2025/05/31

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ

 

Ճամփորդության նպատակները

Հայրենագիտական բաղադրիչ-Մեղրարձորի եկեղեցի, Կեչառառիս վանական համալիր, Մաքրավանք, Մարմարիկի ջրամբար։
Բնապահպանական բաղադրիչ-Մարդ-գետ հարաբերությունները Հրազդանի կիրճի տարբեր հատվածներում, Մարմարիկի ջրամբարի բնապահպանական նշանակությունը, Հրազդանը որպես արդյունաբերական քաղաք, Ծաղկաձորի ռեկրեացիոն նշանակությունը։
Հայրենագիտական կանգառներ Մաքրավանք, Մեղրաձոր, Մարամրիկի ջրամբար, Կեչառիսի վանական համալիր, Հրազդանի հունի տարբեր հատվածներ։
Ուսումնական ճամփորդությունը իրականացվում է «Էկոտուր 2025»-ի շրջանակներում նպատակ ունենալով ճամփորդությամբ ուսուցման օրինակ ցույց տալ։ Ճամփորդության ընթացքում կտեսնենք Մարդ-բնություն հարաբերությունների տարբեր դրսևորումներ, այդ թվում՝ գետը համայնքում, արդյունաբերական գործարաններ, հանքեր։
Ճամփորդության նախապատրաստական փուլում սովորողները ծանոթանում են ծրագրի բովանդակությանը, կազմում երթուղու մանրամասն քարտեզ, հավաքագրում են հայրենագիտական կանգառների մասի տեղեկություն։
Ճամփորդության նախատեսված է անց կացնել երկու տարբեր երթուղիները։ Մեկնումը Երևան-Սևան մայրուղով, Վերադարձը՝ Հրազդան-Բջնի-Արզական-Բյուրաղավան-Եղվարդ երթուղով։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա առավել լավ բացահայտել տեղանքի հայրենագիտություն ու բնապահպանական խնդիրները։
Այսպիսի մեկօրյա ճամփորդությունը սովորողների հնարավորություն կտա հնարավորինս մանրամասն ճանաչել ՀՀ-ի գողտրիկ հատվածը, որը շատ հաճախ անտեսվում է։ Վերջնական արդյունքները սովորողների բլոգներում։  


2025/05/26

Անկախության տոնը Գութանասարի բարձունքին

 Ճամփորդության նպատակը՝ տեղանքի ճանաչում հանգած հրաբուխի օրինակով, ուսումնաճամաճողական քայլրաշավի կազմակերպում:

Երթուղին-Երևան-Սևանի մայրուղի-գույղ  Ֆանտան-Գութանասարի հյուսիսային լանջեր

Սովորողները ծանոթանում են տեղանքի աշխարգարհագրական առանձնահատկություններին՝ նշումներ կատարում բլոգում 

Արդյունքը՝ Բնության գրկում քայլարաշավի ու բարձունքի հաղթահարման կազմակերպում, բաց դասը բնական միջավայրում, Հայաստանի թաքնված վայրերի բացահայտում: 

Մեկնումը 28-ը Մայիսի, 8։30 Սրբ Երրոդություն եկեղեցու բակից։ 

Մասնակից սովորողներ

  1. Սոնա Խոջոյան
  2. Ռուբեն Մաթևոսյան 
  3. Նատալի Խալաթյան
  4. Մարիա Բաբաջանյան 
  5. Լիա Այվազյան 
  6. Աննա Մարության 
  7. Հովհաննես Ղազարյան
  8. Տիգրան Բազիկայան 
  9. Ավետ Չամսարյան 
  10. Կարապետ Նշանյան 
  11. Նարե Ղազարյան 
  12. Անգելինա Ղազարյան
  13. Արինա Ամիրյան

Ռազմամարզական ճամբարի ամփոփում

 Բավականին սպասված էր ռազմամարզական ճամբարի հերթական փուլը, այս անգամ սովորողների 20 հոգանոց խմբով Ռոբերտ Խաչատրյանի հրամանատարությամբ, Մարիամ Առուշանյանի հետ մենկեց դեպի ճամբարի վայր ապրիլի 4-ին։ Ճամբարի կազմակերպիչների այս կազմը առաջարկվել էր հեց սվորողների կողմից ուստի չմահաձայնվելը չէր ստացվի։ Անչափ հաճելի էր, երբ իմացա որ Մեզ է միանալու նաև ճամբարի շրջանավարտ Ագապեն, ով եկել էր քրոջը ուղեկցելու։ 
Սահուն կերպով հասնելով Արատեսի դպրական կենտրոն միանգամից անցում կատարեցինք դեպի ռազմամարզական ծրագրի իրականացմանը։ Նախ և առաջ սովորողները բաժանվեցին ջոկերի և անցան շարային պատրաստություն։ 
Արդեն ճաշից հետո հերթը կրակային պատրաստությանն էր, որին հաջորդեց խմաբյին գրոհ կազմակերպելու ուսուցումը։ Վերջին մասը ուղղված էր նռնականետման պատրաստությանը։ 
Չնայած, որ սովորողները բավականին հեշտ հյուրացրեցին բոլորը վարժանքները, իրենց մոտ հարց առաջացավ իսկ ինչպես են այս ամենը իրենք օգտագործելու իրական պայմաններում։ 
Այդ հարցին Ռոբերտը Խաչատրյանը պատասխանեց մշակաված ռամզական գործողություն իրակակացնելու ճանապարհով։ Նախ և առաջ սովորողները բաժանվեցին երեք մասի, առաջին խումբը պետք է թաքնվեր Գեղարվեստի տնակում, երկորդ խումբը՝ դիպակահարները, պետք է լիկվիդացնեին թաքնված խմբի օրապահներին, երրորդ խումբը՝ ստանալով երկորդ խմբից ճանապարհը ազատ լինելու հրահանգը պետք է գերի վերցներ հակառակորդին։ Նախատեսված օպերացիան իրականացավ գերազանց։ 
Արդեն երկոյան սովորողները ստանալով գիշերային հերթափոխ իրականացնելու ցուցումները պատրաստվեցին գիշերվա։ 

Չնայած հաջորդող օրերի ոչ այդքան բարենպաստ եղանակը խանգառում էր ճամբարային ծրագրի լիարժեք իրականացմանը, սակայն օգտվելով տեղատարափ անձրևների ընդհատումներից հասցրեցինք բարելավեր ձեռք բերած հմտությունները։  
Երրորդ օրը եղանակը թույլ տվեց նաև բարձունք հաղթահարել, որի ընթացքում բացի բարձունքից Արատեսյան բնապատկերով հիանալուց կարողացանք ամփոփել նաև ամբողջ ճամբարային գործունեությունը։ 

2025/05/18

Առավոտյան ընդանուր պարապմունքի ծրագիր

19 Մայիսի 

  1. Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
  2. Օրվա խորհուրդը 1 2 3 4
  3. Միասնական կատարում  
  4. Ես եմ․․․
  5. Անակնկալ կատարում-Sunny
  6. Միասնական պար




Հաղորդավարներ՝ Անի Սմբաթյան, Էլֆրիդա Բրուտյան

Երաժշտական խորհրդատու՝  Մելինե Փարամազյան

Համակարգող՝ Էմանուել Ագջոյան

22 Մայիսի

  1. Կրթահամալիրի հիմը «Անդասատան»
  2. Օրվա խորհուրդը 1 2
  3. Ես եմ 1 2 3
  4. Միասնական երգ
  5. Անակնկալ կատարում  
  6. Միասնական պար

Հաղորդավարներ՝ Ռոլանդ Հակոբյան, Օֆելյա Անդրեասյան

Երաժշտական խորհրդատու՝  Մելինե Փարամազյան

Համակարգող՝ Էմանուել Ագջոյան

10 Հունիսի 

  1. Միասնական երգ-«Սա Երևանն է»
  2. Միասնական ընթերցում-Համո Սահյան 1 2
  3. Գուշակենք այն վայրերը, որտեղ ճամփորդել ենք
  4. Գուշակիր հերոսին
  5. Անակնակալ կատարում
  6. Միասնական պար  

Հաղորդավար՝ Սեդա Ստեփանյան
Երաժշտական խորհրդատու՝  Մելինե Փարամազյան
Համակարգողներ՝ Էմանուել Ագջոյան, Մարիամ Սարդարյան, Անուշ Ներսիսյան

2025/05/17

«Բարձունքի հաղթահարումը» որպես ուսումնական նախագիծ

 «Մխիթար սեբաստացի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներից միշտ եղել են ուսումնական ճամփորդությունները, որոնց շարքում իրենց առանձնահատուկ ուրույն դերն ունեն բարձունքների հաղթահարման ուղղված ճամփորդությունները։ Որպես կանոն բարձունքների հաղթահարման նախագծերը կազմակերպվում են Հանրապետության ու անկախության օրերի շրջանակներում։

Ինչպես յուրաքանչյուր ուսումնական նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» նախագիծը ևս ենթադրում է նպատակ, նախապատրաստական փուլ,  ընթացք և ակնկալվող վերջնական արդյունքներ։

Նախագծի նպատակների շարքում կարելի է առանձնացնել մի քանիսը

·         Հայարենգիտություն

·         Բնական միջավայրի ուսումնասիրություն

·         Ֆիզիկական պատրաստվածություն ստուգում

·         Ազգագրություն

Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ուսումնասիրվում է  բարձունքը, հնարավորության դեպքում այն հաղթահարած մարդկանցից մանրամասն խորհրդատվություն ստանալով, նկարագրվում է բարձունքի հաղթահարման ընթացքն ու դժվարությունները, տեղանքի հետ կապված հայրենագիտական բաղադրիչներն ու աշխարհագրական նկարագիրը։

Բարձունքի հաղթահարման ընթացքում պետք է խստորեն պահվեն անվտանգության կանոններն ու բարձունք հաղթահարելու ուղղված ուղեցույցները։ Հնարավորության նկարագրվի նաև ընթացքում առաջարկվող կանգառներն ու հայրենագիտական անդրադարձերը։  

Բարձունք հաղթահարելով, բացի մի շարք կարևոր հայերնագիտական ու  ազգագրական դասերից սովորողները ձեռք են բերում թիմային աշխատանքի մեծ փորձ։ Իսկ կախված եղանակային պայմաններից ու ընտրված բարձունքից նաև տեղանքի տեսարանով հիանալու հնարավորություն ստանալով։

 

 

Որպես նախագիծ «Բարձունքի հաղթահարումը» իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները

·         Օրվա խորհուրդ

·         Ֆիզիկական պատրաստվածություն

·         Հայրենագիտություն

 

Նկատի ունենալով բարձունքի հաղթահարման խորհրդանշական կողմը, այդ օրերին ցանկալի է Հայաստանի ամենատարբեր գագաթներից տեսնել ու հիանալ բնական միջավայրի առանձնահատուկ բացվող տեսարանով։ Բարձունք ընտրելու հիմնական գործոններից է ակնկալվող տպավորիչ տեսարանի առկայությունը։

Բարձունքի հաղթահարումը իրենից ենթադրում է նաև ֆիզիկական պատրաստավությունը, որը բնականաբար կոփվում է կրտսեր տարիքից։ Բարձունք ընտրելու մյուս կարևարագույն բաղադրիչը ըստ սովորողների տարիքային խմբի ու ֆիզիկական պատրաստվածության։

Բարձունքի հաղթահարման հայրենագիտական բաղադրիչը ենթադրում է, տվյալ բարձունքի հետ կապված ավանդույթների ու զրույցների ուսումնասիրությունը, տեղանքի հետ կապված բնակավայրերի ազգագրության ուսումնասիրությունը։ Հայերնագիտական բաղադրչի մեջ ներառվում է նաև տվյալ բարձունքի երկրաբանական առանձնահատկությունները, տեղանքի աշխարհագրական համառոտ նկարագիրը՝ ներառելով նաև գագաթի տեսարանից բացվող տեսարանի աշխարհագրական նկարագիրը։

Բարձունքների հաղթահարման ուղեցույց-Իվետա Ջանազյան

Բարձունքների հաղթահարման ուղեցույց-Տիգարան Զոհրաբյան