2025/06/25

Աշխատարան-«Էկոլոգիա»

 


Աշխատարանի նպատակն է սովորողների ծանոթացնել էկոլոգիա առարկայի առանձնահատկություններին ու դասավանդման առանձնահատկություններին։

Սկզբի մասով կներկայացվեն ուսուցման կազմակերպում ճամփորդության միջոցով և անդրադարձ կարվի նախորդ 2024-2025 ուսումնական տարում կազմակերպված ճամփորդություններին։
Դեպի Հայաստանի հանքարդյունաբերական հյուսիսը։
Դեպի Հայաստանի հանքարդյունաբերական հարավը։
Քայլարշավային Ճամբար Ստեփանավանում։
Ուրցաձորի բնապահպանական կենտրոն։

Երրորդ մասում սովորողների կներկայացվի «Էկոլոգիական ոտնահետք» հասկացությունը, որից հետո սովորողները հարցման միջոցով կհասկանան իրենց էկոլոգիական ոտնահետքի չափը և կփորձեն այն կրճատելու ուղղված քայլերը»

2025/06/22

Հունիսյան գործունեության ամփոփում


 Ամառային ուսումնական ճամբար 

Դասավանդողների ամառային ճամաբար 

Քննությունների կազմակերպչական աշխատանքեր, 12-րդ դասարաններ 
16․06․25 «Հայոց պատմություն» 
23․06․25 «Մաթեմատիկա» 

Քննությունների կազմակերպչական աշխատանքեր, 9-րդ դասարաններ

12․06․25 «Մաթեմատիկա» 

05․06․25 «Հայոց լեզու և գրականություն»

Հետազոտական աշխատանքեր 

  1. Դանիելյան Էմիլ, 11-րդ դասարան- «Արգենտինա Էմիգրատնի երազանքից մինչև տնտեսական աղբանոց» 
  2. Կարսեցյան Արեն, 10-րդ դասարան-«Մեծ Ֆուտբոլի մեծ փողերը»: 
  3. Հովեյան Աշոտ, 11-րդ դասարան-«Աֆրիկա, հավերժական աղքատության
  4. Խալաթյան Նատալի, 10-րդ դասարան-«Մարդկային գործոնների ազդեցությունը բնական աղետների վրա»
  5. Չաքմիշյան Վիկտորիա, 10-րդ դասարան-«Սուրճ մարդկության գլխավոր ըմպելիքը»
  6. Կալպակյան Գայանե 10-րդ դասարան, «Պատերազմը որպես առաջընթացի գործոն»

Ամառային ճամբարի ամփոփում


 Այս ուսոմնական տարվա մառային ճամբարը բավականին տարբեվող էր նախորդ տարիներից, քանի որ առաջին անգամ այս տարի փորձել ենք ներառել բնապահպանական բաղադրիչը բացի այդ ի տարբերություն նախորդ տարիների աչէէի էր ընկնում բավականին երկար տևողությամբ։ 
Այս անգամ ևս ճամբարային ծրագրում ընդգրկված էին ամենատարբեր ինտելեկտուալ խաղրերը, որնց թիվը այս անգամ ևս համալրվեց մեկով։ 
Համատեղելով բնապահպանությունն ու անգլերենը սովորողների խմբի հետ համատեղ իրականացրեցինք աշխարհի հրաշալիքների ներկայացում անգլերեն լեզվով։ 
Ճամբարի ընթացքում հանդես եկանք մի քանի ամփոփիչ կլոր սեղաններով՝ այդ ընթացքում սովորողները ներկայացնում էին իրենց իրականացրած նախագծերը, ինչպես նաև ամփոփում էին մեր կողմից իրականացված բնապահպանական ուսումնական ճամփորդությունները։ 
Հատկանշական էր «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հետ շուրջտարյա համագործակցության ամփոփումը։
Քանի որ մայիսի 28 նեառված էր ճամբարային օրացույցու, ճամբարային այդ օրը անց կացրեցինք Գութանասարի բարձունքը հաղթահարելով։ 
Բացի հիմանկան գործունեությունից ամառային ճամբարի ընթացքում կարողացանք Վահրամ Արզումանյանի հետ ռազմամարազական պարապմունքներ անց կացնել, միասնական պարի ու երգի դասերի մասնակցել։ 
Ինչպես յուրաքանչյուր ճամբար այս անգամ էլ ևս մեկ հրաշալի որ անց կացրեցինք խոսհանոցում, կարծես էե այս անգամ ել ստացվեց։ 

Ստեփանավանյան եռօրյա ճամբար


Ճամփորդության նպատակները                                                        

1.       Ուսումնահայրենագիտական քայլարաշվերի կազմակերպում

2.       ՀՀ-ի ռեկրեացիոն ռեսուրսների հետ ծանոթացում

3.       ՀՀ էկոտուրզի զարգացման հնարավորությունների բացահայտում  

4.       Հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրություն

Նախապատրաստական փուլ –Էկոլոգիա դասընթացի շրջանակներում սովորողները ուսումնասիրում են Էկոտուրզմի զարգացման հեռանկարները Հայաստանում, Առանձնացնում են Հայաստանի ռեկերեացիոն ռեսուսրները, Մանրամասն ծանոթանում են առաջարկվող երթուղուն ու հայրանագիտական բաղադրիչներին։  Որոնց մասին տեղեկություն են հավաքագրում բլոգներում։

Ակնկալվող արդյունքներ

1.       Բնական միջավայրում բաց դասերի կազմակերպում

2.       Հայաստանում էկոտուրզմի զագացման գնահատում

3.       Բնական միջավայրի հետ անմիջական հաղորդակցություն  

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչներ

ü  Վարդաբլուրի լճեր

ü  Վարդաբլուրի խոնարհված եկեղեցի

ü  Սրբ, Նիկողայոս եկեղեցի

ü  Ձորագետի կիրճ, Ստեփանավանի հատված (Մայորի ձոր)

ü  Ստեփանավանի դենտրոպարկ

ü  Արևածագի ձոր  



Օր առաջին 27 հունիսի  

9։00-Մեկնում ՍբԵրրորդություն եկեղեցու բակից

11։30- Կանգառ Սպիտակում, քաղաքային քայլ Սպիտակ քաղաքում, հետերկրաշարժյան քաղաքն ու ժամանակակից տեսքը

13։00 Երկրորդ կանգառ Ստեփանավան, քայլարշավ դեպի Մայորի ձոր

13։30-14։00 այցելություն Սուրբ Նիկողայոս եկեղեցի եկեղեցու պատմության ներկայացում, ռուսական համայնքը Լոռիում

14:00-15:00 քայլք Ստեփանավանում, ընդհանուր ծանոթացում քաղաքի հետ, քաղաքի պատմության ներկայացում։ 

15։30 Այցելություն Պուշկինո ճամբար

16։00 Ճաշ

17։00-19։00 ճանաչողական զբոսանք Պուշկինո գյուղում

Օր երկրորդ 28 Հունիսի

9։00 –Նախաճաշ

10։00 - 16։00 Այցելություն Դենտրոպարկ, Գյուլագարակ գյուղ, Վարդաբլուրի լճեր, Հնեվանք, Ձորագետի  կիրճ՝ Արևածագի ձոր, բրտուճային ճաշ 

  • Քայլք Ստեփանավանի դենտրոպարկում, դենտրոպարկի դերի ու նշանակուիթյան ներկայացում, տեսակների ճանաչում, տևողությունը մոտ մեկ ժամ
  • Այցելություն Վարդբլուրի լճեր, քայլք վլճերին հարող տարածքում, լճերի առաջացման ներկայացում, մայիսյան ջրհեղեղի հետևանքների ներկայացում, տևողությունը՝ մեկ ժամ 
  • Այցելություն Կուրթանի ձոր Հնեվանք խոնարված եկեղեցի, այցելություն եկեղեցի, եկեղեցու պատմության ներկայացում, քայլարշավ դեպի Ձորագետի կիրրճ, բրտուճային ընդմիջում կիրճում, ճանապարհի երկարությունը մոտ 6 կմ, տևողություն մոտ 3 ժամ։ 

16:00 Վարադարձ Պուշկինո

16։00-18։00 Քայլք Պուշկինո գյուղում

Գյուղի տեսարժան վայրերի հայտնաբերում, գյուղում ապրողների հետ ծանոթացում

19։00 Վերադարձ ճամբար, ընթրիք,

20։00-ից օրվա ամփոփում։

Օր երրորդ 29 հունիսի 

 9։00 –Նախաճաշ

10։00-ից վերադարձ

Պուշկինո -Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով

Ժամանում Երևան մինչ` 17։00

 Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Ռոզա Գսպոյան

Նախահաշիվ 18 սովորողի հաշվով՝ յուրաքանչյուրը 14
000 դրամ

Գիշերակացը ` Պուշկինո Հյուրատանը։ 

·         տրանսպորտ՝ 90.000 / յուրաքանչյուրը` 3000 դրամ/, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ

·         գիշերակաց՝ 6,000 դրամ 

        Սնունդը՝ 4,500 դրամ

·              այցելություն Դենտրոպարկ՝ 500 դրամ 
Մասմացության համար կարող եք հայտագրվել։ 

2025/06/14

Մանակավարժական ճամբար


Ավարտական քննությունների կազմակերպում 16․06, 23․06
Ավարաքակն քննությունների խորդհդատվություն և ստուգում 18․06, 19․06
 Հետազոտական աշխատանքների պաշտպանություն 24․06, 25․06
 Հավաք մասնախմբով
Մանկավարժական ընդհանուր պարապմունք
 Հունիսի 25, 14։15, աշխատողների ժողով
 Հունիսի 20, 27 9։00, ուսումնական ժամերգություն
 Հունիսի 20, 27 14։15, ուրբաթ-համերգ

Մուտք վարժարան-30․06

Անհատական պլնում ներառվող աշխատանքներ 

  • ուսումնական տարվա ամփոփում 
  • ամառային ճամբարների կազմակերպչական աշխատանքներ 
  • հետազոտական աշխատանքեր
  • առարկայական խորհրդատվություն

2025/06/05

Կլոր սեղան




 Հանդիպաման օրը 06.06.2025, ժամը` 11։00,

վայրը` Ավագ դպրոցի ընթերցասրահ

Մասնակիցներ` կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, 《Վայրի բնության և մշակութային արժեքների պահապանության》հիմնադրամի ներկայացուցիրներ։ 

Թեման` 《Մխիրթար Սեբստացի》 կրթահամալիրի և 《Վայրի բնության և մշակութային արժեքների պահապանության》հիմնադրամի շուրջտարյա համգործակցության ամփոփում։ 

2025/06/01

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը կրթահամալիրում

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը վաղուց տեղ է գտել կրթահամալիրի օրացույցում և այս իրականացում է «Էկոտուր 2025» -ի շրջանակներում, այս անգամ կրթահամալիրի տարբեր խմբեր յան անց կացնեն Հրազդան գետի կիրճի տարբեր հատվածներում քայլ կատարելով։ Քայլի ընթացքում սովորողների խմբերը հնարավորություն կունենան տեսնելու կիրճի ու գետի էկոլոգիական վիճակը, բացահայտել նրա ռեկրեացիոն նշանակությունը։

Երթուղի 1- Հրազդան մարզադաշտից դեպի  մանկական երկաթուղի։ 
Երթուղու հղումը։

Քայլքը սկսվում է «Հրազդան» մարզադաշտից շարժվելով գետի հոսքին հակառակ ուղղությամբ դեպի հարավ-արևելք։ Անցնելով մոտ մեկ կիլոմետր այս հատվածով կարող ենք նկատելի գետի կիրճի խորացում և բուսականության առատացում։ Ճանապարհի միջին հատվածը անցնում է Ծիծեռնակաբերդի բարձունքի հարևանությամբ։


Երթուղի 2 «Հրազդան» մարզադաշտից դեպի «Թումոյի« այգի։
Երթուղու հղումը։

«Հրազդան» մարզադաշտից տարածքի քայլով դեպի «Թումոյի« այգի տանող ճանապարհը անցնում է այն հատվածով որտեղ ավելի ինտեսիվ է մարդու կողմից գետի վրա ազդեցության հետքերը, նախ և առաջ ամբող հունի երկայնքով լիքն են տարբեր տեսակի շինությունները, որը զերծ չեն մնացել գետը աղտոտելուց։ Այս հատվածում արդեն տեսանելի կլիներ սառած հրաբխային հոսքի հետքերը, որոնց «քարերի սիմֆոնիա» ենք անվանում։ Բացի այդ Այս հատվածում կիրճը դառնում է առավել խորը, որի վրա մանրամասն երևում են հին հունի դարավանդները։



Երթուղի 3-Արգավանդից դեպի Երևանյան լիճ։
Երթուղու հղումը։

Արգավանդ համայնքից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհը համեմատաբար քիչ շահագործված է քանի որ այս հատվածում շատ են  ծառածածկ տարածքներն ու թփուտները։ Այս հատվածում են մարդ բնություն հարաբերությունները մի փոքր այլ բնույթ են կրում, քանի որ բնակավայրերը հիմնականում գյուղական բնույթի են։ Այս հատվածում նաև տեսանելի է Երևանյան լճից սկիզբ առնող ջրանցքները, որոնք օգտագործվում են արարատյան դաշտը ոռոգելու համար։ Այս երթուղի աջակողմյան հատվածում գտնվում է պատմական Կարմիր բլուրը։


Ամառային ճամբար

 Ճամբարային գործունեության հիմնական ուղղությունը 

  • Անհատական ու Խմբային ինտելեկտուալ խաղեր 
  • «Էկոտուր 2025» Նախագծերի ներկայացում 
  • Բարձունքի հաղթահարում  
  • Այցելություն «Հիդրոերկաբանության ու մոնիթորիգի» կենտրոն
  • Ճամբարային խոհանոց
Ներառվող գործունեություն
  • ռազմամարզական պարապմունքներ
  • երգ 
  • պար 
  • մարմնամարզություն
02․06․2025 Երկուշաբթի 
09։00-09։20 Ընհանուր պարամունք 
09։20-10։05- «Էկոտուր 2025» կլոր սեղանների նախապատրաստական աշխատանքներ 
10։10-10։55- Նախագիծ Նունե Այդինյանի հետ
11։05-11։45-«Էկոտուր 2025», Էմիլ Դանիելյան նախագծի ներկայացում
11։50-12։35- Անհատական ինտելեկտուալ խաղեր 

03․06․2025 Երեքշաբթի
09։00-09։20 Ընհանուր պարամունք 
09։20-10։05- «Էկոտուր 2025» կլոր սեղանների նախապատրաստական աշխատանքներ 
10։10-10։55- Պար
11։05-11։45-Հունիսի 5-ի քայլքի նախագծի կազմում քննարկում 
11։50-12։35- Խմբային ինտելեկտուալ խաղեր 

04․06․2025 Չորեքշաբթի
09։00-09։20 Ընհանուր պարամունք 
09։20-10։05- Ռազմամարզական պարապմունք
10։10-10։55-«Էկոտուր 2025» կլոր սեղանների նախապատրաստական աշխատանքներ 
11։05-12։35- Անհատական ինտելեկտուալ խաղեր 

05․06․2025 Հինգշաբթի
09։00-09։20 Ընհանուր պարամունք 
09։20-12։35- Քայլք Երևանում

06․06․2025 Ուրբաթ
09։00-09։20 Ընհանուր պարամունք 
09։20-10։05- Ռազմամարզական պարապմունք
10։10-10։55-«Էկոտուր 2025» կլոր սեղանների նախապատրաստական աշխատանքներ 
11։05-11։45-Կլոր սեղան «Վայր բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հետ շուրջ տարյա համագործակցության ամփոփում
11։50-12։35- Անհատական ինտելեկտուալ խաղեր 



09․06․2025 Երկուշաբթի 
09։00-09։20 Ընհանուր պարամունք 
09։20-10։05- «Էկոտուր 2025» կլոր սեղանների նախապատրաստական աշխատանքներ 
10։10-10։55- Նախագիծ Նունե Այդինյանի հետ
11։05-12։35- Անհատական ինտելեկտուալ խաղեր 

10․06․2025 Երեքշաբթի
09։00-09։20 Ընհանուր պարամունք 
09։20-10։05- «Էկոտուր 2025» կլոր սեղանների նախապատրաստական աշխատանքներ 
10։10-10։55- Պար
11։05-12։35- Ճամբարային խոհանոց 

Ցտեսություն

 Շարունակելով  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորված  գեղեցիկ ավանդույթը, այս անգամ ևս սովորողների մեխ խմբի հետ մեկնեցինք վերջին ճամփորդության։ Իհակե գրեթե բոլորը պնդում էին, որ սա վերջինը չի, սակայն հաստատ վերջինն էր որպես գործող սովորողներ։ Այս անգամ սովորողների տպավորիչ մեծ խումբ ուղեկցելու պարտավորություն ունեիք, քանի որ մեր հետ էին 44 սովորողներ ու որքան էլ զարմանալի էր, կան մարդիկ որոնք մինչ այժմ երբեք իրար հետ չէին ճամփորդել։ 

  Այսել, որ այն տպավորիչ էր նույնէ թե ոչինիչ չասել։ Ողջ ուսումնական տարվա ընթացքում աշխատում էի չմտածել ճամփորդության մասին, անգամ երբ սովորողները դիմում էին այդ հարցով միշտ պատասխանում էի, որ դեռ ժամանակ կա, դեռ շատ շուտ է, բայց դե գիտենք ժամանակը ավելի արագ է թռչում քան մենք դա ցանկանում ենք։

Եվ ահա եկավ սպասված օրը, ու մայիսի 23-ին նմանատիպ ճամփորդություններում իմ  հետ հավասարապես կոփված Իրինա Ապոյանի, Հին գործընկեր Ալինա Թումասյանի ու խումբ ծանոթ ու կիսածանոթ շրջանավարտների հետ մեկնեցինք դեպի Փամբակի ափերը։
Շատերի հետ առաջին անգամ էի ճամփորդում, իսկ որոշների պարագայում արդեն հասցրել էինք մի քանի անգամ չամփորդել։ Պարզեցի, որ ռեկորդակիրը այդ առումով Անի Սմբաթյանն էր, երեք տարում միայն իմ հետ 7 ճամփորդություն։ 
Մի գուցե բառերով դժվար կլինի այդ ամենը նկարգրելն ու անգամ դժվար կլինի հիշելով ամենը վերապրելը, կամ ինչպես ժամանակին շատ սիրելի սովորողներից մեկն ասել է 
«լավագույն պահերը ապրելու ու վայելելու, այլ ոչ թե գրելու համար են»։ Հաստատ կասեմ, որ որքան էլ տարիներ անցնեն, 2025 թ-ի շրջանավարտները հավերժ կմանան իմ սրտում։ 


2025/05/31

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ

 

Ճամփորդության նպատակները

Հայրենագիտական բաղադրիչ-Մեղրարձորի եկեղեցի, Կեչառառիս վանական համալիր, Մաքրավանք, Մարմարիկի ջրամբար։
Բնապահպանական բաղադրիչ-Մարդ-գետ հարաբերությունները Հրազդանի կիրճի տարբեր հատվածներում, Մարմարիկի ջրամբարի բնապահպանական նշանակությունը, Հրազդանը որպես արդյունաբերական քաղաք, Ծաղկաձորի ռեկրեացիոն նշանակությունը։
Հայրենագիտական կանգառներ Մաքրավանք, Մեղրաձոր, Մարամրիկի ջրամբար, Կեչառիսի վանական համալիր, Հրազդանի հունի տարբեր հատվածներ։
Ուսումնական ճամփորդությունը իրականացվում է «Էկոտուր 2025»-ի շրջանակներում նպատակ ունենալով ճամփորդությամբ ուսուցման օրինակ ցույց տալ։ Ճամփորդության ընթացքում կտեսնենք Մարդ-բնություն հարաբերությունների տարբեր դրսևորումներ, այդ թվում՝ գետը համայնքում, արդյունաբերական գործարաններ, հանքեր։
Ճամփորդության նախապատրաստական փուլում սովորողները ծանոթանում են ծրագրի բովանդակությանը, կազմում երթուղու մանրամասն քարտեզ, հավաքագրում են հայրենագիտական կանգառների մասի տեղեկություն։
Ճամփորդության նախատեսված է անց կացնել երկու տարբեր երթուղիները։ Մեկնումը Երևան-Սևան մայրուղով, Վերադարձը՝ Հրազդան-Բջնի-Արզական-Բյուրաղավան-Եղվարդ երթուղով։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա առավել լավ բացահայտել տեղանքի հայրենագիտություն ու բնապահպանական խնդիրները։
Այսպիսի մեկօրյա ճամփորդությունը սովորողների հնարավորություն կտա հնարավորինս մանրամասն ճանաչել ՀՀ-ի գողտրիկ հատվածը, որը շատ հաճախ անտեսվում է։ Վերջնական արդյունքները սովորողների բլոգներում։  


2025/05/26

Անկախության տոնը Գութանասարի բարձունքին

 Ճամփորդության նպատակը՝ տեղանքի ճանաչում հանգած հրաբուխի օրինակով, ուսումնաճամաճողական քայլրաշավի կազմակերպում:

Երթուղին-Երևան-Սևանի մայրուղի-գույղ  Ֆանտան-Գութանասարի հյուսիսային լանջեր

Սովորողները ծանոթանում են տեղանքի աշխարգարհագրական առանձնահատկություններին՝ նշումներ կատարում բլոգում 

Արդյունքը՝ Բնության գրկում քայլարաշավի ու բարձունքի հաղթահարման կազմակերպում, բաց դասը բնական միջավայրում, Հայաստանի թաքնված վայրերի բացահայտում: 

Մեկնումը 28-ը Մայիսի, 8։30 Սրբ Երրոդություն եկեղեցու բակից։ 

Մասնակից սովորողներ

  1. Սոնա Խոջոյան
  2. Ռուբեն Մաթևոսյան 
  3. Նատալի Խալաթյան
  4. Մարիա Բաբաջանյան 
  5. Լիա Այվազյան 
  6. Աննա Մարության 
  7. Հովհաննես Ղազարյան
  8. Տիգրան Բազիկայան 
  9. Ավետ Չամսարյան 
  10. Կարապետ Նշանյան 
  11. Նարե Ղազարյան 
  12. Անգելինա Ղազարյան
  13. Արինա Ամիրյան

Ռազմամարզական ճամբարի ամփոփում

 Բավականին սպասված էր ռազմամարզական ճամբարի հերթական փուլը, այս անգամ սովորողների 20 հոգանոց խմբով Ռոբերտ Խաչատրյանի հրամանատարությամբ, Մարիամ Առուշանյանի հետ մենկեց դեպի ճամբարի վայր ապրիլի 4-ին։ Ճամբարի կազմակերպիչների այս կազմը առաջարկվել էր հեց սվորողների կողմից ուստի չմահաձայնվելը չէր ստացվի։ Անչափ հաճելի էր, երբ իմացա որ Մեզ է միանալու նաև ճամբարի շրջանավարտ Ագապեն, ով եկել էր քրոջը ուղեկցելու։ 
Սահուն կերպով հասնելով Արատեսի դպրական կենտրոն միանգամից անցում կատարեցինք դեպի ռազմամարզական ծրագրի իրականացմանը։ Նախ և առաջ սովորողները բաժանվեցին ջոկերի և անցան շարային պատրաստություն։ 
Արդեն ճաշից հետո հերթը կրակային պատրաստությանն էր, որին հաջորդեց խմաբյին գրոհ կազմակերպելու ուսուցումը։ Վերջին մասը ուղղված էր նռնականետման պատրաստությանը։ 
Չնայած, որ սովորողները բավականին հեշտ հյուրացրեցին բոլորը վարժանքները, իրենց մոտ հարց առաջացավ իսկ ինչպես են այս ամենը իրենք օգտագործելու իրական պայմաններում։ 
Այդ հարցին Ռոբերտը Խաչատրյանը պատասխանեց մշակաված ռամզական գործողություն իրակակացնելու ճանապարհով։ Նախ և առաջ սովորողները բաժանվեցին երեք մասի, առաջին խումբը պետք է թաքնվեր Գեղարվեստի տնակում, երկորդ խումբը՝ դիպակահարները, պետք է լիկվիդացնեին թաքնված խմբի օրապահներին, երրորդ խումբը՝ ստանալով երկորդ խմբից ճանապարհը ազատ լինելու հրահանգը պետք է գերի վերցներ հակառակորդին։ Նախատեսված օպերացիան իրականացավ գերազանց։ 
Արդեն երկոյան սովորողները ստանալով գիշերային հերթափոխ իրականացնելու ցուցումները պատրաստվեցին գիշերվա։ 

Չնայած հաջորդող օրերի ոչ այդքան բարենպաստ եղանակը խանգառում էր ճամբարային ծրագրի լիարժեք իրականացմանը, սակայն օգտվելով տեղատարափ անձրևների ընդհատումներից հասցրեցինք բարելավեր ձեռք բերած հմտությունները։  
Երրորդ օրը եղանակը թույլ տվեց նաև բարձունք հաղթահարել, որի ընթացքում բացի բարձունքից Արատեսյան բնապատկերով հիանալուց կարողացանք ամփոփել նաև ամբողջ ճամբարային գործունեությունը։ 

2025/05/18

Առավոտյան ընդանուր պարապմունքի ծրագիր

19 Մայիսի 

  1. Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
  2. Օրվա խորհուրդը 1 2 3 4
  3. Միասնական կատարում  
  4. Ես եմ․․․
  5. Անակնկալ կատարում-Sunny
  6. Միասնական պար




Հաղորդավարներ՝ Անի Սմբաթյան, Էլֆրիդա Բրուտյան

Երաժշտական խորհրդատու՝  Մելինե Փարամազյան

Համակարգող՝ Էմանուել Ագջոյան

22 Մայիսի

  1. Կրթահամալիրի հիմը «Անդասատան»
  2. Օրվա խորհուրդը 1 2
  3. Ես եմ 1 2 3
  4. Միասնական երգ
  5. Անակնկալ կատարում  
  6. Միասնական պար

Հաղորդավարներ՝ Ռոլանդ Հակոբյան, Օֆելյա Անդրեասյան

Երաժշտական խորհրդատու՝  Մելինե Փարամազյան

Համակարգող՝ Էմանուել Ագջոյան

10 Հունիսի 

  1. Միասնական երգ-«Սա Երևանն է»
  2. Միասնական ընթերցում-Համո Սահյան 1 2
  3. Գուշակենք այն վայրերը, որտեղ ճամփորդել ենք
  4. Գուշակիր հերոսին
  5. Անակնակալ կատարում
  6. Միասնական պար  

Հաղորդավար՝ Սեդա Ստեփանյան
Երաժշտական խորհրդատու՝  Մելինե Փարամազյան
Համակարգողներ՝ Էմանուել Ագջոյան, Մարիամ Սարդարյան, Անուշ Ներսիսյան

2025/05/17

«Բարձունքի հաղթահարումը» որպես ուսումնական նախագիծ

 «Մխիթար սեբաստացի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներից միշտ եղել են ուսումնական ճամփորդությունները, որոնց շարքում իրենց առանձնահատուկ ուրույն դերն ունեն բարձունքների հաղթահարման ուղղված ճամփորդությունները։ Որպես կանոն բարձունքների հաղթահարման նախագծերը կազմակերպվում են Հանրապետության ու անկախության օրերի շրջանակներում։

Ինչպես յուրաքանչյուր ուսումնական նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» նախագիծը ևս ենթադրում է նպատակ, նախապատրաստական փուլ,  ընթացք և ակնկալվող վերջնական արդյունքներ։

Նախագծի նպատակների շարքում կարելի է առանձնացնել մի քանիսը

·         Հայարենգիտություն

·         Բնական միջավայրի ուսումնասիրություն

·         Ֆիզիկական պատրաստվածություն ստուգում

·         Ազգագրություն

Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ուսումնասիրվում է  բարձունքը, հնարավորության դեպքում այն հաղթահարած մարդկանցից մանրամասն խորհրդատվություն ստանալով, նկարագրվում է բարձունքի հաղթահարման ընթացքն ու դժվարությունները, տեղանքի հետ կապված հայրենագիտական բաղադրիչներն ու աշխարհագրական նկարագիրը։

Բարձունքի հաղթահարման ընթացքում պետք է խստորեն պահվեն անվտանգության կանոններն ու բարձունք հաղթահարելու ուղղված ուղեցույցները։ Հնարավորության նկարագրվի նաև ընթացքում առաջարկվող կանգառներն ու հայրենագիտական անդրադարձերը։  

Բարձունք հաղթահարելով, բացի մի շարք կարևոր հայերնագիտական ու  ազգագրական դասերից սովորողները ձեռք են բերում թիմային աշխատանքի մեծ փորձ։ Իսկ կախված եղանակային պայմաններից ու ընտրված բարձունքից նաև տեղանքի տեսարանով հիանալու հնարավորություն ստանալով։

 

 

Որպես նախագիծ «Բարձունքի հաղթահարումը» իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները

·         Օրվա խորհուրդ

·         Ֆիզիկական պատրաստվածություն

·         Հայրենագիտություն

 

Նկատի ունենալով բարձունքի հաղթահարման խորհրդանշական կողմը, այդ օրերին ցանկալի է Հայաստանի ամենատարբեր գագաթներից տեսնել ու հիանալ բնական միջավայրի առանձնահատուկ բացվող տեսարանով։ Բարձունք ընտրելու հիմնական գործոններից է ակնկալվող տպավորիչ տեսարանի առկայությունը։

Բարձունքի հաղթահարումը իրենից ենթադրում է նաև ֆիզիկական պատրաստավությունը, որը բնականաբար կոփվում է կրտսեր տարիքից։ Բարձունք ընտրելու մյուս կարևարագույն բաղադրիչը ըստ սովորողների տարիքային խմբի ու ֆիզիկական պատրաստվածության։

Բարձունքի հաղթահարման հայրենագիտական բաղադրիչը ենթադրում է, տվյալ բարձունքի հետ կապված ավանդույթների ու զրույցների ուսումնասիրությունը, տեղանքի հետ կապված բնակավայրերի ազգագրության ուսումնասիրությունը։ Հայերնագիտական բաղադրչի մեջ ներառվում է նաև տվյալ բարձունքի երկրաբանական առանձնահատկությունները, տեղանքի աշխարհագրական համառոտ նկարագիրը՝ ներառելով նաև գագաթի տեսարանից բացվող տեսարանի աշխարհագրական նկարագիրը։

Բարձունքների հաղթահարման ուղեցույց-Իվետա Ջանազյան

Բարձունքների հաղթահարման ուղեցույց-Տիգարան Զոհրաբյան

2025/04/10

Դեպի Լոռվա աշխարհ

  


 


Ճամփորդության օրերը՝ Ապրիլի 18-20

    լրամշակվող 

Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան 
 

Ճամփորդության երթուղին

  • Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր- Ալավերդի
    Մասնակցության հայտ

 

Ճամփորդության նպատակը

  • տեսնել-ուսումնասիրել Լոռվա բնաշխարհը, բնապահպանական խնդիրները  
  • ճանաչողական, հայրենագիտական արշավ, այցելություններ պատմամշակությանին հուշարձաններ
  • անցնել բնական աղետի հետքերով

Նախապատրաստական փուլ

  • Հանքարդյուաբերությունը ՀՀ-ում թեմային ուսումանսիրություն 
  • Ֆիմերի դիտումներ, քննարկումներ 
  • Հրապարակումներ սովորողների բլոգներում
  • Գետը համայնքում՝ Դեբեդ

Ճամփորդության հայրենագիտական բաղադրիչը

  • Ալավերդի քաղաք՝ Դեբեդ գետ, Սանահինի կամուրջ
  • Քոբայրավանք
  • Ախթալայի բերդ, վանք
  • Սանահին վանական համալիր
  • Թեղուտ գյուղ

Ճամփորդության բնապահպանական բաղադրիչը

  • Այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ
  • Հայաստանի միակ փակ պոչամբարը
  • Մեծ Այրում գյուղ՝ Նահատակ պոչամբար
  • Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք
  • Դեբեդ՝ թթվային դրենաժ, ՓՀԷԿ
Նախապատրաստական աշխատանքներ 

Գիշերակացը Ալավերդու հյուրատանը

Օր առաջին 18.04.2025

09.00 մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։

  •  առաջին կանգառ՝ Ապարան
  • քայլարշավով Քոբայրավանք
  • Ալավերդի. կյանքը արդյունաբերական քաղաքում
  • Թումանյանի հոդվածների քննարկում
  • գիշերումը Ալավերդիում

Օր երկրորդ 19.04.2025

  • Ախթալան հակադրությունների ասպեկտով
  • այցելություն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, Նահատակ պոչամբար
  • Ախթալայի բերդ, վանք՝ դիտակետում թթվային դրենաժի ենթարկված Դեբեդը
  • Թեղուտ՝ գյուղը, հանքը, պոչամբարը
  • Հաղպատ

Օր երրորդ 20.04.2025
Նախաճաշ

Վերադարձի երթուղին՝ Ալավերդի-Վանաձոր-Դիլջան-Սևան-Երևան

20.00 ժամանում Երևան՝ Մայր դպրոց

Համակարգողներ`   Էմանուել Ագջոյան, Մարիամ Առուշանյան 

Ֆինանսական բաղադրիչ 

Մեկ սովորողի հաշվակով 15.000 դրամ՝

Տրասպորտային ծախսեր -  մինչև 4000 դրամ

Գիշերակաց երկու օրվա համար 7.000 դրամ

Եռօրյա սնունդ - 4000 դրամ    

Տրանսպորտային ծախսերը կրթահամալիրի մասնակի աջակցությամբ

Վարորդի գիշերակացը և սնունդը հոգում ենք նշված նախահաշվից։