
1. Առավել բարձր արտադրանք ստանալու համար ագրոէկոհամակարգերում կտրուկ նվազեցված է տեսակների թիվը: Բնական էկոհամակարգերում կենսաբազմազանությունը նկատելիորեն բարձր է, իսկ կենսաբանական արդյունավետությունը բազմաթիվ անգամ ցածր:
2. Ագրոէկոհամակարգերում գյուղատնտեսական բույսերի և կենդանիների տեսակները ստացվում են արհեստական ընտրության ներգործությամբ և դա բերում է դրանց գենետիկական բազայի նեղացման. սովորաբար ընդամենը մի քանի սորտ է օգտագործվում, այդ պատճառով դրանք շատ զգայուն են հիվանդությունների և վնասատուների զանգվածային բազմացման նկատմամբ: Մոնոկուլտուրաները ներմուծելով մարդիկ դեմ են գնում կենդանի բնության էվոլյուցիոն ավանդույթներին: Ապագա ագրոէկոհամակարգերը պետք է բազմազան և բազմատեսակային լինեն: Ագրոէկոհամակարգեր սովորաբար ներմուծվում են այնպիսի տեսակներ, որոնք բնորոշ չեն տվյալ տեղանքին: Արհեստական ընտրությունը նաև դուրս է մղում թույլ համարվող օրգանիզմների բոլոր ձևերը:

4. Ագրոէկոհամակարգերում ցանքաշրջանառությունը (մշակաբույսերի հերթափոխը) կատարվում է մարդու ցանկությամբ, որն անցանկալի ազդեցություն է թողնում ոչ կենսական բաղադրիչների, հատկապես հողի բերրիության վրա:
5. Բնական էկոհամակարգերում էներգիայի աղբյուրն Արեգակն է: Ագրոէկոհամակարգի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են լրացուցիչ էներգիայի աղբյուրներ` մարդու կամ կենդանիների ֆիզիկական աշխատանք, վառելանյութի տարբեր տեսակներ, պարարտանյութեր, լրացուցիչ լուսավորում, պեստիցիդներ, թունաքիմիկատներ: «Լրացուցիչ էներգիա» են համարվում նաև ընտանի կենդանիների նոր ցեղերն ու բույսերի նոր տեսակները: Առանց էներգիայի լրացուցիչ աղբյուրների հնարավոր չէ ապահովել կենսաբանական բարձր արդյունավետություն:
6. Ագրոէկոհամակարգերը տալիս են կենսաբանական բարձր արդյունք շնորհիվ մարդու անընդմեջ միջամտության և օժանդակության, առանց որի դրանք գոյություն ունենալ չեն կարող: Պետք է նշել, որ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:
Մարդու անընդհատ գործունեությունն անհրաժեշտ է ագրոէկոհամակարգերի պահպանման համար:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий