Ռացիոնալ
բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրը ընդգրկում է ամբողջ Երկիր մոլորակը և
գնալով ավելի սրվում է: Դրան զուգընթաց էլ մեծանում է միջազգային համագործակցության
կարեվորությունը: Տարբեր երկրների ու ժողովուրդների
ջանքերի միավորումը հանուն Երկիր մոլորակի` մարդկության ընդհանուր տան փրկության դառնում է անհրաժեշտություն:
Ներկայումս ձևավորվել է միջազգային համագործակցության երկու ձև`
1. մասնակցություն միջպետական երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերին,
2. մասնակղություն միջազգային բնապահպանական կազմակերպությունների ծրագրերին:
Երկկողմանի և բազմակողմանի միջպետական համագործակցության առաջին փորձն արել են Արևմտյան Եվրոպայի երկրները: Այդ երկրները դեռևս 1902 թ. Փարիզում կնքել են պայմանագիր թռչունների պահպանության մասին: Բայց այդ պայմանագիրն ուներ շատ լուրջ թերություն: Այն պահպանության տակ էր վերցնում թռչունների մի մասն միայն` նրանց, որոնք համարվում էին «օգտակար գյուղատնտեսության համար», մինչդեռ թույլատրում էր ոչնչացնել մյուսներին, որոնց համարում էր «վնասակար»:
«Վնասակար» էին համարվում գիշատիչները, ինչպես նաև ձկնակեր ու հատիկակեր թռչունները:
Գիտնականների կողմից այդ պայմանագիրը խիստ քննադատվեց և հետագայում վերանայվեց: Ավելի ուշ, դարձյալ Փարիզում, կնքվեց նոր միջազգային պաըմանագիր, որով արգելվեց արդեն բոլոր տեսակի վայրի թռչունների ոչնչացումը իրենց բնական միջավայրում: Դա նշանակում էր, որ կենդանիների պահպանությունը դիտվում էր արդեն ոչ թե տնտեսության մեկ առանձին ճյուղի` գյուղատնտեսության, այլ ամբողջ բնական միջավայրի պահպանման ու հարստացման խնդիր:
Բնապահպանության հիմնախնդրին ճյուղային մոտեցումն իր դիրքերը զիջում էր: Հաղթանակում էր էկոհամակարգերի (անկախ դրանց տիպից ու չափից) անփոխարինելության և դրանց ներսում հավասարակշռության պահպանության սկզբունքը:
Հետագայում կնքվել են վայրի թռչունների պահպանության վերաբերյալ այլ միջազգային պայմանագրեր ևս: Դրանք մեծ նշանակություն են տալիս հատկապես չվող թռչունների պահպանությանը, որոնք, ինչպես ձմեռելու, այնպես ել տարվա տաք եղանակին բնադրելու և բազմանալու համար կտրում-անցնում են հազարավոր կմ տարածություն և չուի ընթացքում հանգստանալու և սնվելու համար իջնում են տարբեր երկրների տարածքներում: Այդպիսին է` մասնավորապես Իրանի Ռամսար քաղաքում 1971 թ.կնքված միջազգային պայմանագիրը, որը ստորագրել է նաև նախկին ԽՍՀՄ –ն: Այդ պայմանագրի պահանջները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության` որպես նախկին Խորհրդային Միության անդամի վրա:
Միջազգային պայմանագրերի ավանդական ոլորտ է ձկնորսությունը և ծովային գազանորսությունը: Կնքված են այս բնագավառին վերաբերող տասնյակ երկկողմանի և բազմակողմանի միջազգային պայմանագրեր: Դրանք կարգավորում են ձկան և ծովային այլ կենդանիների` կետերի, փոկերի, ծովացուլերի և մյուսների պահպանությանը և որսը` ինչպես պետությունների սահմանամերձ, այնպես էլ միջազգային ջրերում:
Բույսերի ու կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը հիմնականում կարգավորվում է պետությունների մակարդակով, սակայն վերջերս միջազգային համագործակցությունը այս ոլորտում ևս պահանջվում է: 1973 թ կնքվեց միաջազգային պայմանագիր բույսերի ու կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների միջազգային առտևտրի կարգավորման մասին: Դրա շնորհիվայդպիսի բույսերի ու կենդանիների որսագողությունը դժվարացավ: Դա վերաբերում է մասնավորապես փղերին ու նրանց ժանիքներին , վագրերին, առյուծներին ու դրանց մորթուն, կոկորդիլոսներին, օձերին ու դրանց կաշվին, ինչպես նաև կապիկների ու թութակների որոշ տեսակների:
Միջազգային համագործակցության կարևոր բնագավառ է Համաշխարհային օվկիանոսը: Դեռևս 1950-ական թվականներին Լոնդոնի միջազագային կոնֆերանսում պայմանագիր ստորագրվեց ծովերի նավթային աղտոտումը կանխելու մասին: Պայմանագիր ստորագրած երկրները պարտավորվեցին թույլ չտալ նավթի արտահոսքը իրենց ափերից մինչև 250կմ հեռավորությունը: Ավելի ուշ պակամանագիրը լրացվեց այն սյզբունաքային դրույթով, որ նավթի ու նավթաքմթերքի լցումը արգելվի ամբողջ օվկիանոսում:
Միջազգային համագործակցության տարածված և արդյունավետ ձև է նաև տարածաշրջանային պայմանագրերի կնքումը: Այդպիսիք են, օրինակ Բալթիկ, Հյուսիսային, Միջերկրական, Սև, Ճապոնական, Կարիբյան ծովերի ու Պարսից ծոցը աղտոտումից զերծ պահելու մասին տարբեր տարիների կնքնված պայմանագրերը:
Առանձնահատուկ կարևորություն էձեռք բերում սահմանային և տարանցիկ գետերի օգտագործման խնդիրը: Օրինակ, բազմակողմանի պայմանագրերով կարգավորվում են Դանուբ և Հռենոս գետերի պահպանության և օգտագործման հարցերը: Մեր տարածաշրջանում այդիսի պայմանագրային համաձայնություններ կան Արաքս, Եփրատ, Տիգրիս, Կուր և մի ծարք այլ գետերի օգտոգործումը: Այդօպիսի պայմանագրերի հիման վրա կառուցվել են Ախուրյանի ջրամբարը Հայաստանի ու Թուրքիայի, ինրչպես նաև «Արաքս» ջրաէներգետիկ հանգույցը Նախիջևանի և Իրանի սահմանի վրա:
Միջպետական համագործակցությանը բացառիկ կարևոր նշանակություն ունի բնական միջավայրը ռադիոակտիվ աղտոտումից պաշտպանելու համար: Այդպիսի համագործակցությունը սկսվեց 1963թ Մոսկայի պայմանագով, որով արգելով Երկիր մոլորակի որևէ հատվածում միջուկային փորձարկում իրականացնել:
Այս առումով կարևոր նծանակություն ունի ՄԱԳԱՏէ միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է բնակչության ապահովում ճառագայթումից:

0 Մեկնաբանություն:
Отправить комментарий