Показаны сообщения с ярлыком Կլիմա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կլիմա. Показать все сообщения

2013/03/16

Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում

Հայաստանի Հանրապետությունը, լինելով բարդ լեռնային ռելիեֆ ունեցող երկիր, դասվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի պետությունների շարքին: Կլիմայական փոփոխությունների միտումները վեր հանելու նպատակով իրականացվել է բազմակողմանի հետազոտություն՝ հիմնված Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պարբերական հրապարակումների և ՀՀ տարածքում երկար տարիներ գործող բնորոշ օդերևութաբանական կայանների տվյալների վրա: 


Հետազոտության ընթացքում գնահատվել են օդի ջերմաստիճանի անոմալիաները, մթնոլորտային խոնավացման գործակիցները, ինչպես նաև կազմվել է ջերմոցային գազերի ազգային կադաստրը: Քննարկվել են բնական էկոհամակարգերի, 43 ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և բնակչության առողջության վրա ազդող հիմնարար հարցերը:
Մթնոլորտային տեղումների դինամիկան և կանխատեսումները։ Հանրապետության ողջ տարածքում 30-100 տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել տեղումների բաշխվածության մտահոգիչ պատկեր.

  • Ներկա փուլ. Տարեկան տեղումները պակասել են 5.8%-ով: Հատկանշական է սեզոնային անհամաչափությունը. տաք ժամանակահատվածում դրանք նվազել են 7.1%-ով, մինչդեռ ցուրտ սեզոնում աճել են 8.5%-ով:

  • Կանխատեսում 2100 թ. համար. Միտումների պահպանման դեպքում տեղումների քանակը կնվազի ևս 10%-ով՝ ներկայիս 569 մմ-ի փոխարեն դառնալով ընդամենը 510 մմ:

  • Տարածաշրջանային առանձնահատկություններ. Տեղումների որոշակի ավելացում է սպասվում հյուսիս-արևմուտքում, Սևանի ավազանում, Ապարանի գոգահովտում և Սյունիքում: Սակայն Արարատյան դաշտում, Շիրակում և հյուսիս-արևելքում սպասվում է զգալի նվազում: 2100 թ. ցուրտ սեզոնին որոշ շրջաններում տեղումները կարող են աճել 30.6%-ով, իսկ Վայքում և Սյունիքի մի մասում նվազել 15.8%-ով:
     Օդերևութաբանական վտանգավոր երևույթներ և քամիների ռեժիմ; Կլիմայի տաքացումը հանգեցնում է մթնոլորտային երևույթների ագրեսիվացման.

  • Քամիներ. 1961-1989 թթ. ընթացքում ուժեղ քամիների դեպքերը ՀՀ-ում աճել են շուրջ 59%-ով:

  • Կարկուտ և ցրտահարություն. Չնայած կարկտային օրերի քանակը նվազել է 46 օրով, վեգետացիոն շրջանում ցրտահարություններով օրերի թիվն աճել է 5%-ով:

  • Անձրևազուրկ շրջաններ. Սևանում, Արմավիրում և Սիսիանում անձրևազուրկ օրերը նվազել են, սակայն Թալինում, Գավառում, Ապարանում և Գյումրիում դրանք զգալիորեն աճել են:


Կլիմայի համամոլորակային փոփոխությունը կհանգեցնի լանդշաֆտային գոտիների սահմանների տեղափոխության դեպի վեր՝ 100-150 մ-ով:

  • Անապատացում. Անապատա-կիսաանապատային գոտու մակերեսը կընդլայնվի 33%-ով:

  • Տափաստաններ և անտառներ. Տափաստանային գոտին կընդլայնվի 4%-ով (բարձրանալով 150-200 մ-ով): Անտառի ստորին սահմանը նույնպես կբարձրանա 100-200 մ-ով:

  • Բարձրլեռնային գոտիներ. Մերձալպյան և ալպյան գոտիները կկրճատվեն համապատասխանաբար 21% և 22%-ով:

Մինչև 2100 թ. օդի միջին ջերմաստիճանի 1.7°C բարձրացումը կունենա շղթայական ազդեցություն.

  • Ջրային հաշվեկշիռ. Սպասվում է գետերի տարեկան հոսքի նվազում 15%-ով և Սևանա լճի մակերեսից գոլորշիացման ավելացում 13-14%-ով:

  • Հողի խոնավություն. Վեգետացիայի փուլում հողի խոնավությունը կնվազի 10-30%-ով, իսկ խոնավության պակասորդը կաճի 25-50 մմ-ով:

  • Բերքատվության անկում. Ընդհանուր բերքատվությունը Հայաստանում կարող է նվազել 8-14%-ով:

    • Հացազգիներ՝ 9-13%

    • Բանջարանոցային մշակաբույսեր՝ 7-14%

    • Կարտոֆիլ՝ 8-10%

    • Պտղատուներ՝ 5-8%




Ժամանակակից դիտարկումները ցույց են տալիս, որ տաքացման տեմպերն ավելի արագ են, քան կանխատեսվում էր: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է որդեգրի «Կլիմայական հարմարվողականության»  խիստ քաղաքականություն.




  1. Խնայողական ջրօգտագործում. Անցում կաթիլային ոռոգման՝ հողի խոնավության դեֆիցիտը փակելու համար:

  2. Ագրոտեխնոլոգիաների փոփոխություն. Չորադիմացկուն սորտերի ներդրում:

  3. Կանաչապատում. Անտառաշերտերի հիմնում՝ անապատացման պրոցեսները դանդաղեցնելու նպատակով:

  4. Վերականգնվող էներգետիկայի ընդլայնում. Ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու նպատակով արևային և քամու էներգիայի պոտենցիալի առավելագույն օգտագործում, ինչը միաժամանակ կնվազեցնի կախվածությունը ջրային ռեսուրսներից (ՀԷԿ-երից):


  5. Ստորերկրյա ջրերի պահպանություն և վերականգնում. Արարատյան դաշտի արտեզյան ավազանի գերշահագործման կանխում, ձկնաբուծարանների ջրօգտագործման խիստ վերահսկողություն և ջրի փակ շրջանառու համակարգերի ներդրում:

  6. Կլիմայակայուն ենթակառուցվածքների կառուցում. Ճանապարհների, շենքերի և էներգետիկ համակարգերի նախագծում՝ հաշվի առնելով սպասվող ջերմային ալիքները և ծայրահեղ տեղումները (սելավներ, հեղեղումներ):

  7. Աղետների վաղ ազդարարման համակարգերի ներդրում. Օդերևութաբանական կայանների արդիականացում և թվային տեխնոլոգիաների կիրառում՝ գյուղատնտեսներին և բնակչությանը վտանգավոր երևույթների (կարկուտ, ուժեղ քամի, երաշտ) մասին նախապես տեղեկացնելու համար:

  8. «Կանաչ» քաղաքաշինություն և միկրոկլիմայի կարգավորում. Քաղաքային բնակավայրերում զբոսայգիների, «տանիքների կանաչապատման» և ջրային մակերեսների ավելացում՝ «ջերմային կղզիների» ազդեցությունը մեղմելու համար:

  9. Էկո-կրթություն և հանրային իրազեկում. Բնակչության շրջանում կլիմայական գրագիտության բարձրացում՝ սկսած դպրոցական տարիքից, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի ջրի և էներգիայի խնայողության կարևորությունը:

2013/02/04

Կլիմա

Տվյալ տարածքին յուրահատուկ միանման եղանակների բազմամյա կրկնությունը 

2012/11/29

Կլիմայի գլոբալ փոփոխության առավել անբարենպաստ պայմանները


• արևադարձային և մերձարևադարձային շրջանների մեծ մասում
կնկատվի գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության ընդհանուր
կրճատում
• բարեխառն լայնությունների շրջանների մեծամասնությունում, որո-
շակի տատանումներով, կնկատվի բերքատվության ընդհանուր անկում,
պայմանավորված միջին տարեկան ջերմաստիճանի աճով (ավելի քան մի
քանի աստիճանով)
• ընտանի և վայրի կենդանիների վրա ջերմային ստրեսի աճ;
• հողերի էռոզիայի աճ
• ջրի սակավություն, հատկապես մերձարևադարձներում, շատ
շրջանների բնակչությունը կունենա ջրի պակաս
• ջրային ռեսուրսների որակական վատթարացում
• բնակչության առողջության վրա ազդող գործոնների նկատմամբ
հարմարվողականության մեխանիզմների թուլացում, մասնավորապես սիրտ-
անոթային համակարգի հիվանդացության աճ, հատկապես բնակչության
առավել խոցելի մասի մոտ` ծեր տարիքային խմբի և քաղաքային բնակ-
չության չունևոր խավի մոտ, ավելի շատ մարդ կմահանա ջերմաստիճանային
ստրեսից (ջերմությունից);
• կսրվի համակաճարականաբանական իրավիճակը կապված վարակների կրիչների կողմից տեղափոխվող հիվանդությունների` մալարիա, դեղին տենդ, ժանտախտ և ջրով փոխանցվող` խոլերա, աղիքային հիվանդությունների հարուցիչների բազմացման և զարգացման համար ջերմաստիճանային բարենպաստ ժամանակահատվածի երկարաց-
ման և մարդ-մակաբույծ-միջավայր փոխազդեցության արեալի ընդլայնման
հետևանքով:
• ուժեղ տեղումները և ծովի մակարդակի աճը կբարձրացնեն ջրհե-
ղեղների վտանգը, որոնք մեծամասշտաբ աղետի պատճառ կհանդիսանան;
• երաշտների հաճախականության և մասշտաբների աճ;
• ջրհեղեղների, սողանքների, ձնահյուսերի և սելավային հոսքերի հետևանքով հասցրած վնասի աճ
• անտառային հրդեհների վտանգի մեծացում
• մերձափնյա էռոզիայի աճ և մերձափնյա շենքերի և ենթակառուց-
վածքի վնասում
• մեծ վնաս մերձափնյա էկոհամակարգերին` կորալյան խութեր և
մանգրային անտառներ
• երաշտներին ենթակա շրջաններում հիդրոէներգետիկական պոտեն-
ցիալի անկում
• ամառային ջերմաստիճանի բարձրացման պատճառով` օդի լավորակման համար էներգիայի պահանջի աճ
• տուրիստական ուղղությունների փոփոխություն
Հարկ է նշել, որ գոյություն ունեն նաև կլիմայի փոփոխության պոտեն-
ցիալ օգուտներ, որոնք են.
• միջին լայնությունների որոշ շրջաններում գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը աճում է, մի քանի աստիճանով ջերմաստիճանի աճի շնորհիվ
• համաշխարհային շուկայում աճելու է անտառանյութերի առաջարկը, անտառօգտագործման փորձ ունեցող շրջաններից
• որոշ շրջաններում, օրինակ` հարավ-արևելյան Ասիայի երկրներում
կդիտվի ջրի քանակության ավելացում
• միջին և բարձր լայնություններում, տարվա ձմեռային եղանակին բնակչության մահացությունը կնվազի
• ձմեռային ջերմաստիճանի բարձրացումը կնվազեցնի ջեռուցման
վրա ծախսվող էներգիայի քանակը:
Կլիմային գլոբալ փոփոխության ու դրա հետևանքների մասին ավելի մասնրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ ֆիլմը դիտելուց հետո: