Հասարակական զարգացման ներկա փուլում, երբ բնական միջավայրի վրա
մարդածին ներգործության հետևանքները մարդու գոյության համար դարձել են վտանգավոր, բացառիկ
մեծ նշանակություն է ձեռք բերել մարդ-բնություն
հարաբերությունների իրավական կարգավորումը: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործում
են բնապահպանության ու բնօգտագործման մասին պետական օրենքներ
: Այդ օրենքների հիման վրա տնտեսության տարբեր բնագավառների ու աշխատանքի կոնկրետ տեսակների համար մշակվել են բնօգտագործման ու բնապահպանական կանոններ ու նորմատիվներ:
: Այդ օրենքների հիման վրա տնտեսության տարբեր բնագավառների ու աշխատանքի կոնկրետ տեսակների համար մշակվել են բնօգտագործման ու բնապահպանական կանոններ ու նորմատիվներ:
Բնապահպանաական օրենսդրությունը տվյալ պետության ՝ բնօգտագործումն
ու բնապահպանությունը կարգավորող օրենքների, կանոնների ու նորմատիվների ամբողջություն
է:
Հայաստանի Հանրապետություն բնապաահպանական օրենսդրությունը հենվում
է ՀՀ սահմանադրության և «Բնապահպանական օրենսդրության հիմունքների մասին» օրենքի վրա:
ՀՀ սահմանադրությունը և
«Բնապահպանական օրենսդրության հիմունքների մասին» օրենքն այն գլխավոր փաստաթղթերն են,
որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ բնապահպանական քաղաքականությունը
և որից պետք է բխեն բոլոր բնապահպանական կանոններն ու նորմատիվները:
Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացի պետք է գոնե մոտավոր
ծանոթություն ունենա բնապահպանական օրենսդրության հիմնադրույթներին և առաջնորդվի դրանցով:
Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-րդ հոդվածը հռչակում է «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը»:
Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-րդ հոդվածը հռչակում է «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը»:
Պետական պահպանության տակ են վերցվում ոչ միայն հողը, ընդերքը,
բուսական ու կենդանական աշխարհը, մթնոլորտը, ջրոլորտը, հատուկ պահպանվող տարածքները,
այլև առողջարանային, պատմական կարևորագույն իրադարձությունների հետ կապված վայրերը
և բանական էկոհամակարգերը:
Առանցքային է այն դրույթը, որ բնության օգտագործումը մարդու և բնության
այն փոխհարաբերությունն է, որի ընթացքում բավարարվում են մարդու հոգևոր, ֆիզիկական
և նյութական պահանջմունքները, որ «Բնության
օգտագոևծումը թույլատրում է միայն դրա պահպանության և վերարտադրության ապահովման պայմանով»:
Բնապահպանական օրենսդրության հիմունքների մասին օրենքով սահմանվում
է, որ բնօգտագործումն ու բնապահպանությունը կարգավորվում է որոշակի տնտեսական միջոցառումների
շնորհիվ: Նախատեսվում է բնական ռեսուրսների շաահագործման վարձ, տուգանքներ բնապահպանական
օրենսդրությունը խախտելու համար, բնությանը հասցված վնասի հատուցում:
Բնօգտագործումն ու բնապահպանությունը իրականացվում են տարբեր մակարդակներով
(անհատ քաղաքացիների, հիմնարկ-ձեռնարկությունների, գերաատեսչությունների, տեղական ինքնակառավարման
մարմինների, տեպական կամ կառավարական մարմինների): Օրենսդրության հիմունքները սահմանում են մակարդակներից յուրաքանչյուրի իրավունքներն
ու պարտականությունները:
Քաղաքացու կարևոր իրավունքներից է պահանջել և ժամանակին ստանալ
ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվություն շրջակա միջավայրի իրավիճակի մասին, ինչպես նաև
մասնակցել բնության պահպանության վերաբերյալ օրենքների ու որոշումների մշակմանը և դրանց
իրականացման հսկողությանը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий