ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը
էկոլոգիապես անվնաս է: ՀԷԿ-երի սարքավորումների նորմալ վիճակում գտնվելու դեպքում շրջակա
միջավայր արտանետումներ չեն դիտվում, սակայն ամեն դեքում ՀԷԿ-երը ևս թողնում են իրենց բացասական հետևանքները բնության վրա: Լուրջ հիմնախնդիրներից մեկն այն է, որ ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում
է հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես
ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի: Նմանատիպ երևույթների հաճախ ականատես
ենք լինում Ռուսաստանում, որտեղ հարթավայրային խոշոր գետերի վրա կառուցվում են հսկայական
ջրամբարներ: Առաջին հերթին մենք գործ ունենք հսկայական տարածք զբաղեցնող հողաշերտի
օտարացման հետ: Ջրամբարները սահմանափակում են հողային տարածությունների գյուղատնտեսության
մեջ օգտագործման հնարավորությունը:
Հսկայական ջրամբարները` ինչպիսիք
են, Կարիբան (Կանադա), Բրատսկը (Ռուսաստան), Նասերը (Եգիպտոս) , Գուրին(Վենեսուելա) և այն, ազդում են նաև կլիմայի ձևավորման վրա: Խոշոր
ջրամբարների շնորհիվ տվյալ հատվածում ավելի ինտեսիվ է դառնում գոլորշիացումը, ինչը
նպաստում է տվյալ տարածքւոմ տեղումների քանակի աճին, նպասում օդի խոնավության բարձրացմանը
և հաճախակի մառախուղների առաջացմանպատճառ դառնում, մի խոսքով հանգեցնում եմ ընդհանուր
կլիմայի փոփոխության:
Կլիմայական փոփոխություններ նկատվում
են ոչ միայն խոշոր ջրամբարների շրջաններում, այլ նաև մերձափնյա շրջաններում, որտեղ
ջրի քանակը նվազում է ջրամբարներում կուտակելու հետևանքով:
ՀԷԿ-երի կառուցման հետևանքով հսկայական,
երբեն էլ անդառնալի կոցարուստներ են հասցվում բուսական ու կենդանական աշխարհին:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg6y5A7BNDTxqixXf_EV2GLR0RxZH9mbW7DdzK1LPSCaer_LrDgFPzJVpJsLh5KYCaojecotT3k-r8WUHTobXulPAmeQ7tkK-7gfZzAM-EkUMZNTK1Xw5gnBVAS9zSTeTL6JYINMYrqe5yy/s200/sayano-shushenskaya_GES.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgBhA_OJ8ksmciGROXIygTt1x2ejkj9Tm5YvI5RnDouTof-Abi5kgCu5oOp3PeKJHevXv9De3y8uNh9fiWu4k_JgEX7lbRBNViKjn-NA8Y7cDTLmZJlAy0iyNza-7rUzKibOLLr9uvJF3y9/s200/images+(2).jpg)
Ռուսաստանի Դաշնությունում ջրամբարների
շահագործման փորձը ցույց է տալիս, որ մերձափնյա շրջաններում տեղումների քանակը զգալիորեն
փոքրանում է, իսկ խոշոր ջրամբարների գոտում միջին տարեկան ջերմաստիճանի նվազում: Մերձափնյա
շրջաններում, որտեղ արհեստականորեն նվազեցվում է ջրի հոսքը (այն կուտակվում է ջրամբարներում),
նկատվում է ջրի ջերմաստիճանի փոփոխություն, ինչը հանգեցնում է բուսական ու կենդանական
աշխարհի փոփոխությանը, երբեմն էլ` կորստի:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjYrg6qK5W9w1fFF-ipm3-WKXDdcPbWKxG82W14bXYqIuusww29GH7Erm5XoAfzZWcj3pjWTSptH6_YlGHLONZUXvYnuJZ2PzFuIDRyVq4FIrpPn5r2o-8HzIM2tXDYuhOUMvhVpQoHm0Oh/s200/images+(1).jpg)
ՀԷԿ-ի ամբարտաակի կառուցումը խոչնդոտում
եմ ձկների ազատ տեղաշարժին և ձվադրմանը: Շատ հաճախ ականատես ենք լինում ձկնատեսակների
քանակի կտրուկ նվազման կամ իսպառ վերցման: