Քամու էներգիա: Երկրի մակերևույթի անահամաչափ տաքացումը, բարդ
ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները
առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր): Ճնշումների տարբերություններից
ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի:
Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության
ընդհանուր ցանցին: Հողմակայանների դրական կողմերից մեկն էլ այն է, որ սպառողը համեմատաբար
անկախ է:
Գիտնականները հաշվարկել
են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել
է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության
էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական,
ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային
քամիները:
Մի շարք երկրներ հսկայական
ներդրումներ են անում այս ոլորտում և ստանում շոշափելի արդյունք: Այսպես, օրինակ Դանիայում
ստացվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը ստանում են քամիներից, Պորտուգալիայում` 19%-ը,
Իռլանդիայում` 14%-ը, Իսպանիայում`16%-ը, Գերմանիայում` 8%-ը: 2009թ.-ի դրությամբ աշխարհի
80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:
Քամու էներգիայի կիրառությունը
սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ`
հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:
Գեոթերմալ էներգիա: Այօր էներգիայի այլընտրանքային աղբյուրների
շարքում անընդհատ աճում է գեոթերմալ էներգիայի բաժինը: Իսլանդիայում այն հադիսանում
է էներգիայի ստացման հիմանական աղբյուրը, ինչպես նաև մեծ ծավալներով այն օգտագործվում
է բնակարանները ջեռուցելու նպատակով: Երկրագնդի որոշ մասերում, հատկապես սեյսմիկ գոտիներում`
երկրի մակերևույթին մոտ կան ստորերկրյա տաք ապարներ: Այս ապարների միջով հոսող ջուրը
ոչ միայն տաքանու է, այլև կարող է վերածվել գոլորշու: Տաք ջուրը ը գոլորշին հնարավոր
է օգտագործել տաքացնելու, ինչպես նաև էլէկտրաէներգիա ստանալու համար: ՀՀ-ում տաք ջրի
հանքային խոշոր աղբյուրներ կան Ջերմուկում:
Ալկոհոլային վառելիք կամ կեսազանգված: Արևային էներգիայի մի փոքր մաս կլանում են բույսերը`
ֆոտոսինթեզի ժամանակ: Այս քիմիական գործընթացում նրանց կլանած էներգիան կարելի է օգտագործել
տարբեր ձևերով: Կենսազանգվածը, այսինքն`փայտը, խոտը և այլն, կարելի է չորացնել, այնուհետև
այրել տաքություն ստանալու համար:
Հատկապես օսլայով
և շաքարով հարուստ բույսերից (շաքարեղեգ, եգիպտացորեն և այլն) կարելի է ստանալ էնթանոլ:
Զգալի չափով ցելյուլոզ պարունակող կենսազանգվածից նույնպես կարելի է ստանալ մեթանոլ:
Այս երկու ալկոհոլային վառելանյութերն էլ կարելի է օգտագործոլ ավտոմեքենաներ և այլ
շարժվող տեխնիկա աշխատացնելու համար: Այն կարելի է խառնել բենզինի հետ` ստանալով նոր
վառելիք:
Բույսերից` արևածաղիկի
և գետնընկույզի սերմերից, կոկոսից և արմավենուց ստացված յուղերը կարող են օգտագործվել
որպես դեզելային վառելիքի փոխարինողներ:
Կենսագազ: Կենսագազ է կոչվում կենդանական արտանետումներից
ստացված մեթանը: Այն կուտակվում է, պահեստավորվում և կենցաղային կարիքները հոգալու
համար: Թեև այսօր շատ չնչին է կենսագազի դերը էներգետիկ համակարգում սակայն այն կարող
է հեռանկարային լինել:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий