
Արևային էներգիա: Յուրաքանչյուր
20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող
հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային:
Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, թոխանցում է ծովերի, լճերի
և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման
պատճառ է դառնում:
Հաշվի
առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է,
ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապեոս շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ
կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան
փոխակերպեն էլէկտրական էներգիայի:

Արևային
էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է
Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար
երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը:
Աշխարհի ամենահզոր էլեկտրակայնը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն
կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազահարկ շենքերի մոտ 95%-ը
ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում
է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ
Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք:

Արևից ստացվող էներգիան վերականգնելի
է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը
տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան
լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ
սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ
կուտակիչներ են անհրաժեշտ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий