2013/03/10

ՋԷԿ –երը և շրջակա միջավայրը


 ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով:
Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: Այսպիսով, օրգանական վառելիքի հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունն ըստ իր մասշտաբների յուրատեսակ նյութական էներգետիկ փոխանակություն է շրջակա միջավայրի հետ: Ջերմային էներգետիկայի այսպիսի շրջապտույտը ազդում է կենսոլորտում բնական վիճակում ընթացող շրջապտույտի վրա:
ՋԷԿ-երի աշխատանքի հետևանքով փոխվում է նաև մի շարք նյութերի քանակությունը: Այդ փոփոխությունները հատկապես հսկայական են մթնոլորտում: Բոլոր էներգակիր ռեսուրսները` մազութ, բնական գազ, ածուխ, իրենց բաղադրության մեջ պարունակում են մեծ քանակությամբ ածխածին, որը այրման պրոցեսում արտանետվում է մթնոլորտ` անընդհատ ավելացնելով ածխածնի քանակը: Ցանկացած նյութի այրման ժամանակ ծախսվում է մեծ քանակությամբ թթվածին: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի սպառման խոշոր աղբյուր:
ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով: Սովորաբար այդ նպատակների համար ջուրը վերցվում է որևէ մակերևույթային աղբյուրից (լճից, ջրամբարից, գետից) և օգտագործվելուց հետո վերադարձվում է նույն աղբյուրին: Այս պրոցեսի շնորհիվ հսկայան քանակությամբ ջերմություն է բերվում ջրամբար, առաջացնելով ջերմային աղտոտում: Ջերմային աղտոտումը մեծ ազդեցություն ունի քիմիական ու կենսաբանական երևույթների վրա, շատ հաճախ այդ ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի համար լինում է կործանարար: Ջրամբարներում նկատվող ջերմային աղտոտումը նպասում է գոլորշացման ինտեսիվացմանը, ինչպես նաև նպասում է ջրամբարում եղած ապարների քայքայմանը: Տաք ջրի վնասակար ազդեցությունը մեծանում է եթե ջերմությունով աղտոտված ջրի մեջ նկատվում են նաև այլ թափոններ, քանի որ տաքացած ջուրը մեխացնում է ջրի լուծելու հատկությունը:
Անհրաժեշտ է նշել, որ որոշակի դեպքերում ՋԷԿ-երի ջրամբար-հովացուցիչներում ջերմաստիճանի բարձրացումը կարող է տնտեսապես ձեռնտու լինել: Օրինակ, այդպիսի ջրամբարներում կարելի է աճեցնել ջերմասեր ձկներ: Տաք ջուրը կարելի է օգտագործել բնակարաններ տաքացնելու համար: Ոչ միայն ջրամբարներն են ենթարկվում ջերմային աղտոտման, այլ ամբողջ բնական միջավայրը: Հաշվարկաված է, որ վառելիքի պոտենցիալ էներգիայի մոտավորապես միայն 30%-ն է ՋԷԿ-երում ձևակերպվում էլեկտրաէներգիայի, իսկ մնացած 70%-ը ցրվում է շրջակա միջավայրում: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий