2013/04/09

Միջավայրի քիմիական աղտոտումը


  Նյութերը և գործոնները, որոնք բացասաբար են ազդում մարդկանց վրա և առաջ են բերում զանազան հիվանդություններ, սովորաբար միավորվում են մի քանի խմբերում: Դրանցից կարևորագույններն են քաղծկեղածինները, մուտածինները, արատածինները
Քաղծկեղածինները, դրանք բոլոր այն նյութերն են, որոնք մարդկանց մոտ առաջացնում են չարորակ գոյացություններ: Մարդկությանը հայտնի է այդպիսի նյութերի մոտ 500 տեսակ: Առավել հայտնի են ուլտրամանուշակագույն ճառագայթները, ռենտգենյան ճառագայթները, նիտրատները:
Մուտածինները առաջ են բերում քրոմոսոմների կառուցվածքի և քանակի փոփոխություններ: Դրանցից են ռենտգենյան ճառագայթները, գամմա-ճառագայթները, նեյրոնները, որոշ վիրուսներ և այլն:
Արատածինները (հրեշածինները) առաջ են բերում անհատական զարգացման արատներ, այլանդակություններ: Արատածին կարող է հանդիսանալ ցանկացած գործոն, որի ազդեցությունը գերազանցում է սահմանված թույլատրելի մակարդակը (ՍԹՔ): Հաճախ որպես արատածին հանդես են գալիս մուտածինները, ինչպես նաև այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են պեստեցիդները, պարարտանյութերը, աղմուկը և այլն:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացել են նոր, անցյալում անհայտ հիվանդություններ: Այդպիսի հիվանդությունները սովորաբար դասվում են առանձին խմբի մեջ, որը կոչվում է տեխնածին հիվանդությունների խումբ: Դրանց թվին են դասվում այն հիվանդությունները, որոնք առաջանում են կադիումի, կապարի, սնդիկի միացությունների և այլ թունավոր նյութերի պատճառով:
Մարդու առողջության վրա բացասաբար են ազդում նաև որոշ օրգանական ծագման նյութեր: Դրանցից հատկապես վտանգավոր են ածխաջրածնային միացությունները: Դրանցից շատերը բավականին կայուն են և երկար ժամանակ կարող են պահպանվել բնության մեջ: Ածխաջրածնային միացություններ առաջանում են հիմնականում օրգանական նյութերի ոչ լրիվ այրման հետևանքով, ինչպես նաև մի շարք նյութերի (ածուխ, դիզելային վառելիք, բենզին) այրման ժամանակ: Ածխաջրածնային միացություններ շատ են օգտագործվում քիմական արդյունաբերության: Այսպիսի միացությունները բացի քաղծկեղածին հատկությունից, առաջացնում են թունավորումներ` անգամ հանգեցնում են մահվան:
Մարդու առողջության համար վնասակար անօրգանական միացությունների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում  ծանր մետաղները: Դրանցից շատերը, օրինակ` ցինկը, երկաթը, մանգանը, պղինձը և այլն, խիստ անհրաժեշտ նյութեր են , բայց ծանր մետաղներից շատերը թունավոր են օրգանիզմների համար: Դրանց վտանգավորության աստիճանը մեծանում է, եթե հաշվի առնենք, որ օրգանիզմներից դրանք շատ դանդաղ են հեռանում: Ծանր մետաղները հեշտությամբ փոխազդեցության մեջ են մտնում սպիտակուցների մոլեկուլների հետ, ինչը բերում է վերջիններիս գործառույթների խախտման: Առավել վտանգավոր են կապարը, կադիումը, սնդիկը: բնական միջավայրում ծանր մետաղների կոըտակման հիմնական աղբյուր են հանդիսանում վառելանյութերի այրումը, մասնավորապես` կապարի միացություններ առաջանում են բենզինի այրումից, պեստիցիդների կիրառումից :
Ներկայումս շատ գիտնականներ մարդկանց ագրեսիվությունը և հանցագործությունների աճը պայմանավորում են կապարի թվաքանակի ավելացմամբ:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий