2020/12/20

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում


 Ուսումնական առաջին շրջանի մենակարկը տրվեց արատեսյան եռօրյա ուսումնական ճամբարի մենկարկով: Ճամբարական սովորողների թվում էին ինչպես երկար տարիներ կրթահամալիր հաճախող սովորողներ՝ այնպես էլ նոր ընդունված սովորողներ, որոնց համար այս ճամբար հանդիսացավ հյուահատուկ մուտք դեպի կրթահամալիր: Կարծում եմ, որ ճամբարի ընթացքում հաջողվեց ամենակարևորը՝ սովորողների ինտեգրումը նոր միջավայր: Չնայաշ որ այս ճամբարի ամենահիշվող դրվագը հորդառատ անձրևի տակ Սմբատաբերդի վայրէջէն էր:  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Մինչ ֆիզիկական միջավայրում պարապմունքները լիարժեք սկսելը կազամակերպվեց և իրականացվեց երկշաբաթյա ռազամամարզական ճամբար՝ կրթահամալիրի մարզական կենտրոնի և առողջագետ ու երաժիշտ ուսուցիչների մասնակցությամբ: ռազմամարզական ճամբարին մասնակցում էին հիմնականում կրթահամալիրի 10-րդ դասարանի սովորողները, որոնց թվում նաև շատ էին այս սովորողները, որոնք նոր էին ընդունվել կրթահամալիր:  

Չնայած ուսումնական այս շրջանում ֆիզիկական միջավայրում իրականացվող դասերը պարբերաբար ընթատվեցին համաճարակի պատճառով, իսկ մի շարք պետքերում նաև տեղի ունեցավ առցանց պապապմունքների համակցմամբ, հաջողվեց իրականացնել մի շարք նախագծեր:

 Մասնավորապես 9-րդ դասարանցիների հետ սկսեցինք օգտագործել առցանց քարտեզագրման ծրագիր, որը սովորողներիներին քատեզով աշխատելու ավելի արդյունավետ  հնարավորություն ընձեռնեց: Այս ծրագրի շնորհիվ ՀՀ աշխարհագրություն դասընթացի ժամանակն ուսումնասիրվող թեմաների քարտեզագրումը սովորողների մոտ էապես մեծացրեց  տարածական պատկերացումը: ( 1 , 2 , 3, 4):  Իսկ արդեն ուսումնական տարվա վերջում ՀՀ բնակչությունը նախագծի շրջանակներում սկսեցինք ուսումնասիրել ՀՀ բնակչության ցուցանիշները՝ դրանք համեմատելով այլ երկրների ցուցանիշների հետ: Նախ և առաջ սեռատարիքային բուրգերի ուսումնասիրությունը, հատկապես ժամանակային փոփությունը հաշվի առնելով, նախագիծը շարունակական է: (1, 2 )


10-րդ դասարնացիների հետ սկսեցինք  շրջակա միջավայրի ուսումնասիրությունը, որի ընթացքում սովորողները նախ և առաջ ներկայացրել են իրենց միջավայրը՝ իրենց պատկերացումով: (1, 2, 3) Որից հետո սովորողները շարունակելով իրենց ուսումնասիրությունները մթնոլորտի աղտոտման  և էներգիայի ստացման նախագծերը, որի ընթացքում սովորողները փորձում են առաջարկել իրենց պատկերացրած լավագույն լուծումները (1, 2, 3)


11-րդ դասարանցիների հետ ուսումնական պարապմունքները սկսեցինք մարդու առողջությունը շրջակա միջավայրը նախագծով, որը աշխարհում տիրող համաճարակային վիճակին խիստ համահունչ էր: (1, 2, 3): Շարունակելով արդիական թեմաները թիրախում պահելը 11-րդ դասարանցիների հետ նաև ուսումնասիրել ենք Բնական ու մարդածին աղտեներն ու դրանց վրա մարդկային գործոնի ազդեցությունը:(1, 2, 3)

7-րդ դասարանում այս տարի սկսել ենք Աշխարահագրություն դասընթացը, որը ի թիվս շատ առարկաների նոր էր սովորողների համար: Առարկային ծանոթանալուն զուգահեռ սովորողների հետ իրականացվող նախագծերի շրջանակներում (Բնական ռեսուրսների տեղաբաշխումը, Աշխարհի ճանաչումը քարտեզագրելով) սովորողները կազմել են ինքնուրույն քարտեզներ՝ ներառելով մի շարք թեմաներ: Նախագծերի արդյունքում սոցորողները փեռք են բերել քարտեզ կազմելու և քարտեզներ ընթերցելու ունակություն, ծանոթացել են քարտեզագրական հնարքներին, նախագծերը էապես նպասել են սովորողների մոտ աշխարհի տարածական ընկալմանը:  (12,  3, 4, 5

2020/12/17

Սովորող-սովորեցնող նախագիծ: Դաս աստղացուցարանում


Նախագծի նպատակները-Միջին դպրոցի սովորողներին մոտ զարգացնել տիերզերքի մասին գիտելիքները, կազմակերպել այլ սովորողների համար դասեր, ծանոթանալ ասղացուցարանի տեխնիկական սպասարկմանը:
Նախագծի ընթացքը-Սովորողները ծանոթանում են աստղացուցարանում ցուցադրվող ֆիլմերն, աստղացուցարանի տեխնիկական սպասրկման առանձնահատկություններին, հավաքագրում այլ անհրաժեշտ ինֆորմացիա, որից հետո դասավանդողի ներկայությամբ դաս են վարում այլ սովորողների համար:
Նախագծի արդյունքները-Սովորողների ձեռք են բերում դասավանդելու հմտություն, լրացում են իրենց գիտելիքները, ձեռք են բերում ասղացուցարանի տեխնիկական սպասրկման հմտություններ

2020/12/01

Աշխարհի ճանաչումը`աշխարհը քարտեզագրելով-նախագիծ

 



«Բնականակ ռեսուրսների տեղաբաշխումը» նախագծի իրականացման ժամանակն սովորողները արդեն հասցրել են ծանոթանալ ուրվագծային քարտեզով աշխատելու հմտություններին, արձանագրելով նաև նախագծի կազման ժամանակ ակնկալվող արդյուքները՝ աշխարհի տարածականության պատկերացում, քարտեզի ընթերցման հմտությունների զարգացում, քարտեզագրական պայմանկան նշանների կիրառում, աշխարհաճանաչողություն:

Շարունակելով վերոհիշյալ նախագծում մատնանշված արդյունքերն ամապնդելու ու դրանք զարգացնելու անհրաժեշտությունը շարունակում ենք ուսումնական քարտեզների կազման նախագշերը դրանք զուգակցելով նոր նյութերի ուսումնասիրության հետ: Քանի որ աշխարհագրության լեզուն համարվում է քարտեզը ուստի սովորողի կողմից կազված քարտեզ դիտարկվում է ոչ միայն որպես նախագծի արդյունք, այլ նաև ցույց է տալիս սովորողի կողմից նոր նյութի յուրացվածության աստիճանը:

Քատեզներով աշխատանքներ ներառում են հետևյալ թեմաները

·         Բնակչության վերարտադրությունը 

·         Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

·         Աշխարհի պետությունների խմբավորումը

 

 

2020/10/31

Ուսումնական աշուն 02.11.2020-06.11.2020


2020/09/14

Առցանց դասընթացներ

Աշխարհագրություն 7-րդ դասարան, դաս 1, 2 

Աշխարհագրություն 9-րդ դասարան

Էկոլոգիա 10-րդ դասարան


Էկոլոգիա 11-րդ դասարան

2020/08/30

Ռազմամարզական ճամբարի նախագիծ



Ճամբարի նպատակը՝ ուսումնական պլանով որոշված ռազմամարզական պատրաստության ապահովում

Ճամբարի մասնակիցներ՝ 10-11-րդ դասարանի տղաներ

Ճամբարի անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի տարածքում և Արատեսի դպրական կենտրոն: Ճամբարը անց է կացվում երկու փուլով՝ երևանյան և արատեսյան:

Նախապատրաստական կամ երևանյան փուլը ներառում է

1. Շարային պատրաստություն. պատասխանատու՝ էմանուել Ագջոյան

2. Մարզումներ պտտաձողի ու մարզական արգելագոտու վրա. պատասխանատու՝ Ռոբերտ Խաչատրյան

3. Օդամղիչ ինքնաձիգով կրակային պատրաստություն. պատասխանատու՝ Գոհար Դանիելյան

4. Հեծանվարշավ. պատասխանատու՝ Միքայել Ղազարյան

5. Ռազմամարզական ու մարզական խաղեր (այդ թվում, սեղանի թենիս, պարանի ձգում, ֆուտբոլ). պատասխանատու՝ Հասմիկ Սիմոնյան, Ռուբեն Բաղդասարայան

6. Շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներ, պատասխանատու Միքայել Ղազարյան

7. Ձյուդոյի ու սուսերամարտի պարապմունքներ-Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Խաչատրյան

8. Երգուսուցում. պատասխանատու՝ Նելի Փիլոյան

9. Առաջին բուժ օգնություն, պատասխանատու՝ Քրիստինե Սահակյանց

Արատեսյան փուլ

Ռազմամարզական ճամբարի արատեսյան փուլը ներառում է հետյալ կետերը

1. Քայլարաշավ ու բարձունքի հաղթահարում (նվազագույնը 15 կմ ողջ ճամբարի ընթացքում)

2. Լող

3. Ռազմամարզական խաղեր

4. Գիշերային հերթափոխի կազմակերպում

Աշխատակարգ

7 Սեպտեմբերի 9.00-9.45 - Շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներ,

9.45-10.30 - Շարային պատրաստություն

10.45-11.30 - Մարզումներ պտտաձողի ու մարզական արգելագոտու վրա

11.15-12.00 - Օդամղիչ ինաքնաձիգով կրակային պատրաստություն

12.00-13.00 -Առաջին բուժ օգնություն

8 Սեպտեմբերի 9.00-9.45 - Շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներ,

9.45-10.30 - Շարային պատրաստություն

10.45-11.30 - Մարզումներ պտտաձողի ու մարզական արգելագոտու վրա

11.45-12.30 - Ռազմամարզական ու մարզական խաղեր

12.30-13.00 - Երգուսուցում

9 Սեպտեմբերի 9.00-9.45 - Շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներ,

9.45-10.30 - Շարային պատրաստություն

10.45-11.30 - Մարզումներ պտտաձողի ու մարզական արգելագոտու վրա

11.15-12.00 – Մարզական խաղեր

12.00-13.00 -Սուսերամարտի և ձյուդոյի պարապմունք 

10 Սեպտեմբերի 9.30-10.15 - Շարային պատրաստություն

10.15-11.00 –Երգուսուցում

11.15-12.00  Օդամղիչ ինաքնաձիգով կրակային պատրաստություն


14 Սեպտեմբերի

9.30-11.30 -Այցելություն Սարդարապատ

11.00-11.30 Երգուսուցում

12.30-կլոր սեղան քննարկում՝ երևանյան փուլի ամփոփում:

2020/08/27

3-օրյա ճամբար Արատեսում


Ճամփորդության մեկնարկ, ավարտ

  • Սեպտեմբերի 1՝ ժամը 8:00, Մայր դպրոցի բակից
  • Սեպտեմբերի 3՝ մինչև 18:00, Մայր դպրոցի բակում

Երթուղի՝

Երևան-Վայոց Ձոր, Վայոց Ձոր-Երևան

  • Մեկնում՝ Երևան-Երասխ-Տիգրանաշեն-Սևակավան-Արենի -Գետափ-Եղեգիսի կիրճ-Շատին-Հերմոն-Արատես
  • Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սելիմի քարավանատուն- Հայրավանք-նորատուսի խաչքարեր- Սևան-Երևան

Նպատակ`

  • Մուտք ճամբարի մասնակցություն
  • Բարձունքի հաղթահարում Գիտելիքի օրը
  • Ճամբարային օրեր Արատեսում
  • Հասարակագիտական-հայրենագիտական թեմաների շուրջ քննարկումներ
  • Արենի. Թռչունների քարայր. ծանոթություն տարածաշրջանին՝ որպես խաղողագործության և գինեգործության բնօրրան
  • Մեղվաբուծության ուսումնասիրում
  • Քայլարշավներ

Նախապատրաստական աշխատանք

 

Հանդիպում ֆիզիկական միջավայրում

28.o8.2020, ժամը՝ 11:00

  • Ծանոթություն Մուտք ճամբարի սովորողների հետ, նախագծի ներկայացում կրթահամալիրի սովորողների կողմից
  • Արատեսի ճամբարի բովանդակության ներկայացում
  • Ուսումնասիրվող նյութերի, հետազոտական աշխատանքների բաշխում, նախապատրաստական աշխատանքների քննարկում

Մասնակիցների աշխատանքները՝

 

Ընթացքը՝

Օր առաջին՝

09:00- մեկնում

11:30 -Արենի՝ թռչունների քարայր

13:00-վերելք Սմբատաբերդ

16:00-Արատես, տեղավորում, միջավայրի ծանոթացում

18:00-հանգիստ

19:00- ընթրիք

20:00 -Խարույկի շուրջ օրվա ամփոփում

Օր երկրորդ

09:00 -վերկաց

09:30-բացօթյա մարզումներ

10:00-նախաճաշ

11:00-13:00-խմբի կենցաղի կազմակերպում, Դպրական պարտեզի բարեկարգում(թփերի էտում, քարերի հավաքում, խոտհունձ), կլոր սեղան-քննարկումներ, զրույց-քննարկում հին և նոր սեբաստացիների հետ

14:00- ճաշ

15:00 -Քայլարշավ Արատեսի հարակից շրջաններում, Արատեսի վանք, Արատես գետի կիրճ, տարածքի հայրենագիտական և աշխարհագրական դիրքի ուսումնասիրում

19:00- ընթրիք

20:00- երեկոյան խարույկի շուրջ զրույց-քննարկումներ, ծանոթություն կրթահամալիրին, կրթական փոխանակումների ներկայացում:
Երրորդ օր

09:00 -վերկաց

09:30- բացօթյա մարզումներ

10:00-նախաճաշ

11:00 -մեղվաընտանիքների ուսումնասիրություն, խնամք

12:00- վերադարձի նախապատրաստում

12:30 վերադարձ

14:00- Սելիմի քարավանատուն

15:30- Հայրավանք

18:00-Երևան

Հայրենագիտական կանգառներ

  • Երասխ
  • Տիգրանաշենի ոլորաններ. Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա, քարայր
  • Եղեգիսի կիրճ
  • Սմբատաբերդ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
  • Հայրավանք
  • Սելիմի քարավանատուն
  • Նորատուս

Անհրաժեշտ պարագաներ

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ և հարմար կոշիկներ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուկ, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջրաման՝ ջրով լի
  • Բրդուճներ

Ֆինանսական մաս

  • մեկ անձը 7.000 դրամ, 4.000՝ տրանսպորտ, 3000՝ սնունդ

Մասնակից սովորողներ՝

Ավագ դպրոցի սովորողներ, մուտքի ճամբարականներ, դասավանդողներ

  1. Էրիկ Առաքելյան/ 10-րդ  դասարան
  2. Արման Խլղաջյան/10-րդ դասարան
  3. Մաթյոս Բոզիզյան/ դասարան
  4. Մերի Բոկսուլյան/ 10-րդ դասարան
  5. Լիլիթ Պետրոսյան/ 10-րդ դասարան
  6. Մանե Մազմանդյան/ 10-րդ դասարան
  7. Թովմասյան Կարինա/ 11-րդ դասարան
  8. Մայիլյան Մարիամ/ 11-րդ դասարան
  9. Ստեփանյան Աննա/ 11-րդ դասարան
  10. Բաբայան Մոնիկա/ 11-րդ դասարան
  11. Արեգ Մելքոնյան/ 11-րդ դասարան
  12. Գայանե Պողոսյան/ 11-րդ դասարան
  13. Դուրան Փուլադյան/ 11-րդ դասարան
  14. Հարություն Մնացականյան/ 12-րդ դասարան
  15. Պողոսյան Սմբատ/ 12-րդ դասարան

  Կազմակերպիչ-համակարգողներ

  • Դիանա Նազարյան
  • Ռինա Շագինյան
  • Էմանուել Ագջոյան

Արդյունքում՝ պատումներ, տեսանյութեր, ֆոտոշարեր:

Վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոններին հետևելով, հայտարարում ենք, որ մասնակիցը պարտավորվում է լինել կարգապահ հիգիենիկ կենցաղի, վարքի հաստատման նկատմամբ: Նախապես՝ երեք օր անընդմեջ պետք է ջերմաչափվի, մշտապես պահպանի սոցիալական հեռավորություն, կրի դիմակ, ունենա ախտահանման սեփական միջոցը:


2020/08/18

Մանկավարժական դպրոց. 19-21

 Աշխատակարգ՝

19.08.2020



09.00-09.30 Հավաք Մայր դպրոցում 

09.30-10.00 հավաք մանկավարժական խորհրդով 

10.00-12.00 Աշխատանք մարմնամարզության դահլիճում կամ Արևելյան դպրոցի տանիքում

12.00-12.30 Ընդմիջում 

12.30 -14.00 Աշխատանք աշխարհագրության լաբորատորիայում


2020/06/28

Եռօրյա ընտանեկան, արշավախմբային, փառատոնային ճամբար «Արատես» դպրական կենտրոնում

Ժամկետը՝ հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը
Տրանսպորտը՝
Նպատակը՝ աջակցություն քանդակագործության և շրջակա միջավայրի փառատոնին, ճամփորդության ընթացքում ուսումնահայրենագիտական բաղադրիչների ներառում:
Ճամբարի առօրյա
Մեկնումը՝ ժամը 09:00՝ Մայր դպրոցի բակից
Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Արատես երթուղով:
Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան երթուղով:
Ճամբարի ընթացքում այցելվող հայրենագիտական վայրեր-Հայրիվանք, Սմբատաբերդ, Արատեսի վանք, Եղեգիսի կիրճ
Ճամբարի գործունեության ուղություններ-երկրագործական, պարտիզապուրակային աշխատանքներ, ծանոթացում մեղվաբուծության կենտրոնի գործունեության հետ, բացօթյա մարմնամարզություն, հայրենագիտական քայլարշավեր, էպոսյան ընթերցումներ, ստուգատեսային աշխատանքների մասնակցություն: 
Ճամբարային ժամանակացույց

    Հունիսի 30
     09:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
    12:00 Կանգառ Սևանի ափին
    13:00-Կանգառ Շատինում, քայլարշավ դեպի Սմբատաբերդ
    18:00 ժամանում Արատես
    20։00-ընթրիկ
    21։00-Էպոսական ընթերցումներ խարույկի շուրջ, թեյըմպություն
    22։00-քուն
    Հուլիսի 1
    9։00-վերկաց, հիգիենայի ժամ
    9։30-առավոտյան նախավարժանք
    10։00 նախաճաշ
    11։00 քայլք Արատեսով, բուսահավաքություն, 
    13։00-հասարակական աշխատանքներ՝ փայտի, խոտի հավաքում, սենյակների մաքնման աշխատանքներ
    14։30-ճաշ
    15։00-փառատոնային աշխատանքներ՝ քանդակագործություն, ընտանեկան կարուձև՝ դիմակների պատրաստում
    17։00- մարզական խաղեր
    19։00-Ուղիղ միացում Արատեսի լանջերից երաժշտական ողջունով Սասնալանջի Թուրկեծակու հանդիսավոր բացմանը
    20։00-ընթրիկ
    21։00-զրույքցեն, քննարկումներ խարույկի շուրջ

    22։00-քուն

    Հուլիսի 2

    9։00-վերկաց, հիգիենայի ժամ
    9։30-առավոտյան նախավարժանք
    10։00 նախաճաշ
    11։00 քայլ գետի երկայնքով
    12։00 փառատոնային աշխատանքներ
    14։00-վերադարձ



    2020/06/14

    Բնագիտության լաբորատորիաների ուսումանսիրություն և վերազինում-նախագիծ


    Նախագծի նպատակը՝ կրթահամալիրի տարածքում գործող բնագիտության լաբորատորիաների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ըստ առարկայական ծրագրերի պահանջների ու միջավայրի բարելավում, իրականավցող ծրագրեի հիման վրա տեղնիկական վեևազինում,  2020-2021 ուսումնական տարվա մեկնարկի պատրաստություն
    Նախագծի ընթացքը-բնագիտության լաբորատորիաների ղեկավարների հետ իրավիճակի գնահատում, ֆիզիկական միջավայրում դրանց ուսումնասիրություն, առարկայական ծրագրերի ուսումնասիրություն, անհրաժեշտ նյութերի ցուցակագրում:
    Նախագծի նպաըակը՝ կրթահամալիրում բնագիտության լաբորատորիաների վերազինում, 2020-2021 ուսումնական տարվա պատշաճ մեկնարկի ապահովում:

    Նախագծի համակարգողներ՝ Էմանուել Ագջոյան, Վաչագան Ասատրյան

    2020/06/11

    Երբ շնորհակալ ես նկատողության համար

    Շաբաթվա մեկնարկը հաջող չէր: Երկուշաբթի օրը տղաս՝ Յուրին, իրեն բնորոշ աշխուժությամբ վազվզելով տանը սայթաքեց, ընկավ ձեռքի վրա ու փակ կոտրվածք ստացավ: Բարեբախտաբար այդ տհաճ միջադեպն արդեն անցյալում է, իսկ մեզ դեռ երեք շաբաթ սպասվում է մի փոքր փոփոխված առօրյա, Յուրիի գիպսով պատված ձեռքով, կամ ինչպես ինքն է ասում՝ ծանրացած թաթիկով: Շաբաթը նաև աչքի էր ընկնում այն փաստով, որ ուսումնական տարվա հաշվետու նախագծի շրջանակներում ի թիվս այլ դասավանդողների պետք է ներկայանայի նաև ես: Ճիշտն ասած, այս ձևաչափի հանդիպում, նմանատիպ կոնկեքտով այնքան էլ իմ սրտով չէր, քանի որ մի տեսակ դատարանում մեղադրյալ կարագավիճակի տարրեր կան: Ինքս մի քանի անգամ ներկա գտնվել էի նմանատիպ այլ հանդիպումների ու մոտավոր պատկերացում ունեի հանդիպման ձևաչափի մասին: Պատրաստվել էի հանդիպմանը՝ միանշանակ՝ այո, պատրաստ էի ցանկացած հարցի պատասխանեի, իմ կարծիքով՝ այո: Սակայն երբ հնչեց իմ հասցեին նկատողություն, այս դեպքում կարծես թե եղավ անսպասելին, ինքնին հանրային նկատողություն ստանալը հաճելի չի, ու ցանկացած պարագայում ես կտրուկ կարձագանքեի, կներկայացնեի նշվածի մի շարք անհամապատասխանություններ, ասածներս կապացուցեի կոնկրետ փաստերով, սակայն այդ պահին ես ուղղակի լռեցի: Քանի որ ոչ թե ինձ մեղադրում են թերի աշխատանքի /դրա հետ հաստատ բուռն կվիճեի, քանի որ լիքը հակափաստարկ կա/ այլ հնարավորություններից ցածր հանդես գալու համար:
    Իհարկե, յուրաքանչյուրս ունենք մեր հնարավորությունների մասին մեր երևակայած նշաձողը, որը միշտ ավելի բարձր ենք գնահատում, քան ուրիշները, բայց այս դեպքում իրադրությունը ճիշտ հակառակն է: Արդյունքում, երբ քեզ հանրային նկատողություն են անում, դու միշտ էլ դիմացին ներկայացնում ես քո հակափաստարկները, սովորաբար վերջում բաժանվում ես այն կետի վրա, որ յուրաքանչյուրն իր սեփական տեսակետն ունենալու իրավունք ունի:
    Այս դեպքում ինձ ուղղված մեղադրանքին չեմ պատասխանի Ասպետ ռազմամարզական ճամբարի հաջող գործունեությամբ, չեմ ներկայացնի
    հաջողված  նախագծեր, կամ դասերից ոգևորված ծնողների մեջբերումներ, այլ պարզապես կասեմ շնորհակալություն նկատողության համար:
    Iha8k
    Հ.Գ. Երբեք չէի մտածի, որ երբևիցե շնորհակալ կլինեմ նկատողություն համար

    2020/06/01

    2019-2020 ուսումնական տարվա գնահատում

    2020/05/24

    Ճամբարային նախագծեր

    Մայիսի 25-ից Հունիսի 5-ը
    1. Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը
    2. Աշխատանք ֆիզկիկական միջավայրում-աշխատանք սարալանջում, չորեքշաբթի ժամը 10-ից
    3. Բացահայտում ենք աշխարհը
    4. Ինքնակրթություն-քարտեզներիկազմման աշխատանքների ուսումնասիրություն


    Ինքնակրթություն-քարտեզների կազմման աշխատանքների ուսումնասիրություն


    Աշխարհագրոթյուն և էկոլոգիա դասավանդելու ընթացքում միշտ էլ անհրաժեշտ են լինում տարատեսակ քարտեզագրական ծրագրերի իմացություն, որոնք հետագայում կիրառվում են դասապրոցեսի և ուսումնական նախագծերի իրականացման ժամանակ: Սույն ժամանակահատվածում կազմակ երպվելու է մի քանի այդպիսի ծրագրերի ուսումնասիրություն ( 1, 2, 3 ):

    Բացահայտում ենք աշխարհը


    Նախագծի նպատակն է սովորողների հետ աշխարհի մի շարք երևույթների բացահայտուման կազմակերպումը
    Նախագծի ընթացքը-նախորոք հայտարարված թեմայի շրջանակներում սովորողները ծանոթանում են տվյալ թեմային (օրինակ ինչպես են առաջացել մի պետությունների անվանումներ) վերաբերող նախորոք հրապարակված նյութերին (1, 2, 3, 4, 5, 6, 7), որից հետո առցանց հանդիպման ժամանակ ներկայացնում են իրենց բլոգներում կատարված հրապարակումները;
    Նախագծի արդյունքը-սովորողների կողմից կատարված փոխանցվում են այլ սովորողների՝ աշխարհի պատկերացումները ավելի ընդգրկուն դարձնելով:

    Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը


    Նախագծի նպատակներն են վեր հանել շրջակա միջավայրի և մարդու առողջության միջև գոյություն ունեցող կապը, ամբողջացնել  սվորողների կողմից շրջակա  միջավայրի մասին պատկերացումը այն դիտարկելով նաև մարդու առողջության պահպանման տեսանկյունից:
    Նախագծի ընթացքը-սովորողները ուսումասիրում են տարբեր միջավայրերում, կամ երկրի տարբեր տարածքում հիմնական տարածում ունեցող հիվանդությունները և փորձում են տվյալ գտնել այդ հիվանությունների ու միջավայրի ազդեցության կապը:
    Արդյունքը-սովորողները ամփոփում են իրենց ուենցած էկոլոգիական գիտելիքները, վեր են հանում շրջակա միջավայրի որակի առաջնահերթությունները:

    2020/05/10

    ՀՀ արտաքին կապերը

    Քարտեզի վրա նշել այն երկրները, որտեղ առկա են Հայաստանի դեսպանատներ։
    Քարտեղի վրա նշել այն երկրները, որոնք դեսպանատներ ունեն Հայաստանում։
    Նշեք այն հիմնակն ապրանքները, որոնք արտահանվում են Հայաստանից, նշեք նաև դեպի ո՞ր երկրներ են արտահանվում։
    Նշեք այն հիմնական ապրանքները, որոնք նեմուծվում են Հայաստան։
    Ներկայացրեք դրանց ծագման երկիրը։

    2020/05/03

    Ինքնակրթության իմ օրինակը


    Ինքնակրթության իմ օրինակը կամ ինքնակրթությունը որպես հեղինակային կրթական ծարագիր իրականացնող ուսուցչի ուղեկից:
    Թագավարակի  համաճարակային տարածմանը զուգահեռ անցումը դեպի  հեռավար կրթության թեև շատ երկար պատմություն չունի, սակայն արդեն իսկ ի հայտ են գալիս այն կազմակերպելու մի շարք առանձնահատկություններ, դասավանդողների համար ստեղծվում է մի նոր՝դեռևս բացահայտունմերի նախաշեմին գտվնող իրականություն: Թե ինչ բացահայտումներ են դրանք ու ինչպես հետագայում կօգտագործվեն, կարծում եմ մոտ ժամանակերում սպասվող վերլուծություններն ու հետազոտությունները կտան դրա պատասխանը:
    Եթե հնարավոր է  ուսուցչի առջև դրված խնդիրները ամբողջացնել մեկ արտհայտությամբ, ապա այն կարելի դասավանդման պրոցեսի արդյունավետ կազմակերպում անվանել: Իհարկե արդյունավետությունը չափելու շատ տարբեր գործիքներ կան, մի մասը արդեն իսկ մշակված, մի մասը՝ չմշակված, երբենմ նաև իրար հակասող, սակայն մի իրողություն աներկբայ է դասվանման կազմակերպման արդյունավետությունը միանշանակ բարձրանում է դասավանդողի ծավալած ինքնակրթության արդյունքում:  Ընդ որում կրթության առցանց կազմակերպման ներկա փուլում  ինքնակրթության դերը առվել  է արժևորվում, քանի որ փոփխվել է կրթության կազմակերպման ձևը, փոխելով նաև ինքնակրթությանը ուղղված առաջնահերթությունները:
    Յուրքանչյուր դասավանդողի համար, ելնելով իր մասնագիտությունից կարծում եմ, որ ինքնակրթությունը ունի իրա առաձնահատկությունները, սույն հոդվածով կփորձեմ ներկայացնել ինքնակրթության իմ մոտեցումը:
    Իմ պատկերացմամբ ինքնակրթույթյունը ուսուցչի ինքազարգացմանը, ուսումնական նախագծերի կազմման ու իրականացմանը, դասապրոցեսի արդյունավետության բարձրացմանն ու մեդաիտեխնալագիական հմտությունների զարգացամանն ուղղաված միջոցառումների ամբողջությունն է: Եթե փորձենք  ամբողջական գործընթացը բաժանել ենթակետերի, ապա կարելի է աանձնացնել հետևյալ հիմնական ուղղությունները:
    ·       Տեղեկատվական բազայի հարստացում
    ·       Մեդաիատեխնոլոգիական գործիքների յուրացում ու կիրառում
    ·       Մեթոդաբանական խնդիրների լուծում
    Նշեմ նաև, որ չնայած վերևում տրված պայմանական բաանման , շատ հաճախ ինքնակրթության ուղղությունները իրար հետ զուգակցվում ու փոխկապակցվում են:
    Տեղակատվական բազային հարստացում: Այս ուղղությամբ կատարվող աշխատանքը տարբեր մասգիտություններ ունեցող դասավանդողների պարագայում կարող է տարբեր ձև և կարևորություն ունենալ, սակայն աշխարհագրություն և էկոլոգիա դասավանդելու համար խիստ անհրաժեշտ միջոցառում է, ելենելով դասանադվող առարկաների բնույթից:
    Եվ աշխարհագրությունում և էկոլոգիայում շատ հաճախ գործ ենք ունենում ամենատարբեր վիճակագրական տվյալների հետ, որոնք խիստ անհրաժեշտ են վերլուծություններ կատարելու, ցուցանիշների տարածաժամանակային փոփխությունները համամատելու և տեղեկատվական բազան հարստացնելու համար: Նշեմ մասնավոր օրինակ. Աշխարհի տարբներ երկների բնակչությանը վերաբերող ցուցանիշների (բնակչության քանակ, բնակչության խտություն, ուրբանիզացման մակարդակ, բնակչության միջին տարիք, կյաքնի միջին տևողություն և այլն) շատ լավ ու անըդմեջ թարմացվող օրիանակ է բնակչության թվաքանակի առցանց հաշվիչը: Սույն կայքի տեղեկատվությունը իր հարուստ բովանդակությամբ, վերլուծական կանխատեսումներով ու բազմաբնույթ գծապատկերներով, ոչ միայն հասրցանում է ուսուցչի տեղեկատվական բազան այլ նաև հնարավորություն է ընձեռնում այն օգտագործել դասապրոցեսի ժամանակ: Մասնավորապես՝ 8-րդ դասարանցիների հետ աշխարհի տարբեր տարածաշրջաններ ու պետություններ ուսումնասիրելու ժամանակ օգտագործվում են հենց այս տվյալները, իսկ կայքի առանձին ենթաբաժիների հղումներ տեղ են գտնում նաև ուսումնական փաթեթներում: 9-րդ դասարանցիների հեր իրականացված «Հայաստանի բնակչությունը» նախագծի համար սույն կայքը հանդիսացել է տվյալների հիմնական աղբյուրը:
    Չնայած էկոլոգիան տեղակատվական աղբյուրները բազմաթիվ են ու հաճախ նաև օգտագրծվում են սոցիալական ցանցերը, սակայն կան մի քանի կայուն աղբյուրներ, որոնք արժանի են որպեսզի մշտապես գտնվեն դասավանդողի ուշադրության կիզակետում: Այդպիս կայքերի շարքում առաձնահատուկ կարևորություն ունի «
    էկոլուր» բնապահպանական, տեղեկատվական կայքը, որտեղից կարելի է անընդհատ թարմացվող տեղեկություն ստանալ: Բացի անընդհատ թարմացվող տեղեկությունից կայքի գլխավոր առավելություններից են վերլուծական բաժինների առկայությունն ու նյութերի խիստ համակարգվածությունը: Սույն կայքը նախագծեր իրականցնելու ժամանակ սովորողների համար հանդիսանում է շատ կարևոր աղբյուր, իսկ ինձ օգնել է «Էկոլոգիա» դասընթացի «Բնապահպանությունն ու բնօգտագործումն Հայաստանում» ենթաբաժնի նյութերը ստեղծելու ժամանակ:
    Ելնելով մի մասնագիտությունից ու դասանանդվող առարկաների բնությից շատ հաճախ տեղեկատվական բազան լրացնելու համար օգտագործում են ոչ միայն տարբեր կայքեր այլ նաև քարտեզներ: Այդպիսի քարտեզերի ցանկից կցանկանայի առանձնացնել transparency.am կայքի Հայաստանի հանքերի թվային քարտեզը: Սույն քարտեզում տեղադրված են Հայսատանի տարածքում օրգող և հետազոտվող հանքերը՝ մանրամասն տեղեկատվությամբ: Այս գլխավոր քարտեզի առավելությունը ֆիլտրեր կիրառելու հնարավորությունը, ընդ որում հնարավորություն կա այն կիրառելու և ըստ առանձին հանքատեսակների և ըստ վարչատարածքային բաժանման: Սույն քարտեզի տեղեկատվություն պարբերաբար օգտագործվում է «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացի ու էկոլոգիական տարբեր նախագծերի իրականացման ժամանակ:
    Մեդաիագործիքների յուրացում ու կիրառում: Այս ուղղությամբ տարվող ինքնակրթության աշխատանքները կարելի է բաժանել երկու ուղղության, հանընդհանուր օգտագործման մեդիագործիքներ և մասնագիտական մեդիագործիքներ:
    Համընդհանուր օգտագրոծման մեդաիգործիքներին անրադառնալուց կցանակնայի միայն նշել, որ ելնելով կրթության կազմակերպման ձևի փոփոխությունից դրանք հաջողությամբ համալրվում են նորերով ու ամբողջական նկարագիրի վերաբերյալ դեռևս վաղ է որոշակի դատողություններ անել: Ինչ վերաբերում է մասնագիտըական ուղղվածությունից ելնելով մեդիագործիքների օգտագործմանը՝ այստեղ առանձնահատուկ կցանկանայի շեշտել
    թվային քարտեզով աշխատանքը: Սույն ծրագիրը հայտնաբեր եմ մի քանի տարի առաջ ու այն պարբերաբար օգտագործվում է ուսումնական պրոցեսների ժամանակ: Այս ծրագրը հիմնված շարժական քարտեզ վրա և ընդգրկում է ամբող աշխարը, բացի այդ ունի տարտեսակ քարտեզների հարուստ բազա: Ծրագրում օգտագործվող գործիքները հնարավորություն են տալիս քարտեզի վրա ավելացնել ցանկացած տեղեկություն (պատկերներ, նշաններ, հղումներ): Բացի ուսումանական պրոցեսում օգտագործվելուց, այն ունի նաև գործնական կիրառություն, քանի որ հնարավորություն է տալիս չափել ցանկացած հեռավորություն ու ցանկացած տարածքի մակերես (ճշտգրտությունը բավականին մեծ է՝ մոտ անթերի):
    Մեդաիգործիքների շարքում վերջին ժամանակներս սկսում են նաև լայնօրեն օգտագործվել ամենատարբեր բջջային հավելվածներ, որոնց շարքում շատ կարևոր են այն հավելվածները, որոնք նպաստում են տեղանքում կողմորշվելուն:
    Մեթոդաբանական խնդիրների լուծում: Թերևս այս ուղղությամբ տարվող աշխատանքը ևս պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասին՝ համընդհանուր և մասնագիտական մոտեցումներ: Համընդնաուր մոտեցուների մեջ իմ համար շատ կարևոր է նույն սովորողներին դասանադող այլ ուսուցիչների կարծիքն ու մոտեցումները, ինչպես նաև շատ օգտակար են դասանադողների մեթոդաբանական մշակումները, որոնք խնամքով հավաքագրված են «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:
    Մասնագիտական մեթոդաբանությունը շատ հաճախ զուգացվում է տվյալ առարկային ուսումնասիրման մեթոդաբանության հետ, որը նաև հադիսանում է տվյալ առարկայի հիմնաքարը: Այս մասով թեև բազմաթիվ են գրական աղբյուրները՝ հիմնականում ոչ թվային, սակայն կցանկանաի առանձնացնել իմ կողմից կատարված «
    Աշխարհագրական մտքի զարգացումը հայակական միջավայրում» ուսումնասիրությանը, որտեղ անդրադարձ է կատարվում Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» և «Տեղագիրք Հայոց Մեծաց» աշխատություններին: