Մոնիթորինգի վերջնական նպատակը մարդակնց շրջապատող բնական միջավայրի վիճակի վերահսկողությունն ու գնահատումն է` որակի բարելավման
համար: Բնական միջավայրի որակի հիմնական չափանիշը այն է, թե ինչպես է նա ազդում մարդու
առողջության վրա: Պարզվում է, որ «մարդու
առողջություն» հասկացությունը, ժամանակակից պատկերացումների համաձայն, բավականին
բարդ է: Առօրյա պատկերացմամբ մարդն առողջ է, եթե ակնհայտ հիվանդություն չունի:
Գիտական սահմանումը շատ ավելի լայն
է ու ընդգրկուն; Մարդու առողջությունը` նրա ընդհանուր վիճակն է, երբ ապահովվում է ֆիզիկական,
հոգոբանական և սոցիալական լիարժեքության կամ հարմարավետության զգացողությունը:
Գիտնականների
գնտահատմամբ բնակչության առողջական վիճակը 20-40%-ով ուղղակիորեն կախված է բնական միջավայրի
վիճակից, 15-20%-ով` գենետիկական գործոններից, 25-50%-ով` ապրելակերպից և 10%-ով` առողջապահական
ծառայության գործունեության մակարդակից: Բայց հայտնի է նաև, որ ժողովրդի ապրելակերպը
էականորեն պայմանավորված է բնական պայմաններով ու բնօգտագործման առանձնահատկություններով:
Դա նշանակում է, որ բնական միջավայրը բնակչության առողջության վրա ազդում է նաև անուղղակի
ձևով` ապրելակերպի միջոցով:
Ուրեմն,
կարող ենք եզրակացնել, որ բնակչության առողջական վիճակը պայմանավորող գլխավոր գործոնը
բնական միջավայրն է և այն, թե բնակչությունը ինչքանով է հարմարված այդ միջավայրին և
ինչ մակարդակի վրա են գտնվում «հասրակաության-բնություն» փոխհարաբերությունները:
Շրջակա
միջավայրի որակի, հետևապես և մարդկանց առողջության վրա շատ ավելի ուժեղ բացասական ներգործություն
է ունենում աշխարհագրական թաղանթի մարդածին աղտոտումը:
Գիտնակնները
պարզել են, թե մարդածին աղտոտման որ տեսակը ինչպես է վատթարացնում շրջակա միջավայրի
որակը և ինչ հիվանդությունների պատճառ է դառնում: Օրինակ, քիմիական գործարանների մերձակայքում
ավելի շատ տարածված են բրոնխիալ ասթման և ալերգիկ հիվանդությունները: Կամ` կենսաբանական
աղտոտումն ավելի հաճախ աղեստամոքսային հիվանդություններ է հարուցում: Պակաս վտանգավոր
չէ ֆիզիկական աղտոտումը: Օրինակ, աղմուկի բարձր մակարդակը համգեցնում է հիպերտոնիկ
հիվանդությունների ու ստրեսային վիճակի, իսկ ռադիոակտիվ աղտոտումը` սպիտակարյունության
և քաղցկեղի:
Ըստ որակի
առանձնացնում են շրջակա միջավայրի երեք վիճակ` առողջ միջավայր, անառողջ միջավայր և
էքստերմալ միջավայր:
Առողջ
է համարվում այն միջավայրը, որտեղ մարդու առողջությունը լավ վիճակում է կամ բհարելավվում
է:
Անառողջ է համարվում
այն միջավայրը, որտեղ բնակչության առողջական վիճակը խախտվում է: Էքստրեմալ է համարվում այն միջավայրը, որտեղ բնակչության առողջական վիճակի մեջ
տեղի են ունենում անդառնալի բացասական փոփոխություններ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий