2013/11/24

Սիներգետիկ գործընթացներ: Ցունամի

  Սիներգետիկ գործընթացներ: Բնական աղետները հաճախ զուգակցվում են կամ այլ կերպ ասած ունենում են սիներգետիկ բնույթ, դա նշանակում է, որ մեկ բնական երևույթն առաջացնում է այլ երևույթների մի ամբողջ շղթա։ Օրինակ, երկրաշարժը կարող է սողանքների, սելավների ու փլուզումների, այլ երևույթների պատճառ դառնալ, իսկ ջրածածկումները հարուցում են փխրահողերի նստումներ։ Կամ հրաբխականության ժամանակ եթե լեռան գանաթը պատված է ձյան շերտով կարող է առաջացնել սելավներ: Հաճախ ծագած բնական երևույթն իրենց ավերիչ ուժով չեն զիջում իրենց հարուցած աղետին, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում է վերջինիս։ Էլ ավելի մեծ վտանգ է ստեղծվում, երբ սիներգետիկ գործընթացի մեջ է ներքաշվում տեխնոլորտը։
   Բնական աղետների քանակի աճը, մի կողմից, Երկրագնդի վրա տեխնոլորտի խտության մեծացումը՝ մյուս կողմից, զգալիորեն բարձրացնում են այն բանի հավանականությունը, որ բնական աղետների ռիսկի գոտու մեջ կարող են հայտնվել բարդ ինժեներական կառույցներ՝ ատոմային էլեկտրակայաններ, քիմիական ձեռնարկություններ, նավթատարներ ու գազատարներ, ջրամբարների ամբարտակներ, վառելիքի և վնասակար նյութերի պահեստներ, տրանսպորտային համակարգեր և այլն։ Ուրբանիզացված տարածքներում արդյունաբերական օբյեկտների բարձր կենտրոնացման պատճառով գործնականում ցանկացած տարերային աղետ ունակ է առաջացնելու մի շարք տեխնածին աղետներ՝ հրդեհներ, պայթյուններ, քիմիական նյութերի արտանետումներ և ողողումներ։ Արդյունքում աղետի գոտում տնտեսական կորուստները կարող են էապես աճել, իսկ շրջակա միջավայրի վիճակը՝ կտրուկ վատթարանալ։ Սիներգետիկ աղետը վերացնելը շատ ավելի դժվար է, քան բնական կամ տեխնածին աղետը, քանի որ դրանցից որևէ մեկի դեմ ուղղված գործողություններն անհամարժեք են և այս և մյուս աղետը միաժամանակ տեղի ունենալու դեպքում։
        Գոյություն ունի նաև հետադարձ կապ, երբ տեխնիկական վթարները և շրջակա միջավայրի արհեստական փոփոխությունները հարուցում են բնական աղետներ։ Հայտնի է, որ անտառահատումները նպաստում են սողանքային գործընթացների ակտիվացմանը, կտրուկ բարձրացնում ջրհեղեղների ու փոթորկային քամիների հավանականությունը և վտանգը։ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելանալը /ջերմոցային էֆեկտ/ կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման և ծովային ցածրադիր ափերի տարածքների ջրաածկման։ Ամերիկյան գիտնականների հաշվումներով, եթե մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը կրկնապատկվի, ապա փոթորկային քամիների ավերիչ ուժն ամբողջ երկրագնդում կաճի 40-50 տոկոսով, իսկ Մեքսիկական ծոցում՝ 60 տոկոսով։ Սիներգետիկ երևույթների լայնորեն զարգացումը վկայում է բնական, տեխնիկական և էկոլոգիական աղետների սերտ փոխգործողության մասին։ Այս փակ համակարգում վտանգի մի տեսակի ծագումն արագացնում է մյուսների երևան գալը։Հետևաբար, այսօր առանձնահատուկ հրատապություն է ստանում անվտանգության միասնական տեսության և ապահովման գործնական մեթոդների, աղետալի երևույթների կանխման ու վերացման նկատմամբ համալիր մոտեցման մշակման անհրաժեշտության հարցը։
Ցունամի: Ճապոներենից թարգմանաբար նշանակում էհսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում: Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև հսկայական մարդկային զոհերերի պատճառ դառնալ: Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ  երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի  ոսղանքից և ստորջրյա պայթյուններից։
Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են  մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշերում մտնելիս հասնում են 20 մ բարձրության։





0 Մեկնաբանություն:

Отправить комментарий