Ձնահյուս: Ձյան ինտենսիվ հալոցքի կամ ուժեղ անձրևների հետևանքով (գարնանն ու աշնանը) լեռնային բարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժում, որն երբեմն հասնում է բնակելի հարթավայրերին և սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը, վնաս պատճառում տնտեսության օբյեկտներին, շրջակա բնական միջավայրին։ Հայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն են Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հոսանքները։ Ձնահյուսերի շարժման պատճառ են դառնում ձյան առատ տեղումները (50 տոկոս), փետրվար-ապրիլ ամիսների ձնահոսքերը (22,4 տոկոս), ձնաբուքերը (11,8 տոկոս), ջերմաստիճանի կտրուկ անկումները (9,4 տոկոս) և անձրևները (6,4 տոկոս)։ Ձնահյուսերի հետևանքով լրջորեն վնասվում են էլեկտրահաղորդման գծերը, լեռնանցքային ճանապարհները և այլն։
Փոշեփոթորիկ: Փոշեփոթորիկն ուժեղ
քամու հետևանքով երկրի մակերևույթից փոշու կամ ավազի տեղափոխումն է։ Հերկած տարածքներում առաջացնում է կուլտուրական մշակաբույսերի արմատների մերկացում։ Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է և ճիշտ ագրոտեխնիկան։
Մրրիկ: Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) և տևական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի և էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավական տարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արևմտյան տարածքում գերակշռում են արևմտյան և հարավ-արևմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝ արևմտյան։
Փոթորիկ: Անսովոր
ուժի (արագությունը մինչև 30-50 մետր/վայրկյան) քամի։ Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսին երկրաշարժն է։ Փոթորկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը։
Պտտահողմ, մրրկասյուն: Օդի մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքով։ Առաջանում է օդի ուժեղ տաքացման ժամանակ բարձրացող հոսանքի շնորհիվ։ Տեղաշարժվում է 5-20 մետր վայրկյան արագությամբ։ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում է և միաժամանակ բարձրանում պարուրաձև՝ գետնից վեր քաշելով փոշի, ջուր ու տարբեր առարկաներ։ Իր գոյության ընթացքում, որ տևում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, պտտահողմն անցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր։ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում է տորնադո (իսպաներեն):ՓոթորկանքԿարճ ժամանակով քամու կտրուկ, պոռթկուն ուժեղացում՝ նրա ուղղության հանկարծակի փոփոխվելով։
Երաշտ: Երաշտը օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր երևույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տևական ժամանակամիջոցում անձրևներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։Հաճախ երաշտի նախադրյալները երևան են գալիս նախորդ տարում՝ դրսևորվելով աշնան և ձմռան անբավարար տեղումներով, օդի և հողի խոնավության սակավությամբ։Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որևէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր։Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու վտանգը։ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։
Խորշակ: Խորշակը խիստ
տաք և չոր, գլխավորապես հարավարևելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий