2013/09/17

Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքները

 Մարդկային հասարակության զարգացումը անհնար է պատկերացնել առանց բնության տված բարիքների օգտագործման: Ներկայիս պայմաններում մարդության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է կազմակերպել բնության ռացիոնալ օգտագործում: Երկարատև ուսումնասիրություններից հետո գիտնականները փորձել են սահմանել,  թե ինչ սկզունքների պետք է բարավարի բնօգտագործումը որպեսզի համարվի ռացիոնալ: Այսպես ասած մշակվել են ռացիոնալ բնօգտագործման սկզբունքներ, դրանք են
1.Համակարգված մոտեցման սկզբունք. նախատեսում է արտադրական միջավայրի վրա ազդեցության և համապատասխան հակազդեցության համալիր և բազամակողմանի գնահատում: Համակարգված մոտեցման տեսանկյունից ոչ մի բնական ռեսուրս մյուսից անկախ չի կարող օգտագործվել կամ պահպանվել: Օրինակ, հողի բերքատվության բարձրացումը ոռոգման համակարգի կիրառման կիրառմամբ կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների քանակի կրճատմանը, որն անհրաժեշտ է նախատեսել և կանխել, իսկ դեպի գետեր կատարվող արտանետումների դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլ գետի ողջ հունի վրա:
2.Բնօգտագործման օպտիմալացման սկզբունք. նախատեսվում է բնական ռեսուրսների և բնական համակարգերի օգտագործման օգտագործման դեպքում առավել նպատակահարմար որոշման կայացում, որի հիմքը էկոլոգիական և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միարժամանակյա կանխատեսումն է: Օրինակ, օգտակար հանածոների բաց հանքային եղանակով մշակումն ունի մի շարք տնտեսական առավելություններ փակ եղանակի նկատմամբ, սակայն բաց եղանակով շահագործումը հանգեցնում էհողային ծածկույթի կորուստի:
3. Ռեսուրսախնայողության սկզբունքը հիմնված է արտադրության գործընթացում առաջացող թափոնների նվազեցման, այսինքն` միևնույն քանակությքն հումքի ավելի ամբողջական օգտագործման վրա և ենթադրում է արտադրանքի աճ ոչ թե բնական ռեսուրսների նոր զանգվածների օգտագործման, այլ գոյություն ունեցողների ավելի լիարժեք օգտագործման հաշվին, ինչն իրագործվում է ռեսուրսախնայողական և տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման ճանապարհով:
4. Տարածաշրջանային սկզբունքը նախատեսում է բնօգտագործման իրականացում որոշակի տարածաշրջանում` հաշվի առնելով վերջինիս բնական և տնտեսական պայմանները, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանի զարգացման հեռանկարները:
5.Բնության և արտադրության հարաբերությունների ներդաշնակության սկզբունքն իրենից ենթադրում է որևէ արտադրություն և նրա հետ փոխազդեցության մեջ գտնվող բնական միջավայր, որը մի կողմից` ապահովում է բարձր արտադրողական ցուցանիշներ, մյուս կողմից` ազդեցության գոտում վերահսկում է բնական միջավայրի իրավաճակը, ապահովելով նրա ինքնավերականգնումը: Այսինքն սա այն իրավիճակն է երբ բգնությունը և արտադրությանը հանդես են գալիս որպես մեկ ամբողջական համակարգ:                                                                                     Վտանգավոր իրավիճակների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումը ձեռք է բերվում դիտարկումների միջոցով, որի ընթացքում պարբերաբար տեղեկատվություն է հավաքվում շրջակա միջավայրի վիճակի և փոփոխության վերաբերյալ, ինչը առաջ է եկել մարդու գործունեության պատճառով: Շրջակա միջավայր մանրամասն մանրամասն վերահսկումը հնարավորություն է տալիս կանխատեսել իրավիճակի զարգացումը:



0 Մեկնաբանություն:

Отправить комментарий