2012/11/30
2012/11/29
Կլիմայի գլոբալ փոփոխության առավել անբարենպաստ պայմանները
• արևադարձային
և մերձարևադարձային շրջանների մեծ մասում
կնկատվի գյուղատնտեսական կուլտուրաների
բերքատվության ընդհանուր
կրճատում
• բարեխառն
լայնությունների շրջանների մեծամասնությունում, որո-
պայմանավորված միջին տարեկան ջերմաստիճանի
աճով (ավելի քան մի
քանի աստիճանով)
• ընտանի և
վայրի կենդանիների վրա ջերմային ստրեսի աճ;
• հողերի
էռոզիայի աճ
• ջրի
սակավություն, հատկապես մերձարևադարձներում, շատ
շրջանների բնակչությունը կունենա ջրի
պակաս
• ջրային
ռեսուրսների որակական վատթարացում
• բնակչության
առողջության վրա ազդող գործոնների նկատմամբ
հարմարվողականության մեխանիզմների
թուլացում, մասնավորապես սիրտ-
անոթային համակարգի հիվանդացության աճ,
հատկապես բնակչության
առավել խոցելի մասի մոտ` ծեր տարիքային
խմբի և քաղաքային բնակ-
չության չունևոր խավի մոտ, ավելի շատ մարդ
կմահանա ջերմաստիճանային
ստրեսից (ջերմությունից);
• կսրվի
համակաճարականաբանական իրավիճակը կապված վարակների կրիչների կողմից
տեղափոխվող հիվանդությունների` մալարիա, դեղին տենդ, ժանտախտ և
ջրով փոխանցվող` խոլերա, աղիքային հիվանդությունների հարուցիչների
բազմացման և զարգացման համար ջերմաստիճանային բարենպաստ
ժամանակահատվածի երկարաց-
ման և մարդ-մակաբույծ-միջավայր
փոխազդեցության արեալի ընդլայնման
հետևանքով:
ղեղների վտանգը, որոնք մեծամասշտաբ աղետի
պատճառ կհանդիսանան;
• երաշտների
հաճախականության և մասշտաբների աճ;
• ջրհեղեղների,
սողանքների, ձնահյուսերի և սելավային հոսքերի հետևանքով հասցրած վնասի աճ
• անտառային
հրդեհների վտանգի մեծացում
• մերձափնյա
էռոզիայի աճ և մերձափնյա շենքերի և ենթակառուց-
վածքի վնասում
• մեծ վնաս
մերձափնյա էկոհամակարգերին` կորալյան խութեր և
մանգրային անտառներ
• երաշտներին
ենթակա շրջաններում հիդրոէներգետիկական պոտեն-
ցիալի անկում
• ամառային
ջերմաստիճանի բարձրացման պատճառով` օդի լավորակման համար էներգիայի պահանջի աճ
• տուրիստական
ուղղությունների փոփոխություն
Հարկ է նշել, որ գոյություն ունեն նաև
կլիմայի փոփոխության պոտեն-
ցիալ օգուտներ, որոնք են.
• միջին
լայնությունների որոշ շրջաններում գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը աճում է, մի
քանի աստիճանով ջերմաստիճանի աճի շնորհիվ
• համաշխարհային
շուկայում աճելու է անտառանյութերի առաջարկը, անտառօգտագործման փորձ ունեցող
շրջաններից
• որոշ
շրջաններում, օրինակ` հարավ-արևելյան Ասիայի երկրներում
կդիտվի ջրի քանակության ավելացում
• միջին և բարձր
լայնություններում, տարվա ձմեռային եղանակին բնակչության մահացությունը կնվազի
• ձմեռային
ջերմաստիճանի բարձրացումը կնվազեցնի ջեռուցման
վրա ծախսվող էներգիայի քանակը:
Կլիմային գլոբալ փոփոխության ու դրա հետևանքների մասին ավելի մասնրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ ֆիլմը դիտելուց հետո:
Կլիմային գլոբալ փոփոխության ու դրա հետևանքների մասին ավելի մասնրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ ֆիլմը դիտելուց հետո:
2012/11/28
Կենսաբանական բազմազանության պահպանումը: << Կարմիր գիրք>>
11/28/2012
կենդանական աշխարհ, կենդանական ռեսուրսներ, կենդանիներ, կենսաբանական ռեսուրսներ
Մեկնաբանություն չկա
Որոշակի տարածքում ապրող բուսական
և կենդանական աշխարհը, ինչես նաև նրանց վրա ազդող ֆիզիկական ու էկոլոգիական գործոնների
միասնությունը կոչվում է էկոհամակարգ:

Էկոհամակարգերում բաղադրիչների
կապի լավագույն օրինակը` սննդային շղթան է, որի առանձին օղակներն են հանդիսանում պրոդուցենտները(արտադրողները),
կոնսումենտները(սպառողները) և ռեդուցենտները(քայքայողները): Պրոդուցենտ-կոնսումենտ-ռեդուցենտ
շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի և էներգիայի կենսաբանական շրջապտույտ կենսոլորտում
և մյուս բոլոր մանր էկոհամակարգերում:


Բույսերի ու կենդանիների բազմազանության
պահպանության մեթոդներն ու միջոցառումներն բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության,
որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և արդյունավետությունը բարձրացնելու
համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսակները,
որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը:
Այսդես ծագեց <<Կարմիր գիրքը>>, որն այժմ կիրառվում է աշխարհի մի շարք
երկրներում:
Յուրաքանչյուր <<Կարմիր
գիրք>> առանձնացնում և խմբավորում է այն տեսակները որոնք՝
·
գտնվում են
ոչնչացման վտանգի տակ
·
որոնց քանակը
արագորեն կրճատվում է
·
ընդհանրապես
սակավաթիվ են, դրանց համար ներկայումս թեև վտանգ չկա, բայց ապագայում կարող են հայտնվել
ոչնչացման եզրին
·
որոնք մինչև
վերջերս գտնվում են վտանգի տակ, բայց մի շարք միջոցառումների շնորհիվ այժմ վերականգնվում
է դրանց քանակը
2012/11/24
Կենդանական ռեսուրսների պահպանումը և վերկանգնումը
11/24/2012
կենդանական աշխարհ, կենդանական ռեսուրսներ, կենդանիներ, կենսաբանական ռեսուրսներ
Մեկնաբանություն չկա
Կենդանական ռեսուրսների պահպանման
ու վերականգնման
գլխավոր ուղղություններն են
·
Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների
պահպանում և վերականգնում
·
Որսի կարգավորում
·
Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում
·
Կլիմայավարժեցում և վերաբնակեցում
·
Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում
·
Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում
·
Աքվակուլտուրայի զարգացում
·
Հատուկ պահպանվող տարածքներ ստեղծում
Կենդանական
ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Այդ
միջոցառումների
համակարգում գլխավորը կենդանիների որսի կարգավորումն է: Դա
նշանակում է, որ
որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում որոշակի քանակով, իսկ առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի:
Որսի կարգավորումից բացի,
կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ
կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:

Կենդանիների պահպանման և ռացիոնալ
օգտագործման համար կարևոր նշանակություն ունեն կենսատեխնիկական միջոցառումները: Հատկապես
լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների
համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների
կերակրումը և այլն:

Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր
եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ,
ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական
վագր, սպիտակ արջ):
Կենդանիների պահպանության
միջոցառումների շարքում յուրահատուկ տեղ են գրավում ձկների պահպանումը և վերարտադրության
կազմակերպումը: Կարգավորվում են որսի քանակը և ժամկետները, հատուկ պահպանության տակ
են վերցվում ձկների ձվադրման վայրերը և միգրացիայի ուղիները:

Գետերի հոսքի նվազման էկոլոգիական
վնասը բազմաբնույթ է: Նախ՝ վատթարանում է գետային ֆաունայի վիճակը, այնուհետև պակասում
է գետերի կողմից ծով բերվող կենսածին նյութերի քանակը, որն էլ, իր հերթին, բացասաբար
է ազդում ծովերում բնակվող կենդանիների վրա:
Կենդանիների ու բույսերի պահպանության գործում մեծ է ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի
նշանակությունը: Դրանք հուսալի ապաստան են հազվադեպ և արժեքավոր
կենդանատեսակների համար:
Կենդանական ռեսուրսները և դրանց օգտագործման առանձնահատկությունները
11/24/2012
կենդանական աշխարհ, կենդանական ռեսուրսներ, կենդանիներ, կենսաբանական ռեսուրսներ
Մեկնաբանություն չկա
Կենդանական աշխարհը, ինչպես
բուսականությունը կեսնոլորտի կարևորագույն բաղադրիչներից է: Բույսերի հետ մեկտեղ կենդանիները
մասնակցում են մոլորակի վրա ընթացող քիմիական նյութերի շրջապտույտին, սպառում են բույսերի
կողմից ստեղծված կենսազանգվածը: Սնվելով բույսերով և մեկը մյուսով՝ կենդանիները կարևոր
դեր են խաղում կեսնոլորտում ընթացող նյութի շրջապտույտում, ապահովելով դրա ընդհանուր
հաշվեկշռի պահպանումը: Բուսականության հետ մեկտեղ կենդանական աշխարհը բնական միջավայրի
գոյության անհրաժեշտ նախադրյալ է:

Միջավայրաստեղծ կենդանիները,
որոնց տեսակները շատ են, ունեն կարևորագույն էկոլոգիական նշանակություն: Օրինակ. միջատների դերը բույսերի փոշոտման, ինչպես նաև բուսաբուծության
զարացման գործում:

Շրջապատի մաքրման գործում
անփոխարինելի են լեշակերները: Հողում բնակվող մի շարք կենդանիներ, փխրցլելով հողը՝
բարելավում են դրա կառուցվածքը: Ջրում բնակվող
փափկամարմինների և խեղգետինների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները տարբեր վնասակար նյութերից:
Մարդկային հասարակության զարգացնամ սկզբանական փուլում մարդն
իր սնունդը հայթայթել է մանր կենդանիներ հավաքելով ու որսալով: Կենդանական ռեսուրսների
շահագործումը նոր ընթացք ստացավ հատկապես վեջին դարում:
Բնական լանդշաֆտների անընդհատ փոփոխության, մարդածին լանդշաֆտների ընդարձակման, կենդանիների
չկարգավորվող որսի հետևանքով երկրագնդի կենդանական աշխարհը հսկայական կորուստներ է
կրել, պակասել է կենդանիների մեծ մասի գլխաքանակը, շատերը վերացել են, և խիստ նվազել
է ֆաունայի տեսակային բազմազանությունը: Կենդանիների բազմաթիվ տեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են
կալ էլ դրանց թվաքանակը այնքան է պակասել, որ դարձել են հազվադեպ և պահպանության կարիք
ունեն: Այդպիսի կենդանատեսակներից են՝ սայգակ այծքաղը, կուլանը, սպիտակ արջը, ուսուրական
վագրը: Մի շարք վնասակար կենդանիներ էլ, հարմարվելով փոփոխված պայմաններին, բազմացել
են և ավելի տարածվել (մկնանման կրծողները, մակաբույծները, վնասակար միջատներ և այլն):

Վերացած կենդանիների թիվը
Ժամանակաշրջան
|
Կաթնասուններ
|
Թռչուններ
|
Մինչև 1800թ.
|
33
|
30
|
1801-1850թթ.
|
2
|
20
|
1851-1900թթ.
|
31
|
50
|
1901-1950թթ.
|
40
|
50
|
1951-2000թթ.
|
45
|
50
|
Ընդամենը
|
151
|
200
|
Միայն 20-րդ դարում 2,5 անգամ
ավելի շատ կաթնասուններ և գրեթե 4 անգամ թռչունների տեսակներ են անհետացել, քան մարդկության
գոյության հազարավոր տարիների ընթացքում մինչև 1800թ.-ը:
Կենդանական աշխարհի ռեսուրսներից
ավելի շատ տուժում են որսաարդյունագործական կենդանիները: Դրանք տալիս են կաշի, միս, ճարպ, մորթի, փետրածածկ
և այլ նյութեր, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում:

Подписаться на:
Сообщения (Atom)