Կենդանական ռեսուրսների պահպանման
ու վերականգնման
գլխավոր ուղղություններն են
·
Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների
պահպանում և վերականգնում
·
Որսի կարգավորում
·
Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում
·
Կլիմայավարժեցում և վերաբնակեցում
·
Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում
·
Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում
·
Աքվակուլտուրայի զարգացում
·
Հատուկ պահպանվող տարածքներ ստեղծում
Կենդանական
ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Այդ
միջոցառումների
համակարգում գլխավորը կենդանիների որսի կարգավորումն է: Դա
նշանակում է, որ
որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում որոշակի քանակով, իսկ առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի:
Որսի կարգավորումից բացի,
կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ
կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:

Կենդանիների պահպանման և ռացիոնալ
օգտագործման համար կարևոր նշանակություն ունեն կենսատեխնիկական միջոցառումները: Հատկապես
լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների
համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների
կերակրումը և այլն:

Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր
եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ,
ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական
վագր, սպիտակ արջ):
Կենդանիների պահպանության
միջոցառումների շարքում յուրահատուկ տեղ են գրավում ձկների պահպանումը և վերարտադրության
կազմակերպումը: Կարգավորվում են որսի քանակը և ժամկետները, հատուկ պահպանության տակ
են վերցվում ձկների ձվադրման վայրերը և միգրացիայի ուղիները:

Գետերի հոսքի նվազման էկոլոգիական
վնասը բազմաբնույթ է: Նախ՝ վատթարանում է գետային ֆաունայի վիճակը, այնուհետև պակասում
է գետերի կողմից ծով բերվող կենսածին նյութերի քանակը, որն էլ, իր հերթին, բացասաբար
է ազդում ծովերում բնակվող կենդանիների վրա:
Կենդանիների ու բույսերի պահպանության գործում մեծ է ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի
նշանակությունը: Դրանք հուսալի ապաստան են հազվադեպ և արժեքավոր
կենդանատեսակների համար:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий