Ջրոլորտն ունի իր աղտոտման առանձնահատկությունները, նշենք դրանցից մի քանիսը: Ջրոլորի մաս կազմող յուրաքանչյուր օբյեկտ ունի իր անհատական
քանակական ու որակական ցուցանիշները` ջրի քանակը, ջրաբանական ռեժիմը, ջրի որակը, և
յուրվի է արձագանքում մարդածին ազդեցությանը : Տեղի է ունենում ջրային ռեսուրսների ինչպես որակական այնպես
էլ քանակական սպառում: Ջրային ռեսուրսների որակական սպառում է կոչվում այն երևույթը, երբ ջուրը աղտոտվող նյութերի ազդեցությամբ ջուրը խմելու կամ որևէ այլ նպատակով օգտագործելու համար դառնում է ոչ պիտանի:
Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիական միացություններով և տաք հոսքաջրերով:


Ֆենոլների բարձր պարունակությունը ջրում նույնպես գցում է դրա որակը
և խմելու ուսննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի: Բացի այդ խախտվում է
ավազանի բնական կենսաբանական պրոցեսները, փոխվում է օրգանական աշխարհի կազմը, ընկնում
է արտադրողականությունը:
Չափազանց վտանգավոր են թունավոր նյութեր են ծանր մետաղները` սնդիկը, կապարը, կադիումը,
պղինձը, մկնդեղը: Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ մեծանում է ջրային ավազանները
վերոհիշյալ նյութերով աղտոտվելու պրոցեսը: Դրանցով աղտոտված ձկները պիտանի չեն սննդի
մեջ օգտագործման համար: Խախտվում են բնական միջավայրում ընթացող պրոցեսները: Մասնավորապես,
թուլանում է օրգանական միացություններից ջրի ինքնամաքրման հատկությունը,միաժամանակ
պակասում է ջրավազանի կենսաբանական ակտիվությունը: Ծանր մետաղների մեծմասի, հատկապես
պղնձի և ցինկի համար բնորոշ է այն, որ ջրավազաններում դրանք, անկախ ժամանակից, ամբողջությամբ չեն քայքայվում կամ չեն հեռանում: Ջրի մեջ դրանց
պարունակությունը նվազեցնելու գլխավոր միջոցը ջրի նոսրացումն է, այսինքն` մաքուր ջուր
ավելացնելը:

Արդյունաբերական աղտոտման առանձնահատուկ տեսակ է ջերմային աղտոտումը:
Դրա պատճառը արդյունաբերական տաք հոսքաջրերն են, որոնք խախտում են ջրավազանի ջերմային
ռեժիմը: Խիստ վատանում է ձկների զարգացման պայմանները, մի շարք օգտակար մանրէներ ոչնչանում
են, դրան հակառակ, ավելանում են մակաբույծները:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий