28.05.2021

Դաս Հայաստանի բնության պետական թանգարանում


Հեղինակային կրթական ծրագրի գլխավոր առավելություններից մեկը՝ ուսումնական միջավայրի ընտրության ազատությունն է: Բազմաթիվ անգամ խոսվել է բաց դասերի մասին ճամփորդությունների և ճամբարների ժամանակ:
Ուսումնական միջավայրի առումով առանձնահատուկ դեր ունեն ամենատարբեր թանգարանները, որտեղ կարելի է բավականին արդունավետ դասընթացներ կազմակերպել: Այս անգամ մեր թիրախում է «Հայաստանի բնության պետական թանգարան»-ը:
Ուսումնական տարվա ընթացքում սովորողները հասցրել են ծանոթանալ Հայաստանի բնական միջավայրին,այն դիտարկելով բնություն-հասարակություն հարաբերությունների տեսանկյունից:
Թանգարանը հարուստ է Հայաստանում հանդիպող ամենատարբեր տեսակի նուշներով, որոնք լիարժեք պատկերացում են տալիս բուսական ու կենդանական աշխարհի, տարածվող հողերի տեսակների, առկնա օգտակար հանածոներին ու բնության այլ բաղադրիչների մասին:

Մի հանքի հետքերով, Մելիք գյուղի ոսկու հանք


Վերջին շրջանում Հայաստանի տարբեր հատվածներում ակտիվացել են ամենատարբեր հանքերի շահագործմանը գործընթացները՝ հանքերի ուսումանսիրություն, տարբեր կազմակերպությունների կողմից հանքերի շահագործման թույլտվությունների ստացում, հանրային քննարկումներ: Այս գործընթացները լիարժեք հասկանու համար ամառային ուսումնական ճամբարի ընթացքում կուսումնասիրենք վերջին տասամյակում շահագործված հանքերից մեկը՝ Մելիք գյուղի ոսկու հանքը, դիտարկելով այն ժամանակային կտրվածքով:

Նմանատիպ ուսումնասիրության դեպքում կարևորվում է սպասվելիք արդյունքների ու ներկայիս վիճակի գնահատումը, որը շահագործել հավակնող հանքավայրերի համար կարող է դառնալ ուղեցույց

Նախագծի նպատակը՝ կոնկերտ հանքի օրինակով ծանոթանալ հանքի շահագործման բոլոր փուլերին, ծանոթանալ հանքի շահագործման ընթացքում առաջացած էկոլոգիական խնդիրներին, որոնել տվյալ խնդիրների լուծումները:
Նախագծի ընթացքը՝ սովորողները ծանոթանում են տվյալ հանքին վերաբերվող նյութերին, ուսումնասիրում են հանքի շահագործման ժամանակագրությունը, հնարավորության դեպքում այցելում Մելիք գյուղ տեղում վիճակին ծանոթանալու նպատակով:

Նախագծի արդյունքը՝ սովորողները կատարում են համակողմանի ուսումասիրություն, լիարժեք տիրապետում են հանքի շահագործման բոլոր հետևանքներին:

Օգտակար հղումներ 1, 2, 3, 4

27.05.2021

Ռազմամարզական ճամբարային գործունեություն

2012-2013 ուսումնական տարվանից սկսած «Մխիթար Սեբաստացի»  կրթահմալաիրի ավագ դպրոցում ռազմամարզական ճամբարային գործունեությունը հանդիսանում է սովորողի անհատական ուսումնական պլանի անբաժան բաղկացուցիչը: Այս տարիների ընթացքում ռազմամարզական ճամբարիային գործունեությունը կրել է մի շարք փոփոխություններ համարմարվելով տարբեր իրավիճակների: Վերջին տարիներին հատկապես կարևոր է դառնում ռամզամարզական ճամբարի նախապատրաստական փուլը, որը որպես առանձին նախագիծ ներառված ամառային ուսումնական ճամբարների օրակարգում: 

Ամառային ուսումնական ճամբարի օրակարգում այս անգամ ընդգրկված է ռազմամարզական ճամբարի ընդամենը մեկ բաղադրիչ՝ շարային նախապատրաստությունը: Ռազմամարզական ճամբարային գործունեության այս անգամա կմասնակցեն 10-րդ և 11-րդ դասարանի սովորողները:  Նախագծի օրակարգում նախատեսվում է շարային քայլ, շարային դասավորություն, շարային դարձումներ:
 

Ինտելեկուալ մրացաշար

 

1.


Ամառային ուսումնական ճամբարի ընթացքում կկազմակերպվի թիմային ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում են ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողները:

Մրացաշարի նպատակներն են սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, սովորողներին մղել թիմային աշխատանքի, զարգացնել սովորողների տրամաբանությունը:
Մրացաշարի ընթացքը-Ճամբարական սովորրողները նախորոք կազմում են մինչև վեց հոգանոց թիմեր և ներկայացնում են մասնակցության հայտ: Նախարորոք նշանակաված օրը սովորողները ներկայանում են իրենց թիմով մրցման վայր: Խաղ-մրցույթը անց է կացվելու երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հնչելու են վեցական հարց: Հաղթող է ճանաչվելու այն թիմը, որը ավելի շատ հարցերի ճիշտ կպատասխանի: Հավասար արդյունքների դեպքում, կտրվեն լրացուցիչ հարցեր:
Հարցերը չեն ունանալու առարկայական բույթ և չեն հիմնվելու սոսկ գիտելիքի վրա, այլ ունենալու են տրամաբանական պատասխաններ:  

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն: