Հասարակական զարգացման ներկա փուլում, երբ բնական միջավայրի վրա
մարդածին ներգործության հետևանքները մարդու գոյության համար դարձել են վտանգավոր, բացառիկ
մեծ նշանակություն է ձեռք բերել մարդ-բնություն
հարաբերությունների իրավական կարգավորումը: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործում
են բնապահպանության ու բնօգտագործման մասին պետական օրենքներ
Ամեն տարի` հունիսի 5-ին, ամբողջ աշխարհը նշում է
շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը: Հունիսի 5-ը, որպես շրջակա միջավայրի
պահպանության օր, նշվում է 1972թ-ից` Սկոհոլմում տեղի ունեցած ՄԱԿ-ի
գագաթնաժողովում կայացված որոշումից հետո: