Մարդն իր զարգացման
սկզբնական շրջանում, երբ զբաղվում էր լոկ հավաքչությամբ և պարզունակ երկրագործությամբ,
բնության վրա նկատելի հետք չէր թողնում: Նա միայն յուրացնում էր բնության պատրաստի
բարիքները: Դա, այսպես կոչված, յուրացնող տնտեսության
ժամանակաշրջանն էր:
Հետագայում յուրացնող
տիպի տնտեսությունը վերաճեց արտադրող տնտեսության:
Մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը
և նյութական բարիքներ արտադրել: Մարդկային հասարակության և բնական միջավայրի միջև ծագեց
հակասություն: Արտադրության զարգացման հաջորդ փուլերում այդ հակասությունը ավելի խորացավ,
որը երևում է ստորև բերված աղյուսակից:
ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՄԱՐԴԿԱՅԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ
1
|
Հավաքչություն,
որսորդություն – մարդը հարմարվել է բնական միջավայրին, առանց այն վերափոխելու
|
շուրջ 30 հզ. Տարի առաջ
|
2
|
Գյուղատնտեսական
հեղափոխություն – անցում որսորդությունից դեպի երկրագործություն: Բնական լանդշաֆտների
մասնակի փոփոխություն
|
6-8 հզ տարի առաջ
|
3
|
Երկրագործության
ընդարձակում, արհեստագործության զարգացում, բնական ռեսուրսների օգտագործման ընդլայնում:
|
միջին դարեր
|
4
|
Արդյունաբերական
հեղափոխություն – բնական լանդշաֆտների արագ վերափոխում: Բնական միջավայրի վրա
մարդու ազդեցության կտրուկ մեծացում:
|
300 տարի առաջ
|
5
|
Գիտատեխնիկական
հեղափոխության արդի փուլ – արտադրության տեխնիկական բազայի արմատական զարգացում:
Կտրուկ տեղաշարժեր «Հասարակություն – բնական միջավայր» համակարգում:
|
20-րդ դարի կեսերից սկսած
|
Հասարակական արտադրության
զարգացման արդի փուլում այդ հակասությունն ընդունել է վիթխարի չափեր և սպառնում է մարդկային
հասարակության գոյությանը:
Հակասությունը խորանում
է այն ժամանակ, երբ մարդը մտածում է բնությունից առավելագույնը վերցնելու մասին միայն,
գիտակցված կամ չգիտակցված խախտում է բնական պրոցեսների հավասարակշռված ընթացքը:
Մարդու գործունեությունից
տուժում է Երկիր մոլորակի՝ ձեզ հայտնի այն շերտը, որը կոչվում է աշխարհագրական թաղանթ:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ
|
Մթնոլորտի ստորին շերտեր (25-30 կմ)
|
Քարոլորտի վերին շերտեր (մինչև 4-5 կմ)
|
|
Ջրոլորտ
|
|
Կենսոլորտ
|
|
Մարդոլորտ
|
Աշխարհագրական թաղանթի բաղադրիչների միջև տեղի
է ունենում նյութի էներգիայի անընդհատ փոխանակում: Աշխարհագրական թաղանթի բաղադրիչները
Երկրի վրա գոյացնում են տարբեր զուգորդություններ, որոնք հայտնի են երկրահամակարգեր
անունով:
Համակարգի որևէ բաղադրիչի փոփոխությունը հանգեցնում
է մյուս բաղադրիչների, ուստի և ամբողջ համակարգի փոփոխությանը: Դա ամեն մի համակարգի,
հետևապես և երկրահամակարգի գլխավոր հատկանիշն է:
Կենսոլորտը և մարդոլորտը, լինելով աշխարհագրական
թաղանթի ոլորտային բաղադրիչներ, միաժամանակ հատուկ տեսակի երկրահամակարգեր են: Հատուկ
տեսակի, որովհետև դրանց կազմը, կառուցվածքը և ներքին պրոցեսները, ի տարբերություն այլ
երկրահամակարգերի, պայմանավորված են գլխավորապես կենդանի օրգանիզմների կենսագործունեությամբ
և մարդկանց (հասարակության) արտադրական գործունեությամբ:
Կենսոլորտի սահմաններում է, որ ծագել է մարդը
և, զբաղվելով արտադրական գործունեությամբ, վերափոխվել է բնական միջավայրն ու ստեղծել
մի նոր ոլորտ՝ մարդոլորտը:
Կենսոլորտում և մարդոլորտում է, որ մարդու ներգործության
հետևանքով խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը, և ծագում են էկոլգիական հիմնախնդիրներ:
Էկոլոգիա տերմինը տարբեր իմաստներով է օգտագործվում:
Մի դեպքում էկոլոգիան (հուն. Oikos – բնակարան, կացարան և logos – ուսմունք, գիտություն
բառերից) գիտություն է կենդանի օրգանիզմների՝ միմյանց և շրջակա միջավայրի հետ ունեցած
փոխհարաբերությունների մասին: Այն ձևավորվել է որպես կենսաբանության ենթաճյուղ, մտնում
է կենսաբանական գիտությունների համակարգի մեջ և ուսումնասիրում է միջավայրի ու դրանում
կատարվող փոփոխությունների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
«Էկոլոգիան» օգտագործվում է այլ, ավելի լայն իմաստով
ևս: Դա գիտության տարբեր ճյուղերում (կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա
և այլն), սահմանագլխին ձևավորված մի համալիր ուղղություն է, որը զբաղվում է բնական
աշխարհագրական միջավայրում մարդու, մարդկային բնութայն փոխազդեցությունների ուսումնասիրությամբ:
Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն
ունի իր հատուկ բնական միջավայրը, որի հետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը
հայտնի է էկոհամակարգ անունով:
Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավորումը
և ինքնավերականգնումը, որոնց իմացությունն անհրաժեշտ է բնօգտագործման ու բնապահպանության
հարցերի լուծման ժամանակ:
Մարդու ներգործության հետևանքով էկոհամակարգի
հավասարակշռությունը՝ հետևապես և ինքնակարգավորումը կարող է խախտվել:
Էկոլոգիան կամ նույնն է, թե աշխարհագրական հավասարակշռությունը
էկոհամակարգի և ընդհանրապես շրջակա միջավայրի այն վիաճկն է, երբ բաղադրիչների փոխազդեցությունը
հավասարակշռված է, և տեղի է ունենում համակրգի կայուն բնական զարգացում:
Այպես ուրեմն, նյութի շրջապտույտ են կոչվում բնության
մեջ նյութի փոխակերպման և տեղափոխման օրինաչափորեն կրկնվող պրոցեսները:
Ամեն անգամ, երբ ինչ-ինչ պատճառներով խախտվում
է նյութի շրջապտույտը, խախտվում է նաև էկոլոգիական հավասարակշռությունը, և փոխվում
է շրջապատի որակը:
Ներկայումս մարդու ազդեցությամբ նյութի շրջապտույտի
վտանգավոր խախտում նկատվում է թե՛ համամոլորակային, թե՛ ռեգիոնալ և թե՛ տեղական մակարդակներով:
Բնության վրա մարդու վնասակար ազդեցություն թույլ
չտալու և դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է խորապես ճանաչել մեր շրջակա
բնական իջավայրում տեղի ունեցող նյութի շրջապտույտը և բոլոր տնտեսական – արտադրական
միջոցառումները համապատասխանեցնել այդ շրջապտույտին: Դա մարդ – բնություն հարաբերություննը
ճիշտ կառուցելու անհրաժեշտ պայմանն է:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий