2012/10/11

Ջրային ռեսուրսներ և դրանց օգտագործումը


 Երկրագնդի ջրային ռեսուրսերը կազմում են շուրջ 1.4 մլրդ խկմ: Դրանք օգտագործման համար պիտնի ջրերն են, որոնք կուտակված են օվկիանոսներում, լճերում, ջրամբարներում, հողի մեջ և խորքային շետրերում:
Ջրի համաշխարհային պաշարները

Մակերեսը մլն քկմ
Ծավալը հազ խկմ
Բաժինը %-ով
Համաշխարհային օվկիանոս
361.3
1.338.800
96.5
Ստորգետնյա ջրեր
134.8
23.400
1.7
Հողի խոնավություն
82
16.5
0.001
Սառցադաշտեր, մշտական ձյուն
16.2
24.064
1.74
Ստորգետնյա սառույցներ
21
300
0.022
Լճեր
2.06
176.4
0.013
Ճահիճներ
2.68
11.5
0.0008
Գետեր
148.2
2.1
0.0002
Ջուրը մթնոլորտում
510
12.9
0.001
Ջուրը օրգանիզմներում

1.1
0.0001

 Ջրային ռեսուրսների բացարձակ մեծամասնությունը բաժին է ընկնում համաշխարհային օվկիանոսին, միայն մի փոքր բաժին` ցամաքային ջրերին: Ցամաքի ջրերի ավելի քան կեսը` 36 մլն խկմ, քաղցրահամ է:
 Ջրային ռեսուրսների մի մեծ զգալի բաժինը կազմում են Անտարկտիդայի, Արկտիկայի և բարձր լեռների սառցադաշտերը,  որտեղ սառցի հզորությունը հասնում է մի քանի մետրից մինչև մի քանի կիլոմետրի: Բևեռային շրջաններում սառցադաշտերը դանդաղորեն սահում են դեպի օվկիանոս, որտեղ առաջացնում են այսբերգներ: Դրանք օվկիանոսային աղի ջրերում լողացող միլիոնավոր լիտր քաղցրահամ ջրի պաշարներ են, որոնց երկարությունը հասնում է 50կմ-ի:
 Սառույցների երկրորդ մեծ շտեմարանը «հավերժական» սառույցի տեսքով գտնվում է Երկրի քարոլորտում,  հատկապես Եվրասիայի ու Հյուսիսային Ամերիկայի արկտիկական շրջաններում:
 Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևով արտահայտվում է կենսոլորտում, որտեղ կյանքի գոյությունը պայմանավորված է ջրի առկայությամբ : Բացի այն, որ կենդանի օրգանիզմների  2/3-ը կազմում է ջուրը, նա նաև այն միջավայրն է, որի անմիջական մասնակցությամբ լուծվում են սննդանյութերը: Բազմահազար ծովային կենդանիների ու բույսերի համար ջուրը կյանքի միջավայր է:
 Բացառիկ մեծ է ջրային ռեսուրսների էներգետիկ նշանակությունը: Ջրավազաններում կուտակված ջուրը գետի հունով ու օվկիանոսներով հոսելիս, մակընթացությունների, տեղատվությունների, ինչպես նաև ալեկոծությունների ժամանակ ձեռք է բերում շատ մեծ հիդրոդինամիկ հզորություն: Մարդիկ սովորել են օգտագործել այդ հզորությունը և կառուցել էլեկտրակայաններ` ստանալ էլեկտրաէներգիա:                                                                                   Ավելի շատ օգտագործվում է գետերի ջրային էներգիան: Աշխարհի գետերի վրա կառուցված են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնց բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության 20%-ը: Ջրային ռեսուրսների էներգետիկական նշանակությանը հատկապես մեծանում է այն պատճառով , որ այն չսպառվող ռեսուրս է և միաժամանակ էկոլոգիապես մաքուր է, դրա օգտագործումից բնական միջավայրը չի աղտոտվում:                                            Առաջին քայլերն են արվում մակընթացությունների ու տեղատվությունների, օվկիանոսային հոսանքների ու ալիքների էներգիայի օգտագործման ուղղությամբ, իսկ դրանց պաշարները հազարապատիկ անգամ գերազանցում են գետերի ջրաէներգետիկ  պաշարներին:
Արտադրության որոշ ճյուղերում ջրային պաշարը կարող է սպառվել: Այդպես է, օրինակ, գյուղատնտեսկան ոռոգման կամ հանքային ջրերի լցարկման ժամանակ: Մյուս ճյուղերում,  հատկապես արդյունաբերության մեջ, ջրային տրանսպորտում, որոնց համար ջուրը աշխատանքի գործիք է, այն քանակապես չի սպառվում : Այդպես է օրինակ, էլեկտրակայաններում, քիմիական արդյունաբերկան ճյուղերում, նավարկելի գետերում ու ջրանցքներում: Բայց օգտագործման մեջ եղած ջուրը շատ դեպքերում փոխում է իր որակը և կարող է հետագա գործածման համար դառնալ ոչ պիտանի:



0 Մեկնաբանություն:

Отправить комментарий