«Կենսաբազմազանություն»
հասկանցությունը կազմված է երկու բառից՝ կենսաբանական և բազմազանություն ու
սովորաբար օգտագործվում է կենդանի օրգանիզմների տեսակային
բազամզանությունը և փոփոխականությունը նկարագրելու համար: Լայն իմսատով այն
ներառում է բազմաթիվ այլ չափանիշներ և հանդիսանում «կյանքը Երկրի վրա» հասկացության հոմանիշ:
Կենսաբանական
բազմազանությունը Երկրի վրայի կյաքի ողջ բազմազանությունն է, որը ներառում է
կենդանի բնությունը կազմող բույսերի, կենդանիների, մանրէների միլիոնավոր տեսակները,
դրանց գենային կազմը և բարդ էկոհամակարգերը:
Կենսաբազմզանության
պահպաման համար մշակված է գիտական ռազմավարություն, որի հիմնական տարրերը 5-ն են.
·
հազվագյուտ
տեսակների հատուկ բուծում հատուկ բուծարաններում
·
կենդանիների
և բուսյերի վերադարձ գոյության բնական միջավայր
·
գենոֆոնդի
պահպանություն
·
օրենսդրական
պահպանություն
·
տարածքային
պահպանություն
ՀՀ-ում
նույնպես կենսաբազմազանության պահպանությունը հրատապ էկոլոգիական հիմնախնդիրներից
մեկն է: Բազմաթիվ բրածո մնացորդներ վկայում են, որ ՀՀ տարածքում
կենսաբազմազանության ձևավորումն անցել է բարդ ու երկար ճանապարհ: Տարբեր
երկրաբանական դարաշրջանների նստվածքային ապարներում գիտնականները հայտնաբերել են
կենդանիների և բույսերի բազամաթիվ տեսակների գոյության ապացույցներ, ընդ որում
ծառաբույսերի տեսակների թիվը կազմել է 169: Համամատություն համար նշենք, որ ՀՀ-ում
ներկայումս աճում է 47 տեսակի ծառ:
Ներկայումս
ՀՀ տարածքում հաշվվում են բակտերիաների, ջրիմուռերի և ցածրակարգ բույսերի մի քանի
տասնայակ հազարավոր տեսակներ, բույսերի ավելի քան 3500 տեսակ:
ՀՀ
կեսաբազմազանությունն ուշագրավ է նաև նրանով որ այստեղ շատ են հանդիպում էնդեմիկ,
ռելիկտային և հազվադեպ հանդիպող տեսակներ:
Սակայն
տարեցտարի աշխարհի այդ թվում և ՀՀ
կեսաբազամազանությունը պակասում է: Գոյություն ունի դրա երկու պատճառ՝ բնական և
մարդածին: Դրանցից ամենաինենսիվը կենսաբազմազանության կրճատման վրա ազդում է
մարդկային գործոնը: Ըստ Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային
միության տվյալների 1600 թ.-ից մինչև 2000 թ., այսինքն վերջին 400 տարիների
ընթացքում մարդու գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունների հետևանքով
Երկրի վրայից անհետացել են թռչունների ավելի քան 95 և կաթնասունների 62 տեսակ:
ՀՀ-ում
նույնպես իրականացվում է կենսաբազմազանության պահպանություն ըստ վերոնշյալ
ռազմավարական 5 տարրերի:
Կենսաբազմազանության
պահպանման համար ՀՀ-ում գործում են մի շարք օրենքներ: Բնության պահպանության մասին
ՀՀ օրենսդրության (1991թ.) հիմունքերը սահմանում են ՀՀ բնապահպանական
քաղաքականությունը և ուղղված են ապահովելու բնական միջավայրի պահպանության և
օգտագործման կարգավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելուն՝
ըդերքի, ջրերի, մթնոլորտային օդի, բուսական և կենդական աշխարհի, անտառների
պահպանության և օգտագործման հարաբերությունները կարգավորող բնապահպանական
օրենսդրության զարգաման համար:
Կենսաբազմազանության
պահպանման համար հատկապես կարևոր դրանց գույքագրումը կամ ասպես կոչված Կարմիր գրքերի ստեղծումը:
ՀՀ-ում
անհետացող տեսակների մասին տեղեկատվությունը ներկայացված է ֆլորայի և ֆաունայի
Կարմիր գրքերում:
Մեր երկրի
30000 կմ2–ից փոքր տարածքի վրա ներկայացված են Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը և տարածաշրջանի բոլոր հիմնական բուսական
համակեցությունները` բացառությամբ խոնավ մերձարևադարձային բուսականության:
Մինչ օրս ՀՀ–ում գործում էր դեռևս 1990 թ–ն հրատարակված
«Հայկական ՍՍՀ Կարմիր գիրք»–, որտեղ ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացող անոթավոր բույսեր, որոնց ճակատագիրը մնում է մասնագետների ուշադրության կենտրոնում:
ՀՀ նոր Կարմիր
գրքի
պատրաստումը
իրականացվել
է
2007–2009 թթ. ժամանակահատվածում առկա
տվյալների
և նոր
դաշտային
ուսումնասիրությունների հիման վրա` ՀՀ
ԳԱԱ
Բուսաբանության
ինստիտուտի
և Երևանի
պետական
համալսարանի
մասնագետների
կողմից:
Հարկ
է նշել,
որ
ներկայացվող
Կարմիր
գրքում
ներառվել
են
նաև
մակրոսկոպիկ
սնկեր,
որոնք
ընդգրկված
չեն
եղել
նախկին
«Կարմիր
գրքում»:
Տեսակները
գնահատելիս,
հաշվի
են
առնվել
ծավալուն
նոր
նյութեր,
որոնք
կուտակվել
են
Կարմիր
գրքի
առաջին
հրատարակության
լույս
տեսնելուց
հետո`
20 տարվա ընթացքում: ՀՀ նոր Կարմիր գրքի
բույսերին վերաբերող մասը ներառում է 452 տեսակի
բույսերի
և
40 տեսակի սնկերի նկարագրություն:
Բացի
դրանից
Կարմիր
գրքի
երկրորդ
բաժնում
(մաս
Բ)
ներկայացվում
է տեղեկատվություն
ևս
223 բուսատեսակների մասին, որոնց
վիճակը
մտահոգիչ
է:
Կարմիր գրքի կենդանիներին վերաբերող մասը նույնպես
մտահոգիչ է: Վերջին տարիներին կատարված անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը բացահայտեց Հայաստանում շուրջ 316 էնդեմիկ և 300–ից
ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակների առկայությունը: Այդ կենդանիներից են ծղրիդները, մորեխները, բզեզները, երկրաթևանիները, փափկամարմինները և այլ տեսակներ: Հանրապետությունում հանդիպող 53 տեսակի սողուններից շատերը հանդիսանում են հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ և կանգնած են անհետացման ճանապարհին: Այդ տեսակներից են` փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, հանրապետության հյուսիսային շրջաններում տարածված կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան սահնօձը, սևագլուխ ռինխոկալամուսը, Դարևսկու իժը:
Կաթնասունների տեսակներից վեցը, իսկ ձկներից` 4–ը հանդիսանում են էնդեմիկներ: Առավել վտանգված վիճակում են գտնվում
ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը և այլն:
Համաձայն ՀՀ Կարմիր
գրքի
վարման
կարգի՝
ՀՀ
բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը քննարկվել
է ՀՀ
Կարմիր
գրքի
վարման
հանձնաժողովի
նիստում,
որը
տվել
է իր
դրական
եզրակացությունը:
ՀՀ
բույսերի
և կենդանիների (առանձին գրքերի տեսքով) Կարմիր գիրքը
հաստատվել
է ՀՀ
կառավարության
29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ:
ՀՀ-ում կենսաբազմանության պահպանումը իրականացվում
է նաև տարածքային կտրվածքով:
ՀՀ-ում
ֆաունայի կենսաբազմազանության պահպանման համար ստեղծվել է Երևանի կենդանաբական
այգին 1940 թ.: Այն իրենից ներկայացնում է
գիտահետազոտական և կրթական օջախ, որտեղ վայրի կենդանիները ապրում, բազմանում և
ցուցադրվում են: Կենդանաբանական այգու 32 տեսակի կենդանիներ և թռչուններ գրանցված
են միջազգային Կարմիր գրքում:
ՀՀ-ում
ֆլորայի կենսաբազմազանության պահպաման համար ստեղծվել է նաև Երևանի բուսաբանական
այգին, որտեղ մշակվում, ուսումնասիրվում են բույսեր և քարոզվում է բուսաբանական
գիտելիքներ: Այգին հիմնադրվել է 1935 թ. Այստեղ աճում են ավելի քան 1200
ծառաթփային և մոտ 2000 տեսակի ջերմատնային բույսեր: ՀՀ ֆլորան ներկայացված է ավելի քան 1000 տեսակներով: Պահպանվում են
նաև մոտ 1000 տեսակ արևադարձային և մերձարևադարձային բուսյեր:
Տարածքային
պահպանության մյուս տեսակները են ազգային պարկերը (4 հատ), արգելոցները (3 հատ),
արգելավայրերը (27 հատ) և բնության հուշարձան:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий