2013/09/04

Էկոլոգիական հիմնախնդիրների բնույթը

 Բոլոր այն հիմնախնդրները, որոնք ծագում են շրջակա միջավայրի և մարդկային հասարակության փոխհարաբերությունների ընթացքում, էկոլոգիական հիմնախնդիրներ են: Էկոլոգիական հիմնախնդիրները` ըստ իրենց բնույթի, բաժանվում են երկու մեծ խմբի`
·         Բնական պաշարների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներ,
·         Շրջակա միջավայրի (բնական համակարգերի) պաշտպանության, պահպանման, վերականգնման հիմնախնդիրներ:
Դժվար չէ նկատել, որ հիմնախնդիրների առաջին խումբը սերտորեն կապված է մարդու տնտեսական գործունեության հետ, և եթե մեր տնտեսությունն ու կենցաղը վարենք բնապահպան, խնայողական մեթոդներով, մենք մասամբ կկանխենք հիմնախնդիրների երկրորդ խմբի առաջացումը:
Էկոլոգիական հիմնախնդիրները` ըստ իրենց ընդգրկման, կարելի է բաժանել 3 խմբի`
·         Տեղային
·         Տարածաշրջանային
·         Համամոլորակային
·         Տեղային էկոլոգիական հիմնախնդիրներ
Սրանք կարող են լինել ինչպես որևէ գյուղի, քաղաքի, համայնքի, այնպես էլ ողջ պետության խնդիրները: Օրինակ` դա կարող է լինել որևէ քաղաքի աղբահանման խնդիր, որևէ բնակավայր խմելու, մաքուր ջրով ապահովելու խնդիր, բնակչության լայն շրջանում ծագած որևէ վարակիչ, խրոնիկ, ժառանգական հիվանդության խնդիր, որն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է շրջակա միջավայրի վիճակի հետ:
Այսպիսի տարանջատումը պայմանական է: Առաջին հայացքից, տեղային թվացող խնդիրները իրենց նշանակությամբ կարող են երբեմն ավելի լայնամասշտաբ բնույթ ստանալ: Այդ դեպքում դրանք ուսումնասիրվում, վերլուծվում և կարգավորվում են տարբեր համագործակցությունների ուժերով, որոնք նմանօրինակ խնդիրների լուծման փորձ ունեն, կամ խնդրի լուծումը բխում է նրանց ընդհանուր շահերից:
·         Տարածաշրջանային էկոլոգիական հիմնախնդիրներ
Այս հիմնախնդիրները կարող են ընդգրկել մի քանի պետությունների տարածքներ, առանձին մայրցամաքներ կամ նրանց հարակից շրջանները: Կարող են լինել նաև տնտեսական համագործակցության մեջ գտնվող երկրների հիմնախնդիրներ: Օրինակ` Բալթիկ ծովի էկոլոգիական խնդիրների լուծումը Մերձբալթյան տարածաշրջանի խնդիր է, և դրան առնչվում են մի շարք պետություններ:
Դանուբի ջրերի մաքրությունն Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային էկոլոգիական հիմնախնդիր է, և նույնպես կապված է մի շարք պետությունների տնտեսական գործունեության հետ:
Տարածաշրջանային էկոլոգիակն հիմնախնդիրները հաճախ անհնար է լուծել տեղական միջոցառումներով և պահանջվում են բոլոր շահագրգիռ կողմերի ընդհանուր շահերը: Նույնը բնորոշ է նաև համամոլորակային հիմնախնդիրներին:
·         Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ
Սրանք վերաբերում են մոլորակի կենսապահովման համակարգերին` կենսոլորտին, մթնոլորտին, քարոլորտին, դրա պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը: Թվարկենք առավել կարևոր համարվող տասը համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий