնային կարմիր երեքնուկը, որը լավագույն անասնակերն է: Դրա վրա է հիմնվում անսանապահությունը, որը Մեծ Բրիտանիայում մինչ այժմ համարվում է տնտեսության  զարգած ճյուղերից մեկը: Դարվինը բացահայտեց, որ կարմիր երեքնուկի խողովակաձև ծաղիկները փոշոտվում են միայն կրետ կոչվող միջատների միջոցով, որոնք ունեն երկար կնճիթ և թափանցում են ծաղկի մեջ: Եզրակացությունը որոշակի էր. Մեծ Բրիտանիայում կարմիր երեքնուկի լայն տարածումը պայմանավորված էր կրետների առկայությամբ: Կրետների բները ավելի հաճախակի հադիպում են բնակավայրերի շրջակայքում: Այստեղ դրանք պաշտպանված են դաշտամկներից, որոնք սնվում են կրետների թրթուներով: Բնակավայրերի մոտ դաշտամկները քիչ են, որովհետև շատ են կատուները, որոնք ոչնչացնում են դաշտամկներին:
Կապերի շղթան ստանում է հետևյալ տեսքը, կատուները պաշտպանում են կրետները դաշտամկներից, կրետները նպաստում են երեքնուկի տարածմանը, երեքնուկը խոշոր եղջերավոր անասունների հիմնական կերն է, տավարի միսը ծովային հիմնական սննդամթերքն է, առանց որի չի կարելի հզոր նավատորմ ունենալ: Բնապահպանական միջազգային կազմակերպությունների և ամերիկյան գիտնականների գնահատմամբ վերջին 400 տարում Երկրի երեսից անհետացել են բարձրակարգ բույսերի 384 (0,15%), ձկների 23(0.12%), սողունների 28 (0.35%), թռչունների 130 (1,43%) և կաթնասունների 83 (1.99%) տեսակ: Ոչնչացման եզրին գտնվողները շատ ավելին են:
Բույսերի ու կենդանիների բազմազանության պահպանության մեթոդներն ու միջոցառումներն բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսակները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այսդես ծագեց <<Կարմիր գիրքը>>, որն այժմ կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում:
<<Կարմիր գիրքը>> հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է:
Յուրաքանչյուր <<Կարմիր գիրք>> առանձնացնում և խմբավորում է այն տեսակները որոնք՝
·         գտնվում են ոչնչացման վտանգի տակ
·         որոնց քանակը արագորեն կրճատվում է
·         ընդհանրապես սակավաթիվ են, դրանց համար ներկայումս թեև վտանգ չկա, բայց ապագայում կարող են հայտնվել ոչնչացման եզրին
·         որոնք մինչև վերջերս գտնվում են վտանգի տակ, բայց մի շարք միջոցառումների շնորհիվ այժմ վերականգնվում է դրանց քանակը 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий