2014/02/10

Մետաղային հանքերի օգտագործման հետևանքները ՀՀ-ում

ՀՀ տարածքում մետաղային օգտակար հանածոներից առաջնային են համարվում գունավոր և հազվագյուտ մետաղները, որոնցից գործնական նշանակություն ունեն կամ կարող են ունենալ` պղինձը, մոլիբդենը, բազմամետաղները (հատկապես կապարն ու ցինկը), ոսկին, ալյումինի հումքը, տիտանը, նիկելը, վոլֆրամը, կոբալտը, վանադիումը, բիսմութը: Վերջին թանկարժեք մետաղները հիմնականում հանդես են գալիս պղնձի, մոլիբդենի և բազմամետաղների հետ նույն հանքավայրերում: ՀՀ-ում կա մոտավոր 170 մլրդ ԱՄՆ դոլար արժողքությամբ 613 հանքավայր, որտեղից կարելի է արդյունահանել 60 տեսակի օգտագար հանածո:
ՀՀ-ում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության առաջին տեղը պատկանում է պղնձին: ՀՀ-ում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90%-ը գտնվում է Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում: Քաջարանի և Ագարակի հանքավայրերը բացի պղնձից պարունակում են նաև մոլիբդեն և կոչվում են պղնձամոլիբդենային: Արդյունաբերական նշանակության պղնձի պաշարներով հայտնի մյուս շրջանը ՀՀ հյուսիսն է` Լոռվա մարզը, որտեղ հայտնի են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: ՀՀ-ում պղնձի հանքանյութի մեջ նրա պարունակությունը կազմում  1-5%: Ալավերդիի պղնձաձուլական գործարանում  տարեկան արտադրվում է 5-6 հազ. տ սև պղինձ,  որն ամբողջությամբ արտահանվում է:
Գործնական նշանակություն ունեցող մյուս գունավոր մետաղը մոլիբդենն է: Սա հանդես է  գալիս պղնձի հետ միասին, այդ իսկ պատճառով էլ հանքավայրերը համընկնում են պղնձի հանքավայրերի հետ: Սակայն այսպիսի հանաքավայրերում պղնձից և մոլիբդենից բացի հանդիպում են նաև հազվադեպ մի շարք մետղաներ` ռենիում, սելեն, թելուր, գերմանիում, տիտան, բիսմութ, ցինկ, մկնդեղ, արծաթ, ոսկի և այլն: Գործնական առավել նշանակություն ունեցող մոլիբդենի պաշարները գտնվում են Քաջարանում և Ագարակում: Առաջինում հանքանյութում մոլիբդենի պարունակությունը կազմում է 0.1-0.2%, պղձինը 3-4%: Քաջարանի կոմիբինատը (ներկայումս Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատ) տարեկան արդյունահանում է մոտ 6-7 հազ. տ. մոլիբդենի խտանյութ և 43 հազ. տ. պղնձի խտանյութ: Հայաստնում է գտվում մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9%-ը: Քաջարանում գործող լեռնահարստացուցիչ կոմբինատում կազմակերպվել է հարստացված մոլիբդենի խտանյութի վերամշակում և պատրաստի մետաղային մոլիբդենի (ֆերոմոլիբդեն) արտադրամաս: 2005 թ. ՀՀ-ից մոլինդենի հումք չի արտահանվում, այն ամբողջությամբ վերամշակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդեանային կոմբինատում և Երևանի “Մաքուր երկաք” ձեռնարկությունում:
 Մոլիբդեն պարունակող հանքավայրեր գտնվում են նաև ՀՀ հյուսիսում, մասնավորպես հայտնի է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի պաշարները գնահատվում են 150 հազ. տ, իսկ պղնձինը 1.6 մլն տ:
ՀՀ պղնձամոլիբդենային հանքանյութի մեջ պարունակվում է շուրջ 15 մետաղ, որոնցից կորզվում է միայն պղնիձը, մյուսները դառնում են թափոն:
ՀՀ-ում հայտնաբերված են նաև բազմամետաղների հանքավայրեր: Դրանք բնութագրվում են ցինկի, կապարի, ինչպես նաև պղնձի ու մի շարք գունավոր մետաղների հանքանյութերի պարունակությամբ: Այս հանքավայրերի թիվը մեծ է: Բազմամետաղային հանքավայրերից գործական նշանակություն ունի Ախթալայի բազամետաղային հաքավայրը, որտեղ և կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա:
ՀՀ-ում տարածված են նաև տիտանի, նիկելի, կոբալտի, վոլֆրամի, ռենիումի, ծարիրի, սնդիկի, բիսմութի, մագնեզիումի և այլ գունավոր հազվադեպ մետաղների պաշարներ: Այսպիսի մետաղների զգալի պաշարներ կան ինչպես պղնձամոլիբդենային, այնպես էլ ՀՀ տարբեր վայրերում հայտնաբերված կոմպլեքսային այլ հանքավայրերում:
Գունավոր մյուս մետաղներից ալյումինի արտադրության համար խոշոր հումքային բազա կարող են  հանդիսանալ նեֆելինային սիենիտները, որոնք գտնվում են Թեժ սարի ստորոտում: Սրա բազայի վրա կառուցվել է ալյումինի ձուլման կոմբինատ Հրազդանում, բայց էկոլոգիական տեսանկյունից փակվել են (զբոսաշրջային շրջաններին չվնասելու համար):
Ազնիվ մետաղներից ՀՀ-ում արդյունաերական նշանակություն ունի ոսկին: Այն առկա է գունավոր մետաղների կոմպլեքսային հանքավայրերում, բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի հետ: Սակայն նրա հիմնական պաշարները գտնվում են զուտ ոսկու հանքավայրերում, որոնց թիվը անցնում երկու տասնյակից. Գեղարքունիքի մարզ, Կոտայք և Լոռի: Ոսկի հանքավայրերից առայժմ գործնական նշանակություն ունեն Սոտքի (1 տ-ում 7.42 գ ոսկի) և Մեղրաձորի (1 տ-ում 9.58 գ ոսկի) հանքավայրերը, որտեղից հումքը տարվում և մշակվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում: Շահագործման է հանձնվել նաև Մեղրու շրջանի Տերտերասարի և Լիճք-Թեյի հանքավայրերը: Ազնիվ մյուս մետաղների շարքում ՀՀ-ում հադիպում են նաև արծաթ և պլատին, որոնք հանդես են գալիս կոմպլեքսային հաքավայրերում:
Սև մետաղական հանքավայրեր ՀՀ-ում նույնպես հայտնաբերված են: Մասնավորապես արդյունաբերական նշանակություն կարող են ունենալ Կապուտանի (Կոտայք), Հրազդանի (Կոտայք), Սվարանցի (Սյունիք-Գորիսի մոտ)  երկաթի հաքավայրերը, որոնք ինչպես ասվեց չեն շահագործվում: Բացի նշվածներից երկաթի հանքավայրեր կան Կողբում (Տավուշ-Նոյեմբերյան),  Բազումում, Կամակարում (Սյունիք-Մեղրի): Ընդհանուր առմամբ ՀՀ-ում երկաթի հանքաքարի կանխագուշակված պաշարները կազմում են 3.75 մլրդ տ:  Սև մետաղներից ՀՀ-ում հայտնաբերված են նաև մանգանի և քրոմի պաշարներ:
Ոչ մետաղային հանքային ռեսուրսներից ՀՀ-ում առավել տարածված են քարանյութերը: ՀՀ համարյա ամբողջ տարածքը ծածկված է հրաբխային քարանյութերի համատարած շերտով: 1920-ականներից ի վեր մեր հանրապետություն հայտնաբերված է քարանյութերի ավելի քան 700 հանքավայր: Գործնական նշանակության տեսակներից ՀՀ-ում առավել կարևորնենրն են տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտները, հրաբխային  խարամները, մարմարները, գրանիտները, կրաքարերը, բենտոնիտները, հրակայուն կավերը: Տնտեսական նշանակություն կարող են ունենալ նաև դոլոմիտները, դիատոմիտները  ևն: ՀՀ-ում քարանյութերից առաջին տեղը պատկանում է տուֆաքարերին, որի երկրաբանական պաշարները կազմում են 2.5 մլրդ խորանարդ մ: ՀՀ-ում տուֆի խոշորագույն տարածման շրջաններն են Շիրակի մարզը, Արագածոտնը, Երևանի շրջակայքը, Գեղարքունիքը (սպիտակ տուֆ), Տավուշի հյուսիսը և այլն: Բազալտները` Շիրակ, Կոտայք, Վայոց Ձոր, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք և այլն:
Այսպես ՀՀ-ում ընդերքի ռեսուրսները հանդսանում են շրջակա միջավայրի տարրերից ամենաօգտագործվողները: Դրանց հիման վրա ՀՀ-ում զարգանում է հանքրադյունաբերությունը, որը տալիս է արդյունաբերության ՀՆԱ-ի 17%-ը:
Հանքարդյունաբերության հետևանքով առաջացող գլխավոր գեոէկոլոգիական հետևանքներն են` հողային ծածկույթի խախտումը, պոչամբարների ընդլայնումը, թափոնների կուտակումները, ջրային ռեսուրսների աղտոտումը:
ՀՀ-ում հանքարդյունաբերության հետևանքով խախտվել են հողային մակերեսները: 
Համեմատական առումով հանքարդյունաբերության գործունեության հետևանքով տարածքի խախտվածության բարձր ցուցանիշներ ունեն Արմավիրի, Շիրակի, Սյունիքի մարզեր: Սակայն ընդհանուր ՀՀ մասշտաբով նման բնույթի հողերը չնչին տարածք են զբաղեցնում` 0,29 % ՀՀ տարածքի:
Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են:
Հանքարդյունաբերության հասցված մյուս վնասը պոչամբարների կառուցումն է, որտեղ կուտակվում են տարբեր թունավոր քիմիական տարրեր: Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են թվով 19 պոչամբարներ, որոնցում կուտակված է շուրջ 220 մլն մ3 ապարներ:
Ընդերքօգտագործման հետևանքով աղտոտվում են նաև ջրային ռեսուրսները` հատկապես գետերը: Մասնավորապես գետերի աղտոման հիմնական պատճառ են դառնում պոչանքները, որոնք կուտակվելով պոչմաբարներում, ժամանակ ընթացքում թափվում են գետերի մեջ: ՀՀ-ում հետաքրքրին այն է, որ պոչամբարները շատ մոտ են կառուցված գետերին: Պոչամբարների հետևանքով աղտոտված գետեր է համարվում Ողջին, որի հովտում մոտավոր հաշվարկներով կան 150 մլն տ պոչանք, որոնք պարունակում են թելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, պղինձ, մոլիբդեն և այլն: Էկոլոգիական ճգնաժամային վիճակում է գտնվում նաև Դեգեդ գետը, որի աղտոտման պատճառ են դառնում Ալավերդու պղնձաձուլական և Ախթալային լեռնահարստացուցիչ կոմբինատները:
ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցրել նաև շինանյութերի արդյունաբերությունը: Սրանք ազդում են շրջակա միջավայրի հատկապես հողաբուսական աշխարհի վրա: Ներկայումս շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ:
Այստեղ հանդիպում ենք հետևայլ հիմնախնդիրենրին: Առաջինը որ ընդերքօգտագործումն առաջացող բազում գեոէկոլոգիական հետևանքները ներկայանում են շրջակա միջավայրի ամբողջական փոփոխությունների տեսքով: Այսինքն ընդերքօգտագործումն ազդում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա: Ընդ որում ՀՀ-ում հիմնախնդիր է հանդիսանում մետաղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը այն տեսանկյունից, որ արտանետված թափոնները, որպես երկրոդային կամ տեխնածին հանքավայրեր նույնպես օգտագործվեն, քանի որ, ինչպես տեսանք, պոչամբարների մեջ կան բազում օգտակար հանծոներ: Միաժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 % է կորզվում, մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%: Մյուս հիմնախնդիրն այն է, որ հատկապես շինանյութային ռեսուրսների տարածման շրջանները համընկնում են գյուղատնտեսական առավել արժեքավոր հողահանդակների հետ և շրջանառությունից դուրս են բերում դրանց:



1 комментарий:

  1. Մենք պետք է մտածենք ոչ միայն մեր մասին, մեր հիմիկվա դրության մասին, այլ պետք է հաշվի առնենք, որ մեզանից հետո դեռ շարունակվելու է մեր ազգը և ապագայում մեր հաջորդները ապրելու են փուջ <> մեջ: Որտե"ղ է Հայաստանի բնապահպանության նախարարությունը, կամ արդյո"ք կա էդպիսի իմացություն Հայաստանում: Մեր հայրենիքը գնալով ավերվում է, ոչնչանում, իսկ ին"չ ենք անում մենք դրա դեմ: Ոչինչ՛:
    Մենք չպետք է թույլ տանք, որ այս ամենը շարունակվի: Այդ հողերի համաար հազարավոր մարդիկ են տառապել, արյուն թափել, որ մենք ժառանգենք, մեծացնեք, ծաղկեցնենք այլ ոչ թէ մի ակնթարթում թողնենք ոչնչացվեն:

    ОтветитьУдалить