2012/10/10

Ջրոլորտ:Ջրի հատկություններն ու նշանակությունը


 Ջուրը երկրագնդի ամենատարածված նյութն է: Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել երկու հիմնական բաղադրիչի՝ Համաշխարհային օվկիանոսի և մայրցամաքային ջրերի: Ջրի պաշարների մեծ մասը կենտրոնացած է օվկիանոսներում և համեմատաբար քիչ մասը ՝ գետերում, լճերում ու ստորերկրյա ջրերում: Ջրի որոշակի քանակություն էլ կենտրոնացած է մթնոլորտում, գոլորշու և մթնոլորտային տեղումների տեսքով: Ջրոլորտի ծավալի ավելի քան 96%-ը կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 4%-ը կազմում են սառցադաշտերն ու ձյունածածկը, մի աննշան տոկոս էլ բաժին է հասնում մակերևույթային ջրերին:
  Ջրի մի որոշակի զանգված գտնվում է պինդ վիճակում՝ սառցի, ձյան ծածկույթի ու հավերժական սառածության տեսքով: Մակերևույթային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են կազմում ջրորլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար, նրանց շնորհին է կատարվում ջրամատակարարումն ու ոռոգումը: Ջրոլորտի այս հատվածը մշտակա փոխազդեցության մեջ է մտնում մթնոլորտի, քարոլորտի, մարդոլորտի ու կենսոլորտի հետ:


Ջուրն ունի զարմանահրաշ հատկանիշներ: Դրանցից են շարժունակությունը, մեծ ջերմունակությունը, ծավալային փոփոխությունները ագրեգատային մեկ վիճակից մյուսին ացնցելու ժամանակ, տարբեր նյութեր լուծելու և ինքնամաքրվելու հատկությունները: Շարժունակությունը հեղուկ ջրին բնորոշ հատկանիշ է, ջրի շարժում տեղի է ունենում Երկրագնդի ձգողության ուժի, ջրի խտությունների տարբերության, քամու, Լուսնի և Արեգակի ձգողության ուժի շնորհիվ: Ջրի շարժունակությամբ է պայմանավորված նաև այն ահնգամանքը, որ Համաշխարհային օվկիանոսը մշտապես գտնվում է միևնույն(0-յական) մակարդակի վրա: 
 Ջրի մեծ ջերմունակությանն աշխարհագրական թաղանթում ունի այն նշանակությունը, որ ջրավազանները դառնեւմ են արեգակնային ջերմության հսկայական կուտակիչներ: Ամռանը կուտակված ջերմությունը ձմռանը հաղորդում են շրջապատին:
Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա: Ջրոլորտի միասնականությունն ապահովվում է բոլոր բաղադրիչների միջև մշտապես գործող ջերմափոխանակության և ջրի ագրեգատային մի վիճակից մյուսին անցնելու շնորհիվ: 
Սովորական պայմաններում ջուրը անգույն, անհամ անհոտ հեղուկ է, որը հավլում է 00C-ում, իսկ եռում է 1000C-ում, ամենամեծ խտությունը 40C-ում է, p=1գ/մլ: Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում խտությունը ավելի փոքր է (p<1):
Ջերմաստիճանից  խտության կախածությամբ ջուրը տարբերվում է մնացած բոլոր նյութերից: Եթե բոլոր նյութերը տաքանալուց ընդարձակվում են, իսկ սառչելուց՝ սեղմվում, ապա ջրի դեպքում պրոցեսը ճիշտ հակառակն է: Սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, այդ իսկ պատճառով սառցադաշտերը կարողանում են լողալ օվկիանոսի վրայով: 

Ջուրը ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում: Դրա շնորհիվ խորոշոր ջրային ավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը: 
Ջուրը կազմված է երկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից, որոնք միմյանց հետ կազմում են 104 աստիճանի անկյուն: Հենց այս հանգամանքն է պայմանավորում ջրի լուծողականության հատկությունը: 
Ջրի նշանակույթունը մարդու և կենդանի օրգանիզմների կյանքում: Առանց ջրի կյանք չկա, կյանքը, էվոլուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և  ջուր կա յուրաքնչյուր կենդանի էակի օրգանիզմում: Մարդըև մի շարք այլ կենդանի օրգանիզմներ 2/3 մասով կազմված է ջրից, իսկ որոշ բույսերի անգամ մինչ 90%-ը ջուր է: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սսդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի: Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: 
հասում մարդու օրգանիզմի 60-65%-ը կազմում է ջուրը: Մարդու օրգանիզմի պահանջը կազմում է օրեկան 2-3 լիտր: 

Կորցնելով մարմնի ջրի 2%-ը մատդու մոտ ծարավ է առաջացնում, երբ կորուստը հասնում է 6-8%-իմարդու մոտ կիսաուշաթափության վիճակ, 10%-i դեպքում սկսվում են հալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդը մահանում է: 




1 комментарий: