Էկոլոգիական հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայան առանձնանցվում է դրանց խումբ, որոնք պահանջում են հրատապ լուծում և ամբողջ աշխահրի մարդկնց համատեղ ջանքեր: Այլ կերպ դրանց անվանում ենք համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ:
1. Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայում:
1. Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայում:
Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների
արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից
առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Սա կարող է ունենալ ինչպես տեղային,
այնպես էլ համամոլորակային բացասական ներգործություն: Առաջինի դեպքում մթնոլորտի աղտոտման
ազդեցությանը ենթակա են արտանետման օջախներին մոտ բնակվող մարդիկ, բնական համակարգերը,
պատմական հուշարձանները: Բայց մթնոլորտը սահմաններ չունի և աղտոտվածությունը արագորեն
տարածվում է:Արտանետվող վնասակար նյութերը, մթնոլորտում կուտակվելով, փոխում են մթնոլորտային
օդի բաղադրությունը և պատճառ են դառնում նոր համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում
հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների
կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն,
այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ:
2. Երկրագնդի անտառազրկումը:
2. Երկրագնդի անտառազրկումը:
Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային,
և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը
բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց
անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են
տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը:
Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն
անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի
օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում:
3. Հողերի վատթարացումը և էրոզիան:
3. Հողերի վատթարացումը և էրոզիան:
Գյուղատնտեսական հանդակներից բերքի հետ միասին մարդը հեռացնում
է հանքային և օրգանական նյութերի մի զգալի քանակ` աղքատացնելով հողը: Հողի արդյունավետ,
գիտականորեն հիմնավորված մշակումը կարող է երկար ժամանակ պահպանել հողի պտղաբերելու
ներուժը:
Հողի վատթարացումը հողի հնարավոր բերքատվության անկումն է:
Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով
լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ
մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն:
4. Անապատացումը:
4. Անապատացումը:
Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը:
Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան
երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը:
5. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը:
5. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը:
Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն
գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների
ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա
սկիզբ է առել կյանքը:
Տագնապ
է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում
որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում
են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա
հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը
կարող են աղտոտել հսկայական տարածություններ:
6.Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ:
6.Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ:
Բնության
մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ: Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ.
Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար
իրենց տեղն ունեն բնության մեջ: Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով
նշվող հասցե է, այլ նաև որոշակի դեր է, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյեկտը
էկոլոգիական համակարգում: Այդ տեղը, այդ դերը, գործառույթը բնորոշվում է էկոլոգիական
խորշ հասկացությամբ:
Բնությունը բազմազանության շնորհիվ կենդանի է, որքան քիչ են տեսակները, այնքան նրանց
գոյությունն ավելի է վտանգված: Կլիմայական փոփոխություններից, հիվանդություններից հեշտությամբ
կարող են ոչնչանալ նաև սակավաթիվ վերապրած տեսակներ: Բույսերի և կենդանիների անհետացող
տեսակների համար ստեղծվել են Կարմիր գրքեր:
7.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը:
Երկրագնդի ջրային պաշարների մեջ, ըստ տարբեր աղբյուրների տվյալների,
քաղցրահամր ջուրը կազմում է 2.7-3.5%, իսկ դրա 70%-ից ավելին կենտրոնացված է լեռների
անմատչելի գագաթների և բևեռների սառցադաշտերում: Մեր օգտագործման համար պիտանի ջուրը
պետք է անընդհատ հոգածության առարկա լինի: Մինչդեռ գետերն ու լճերն են լցվում կենցաղային
և արդյունաբերական կեղտաջրերն ու աղբը: Այն ամենն, ինչ մթնոլորտ է արտանետվում, վերջիվերջո
տեղումների հետ վերադառնում էրկրի մակերևույթ և ջրերի հոսքով, լվացվելով դարձյալ լցվում
է գետերը, լճերը և համաշխարհային օվկիանոս կամ, ներծծվելով հողի մեջ, թափանցում է ստորեկրյա
ջրային ավազան:
Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ այս գործընթացն ավելի
է խորանում:
Վերոհիշյալ բոլոր գործոնների ազդեցությունը կարելի է անվանել շրջակա
միջավայրի որակի վատացում, որը գործում է բումերանգի պես` իր հետևից բերելով մարդկանց
կենսապայմանների և առողջության վատացում, գենետիկականալերգիկ, մինչև այժմ անհայտ նոր
հիվանդությունների առաջացում, ինչը նույնպես համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր
է:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий