Показаны сообщения с ярлыком ջուր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ջուր. Показать все сообщения

2012/11/20

Բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումը


Բուսական ռեսուրսների դերը կենսոլորտում և մարդկանց կյանքի ու արտադրական գործունեության համար բացառիկ է: Այստեղից էլ դրանց պահպանության ու ռացիոնալ օգտագործման առանձնահատուկ նշանակությունը:
 Բուսական ռեսուրսների պահպանության, ռացիոնալ օգտագործման ու վերականգնման ուղություններն ու կոնկրետ եղանակները բազմազան են: Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:
Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է:
Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմից հատկապես դեկորատիվ, սննդային և դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա հետևանքով բազմաթիվ բուսատեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են, կամ դարձել են հազվադեպ հանդիպող: Բուսատեսակների պահպանության գործում կարևոր է դրանց հավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը:
Բուսականության պահպանմանն են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը: Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը, բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:
Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են
·         Գենոֆոնդի պահպանում
·         Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում
·         Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծում
·         Անտառային տնտեսության կազմակերպում
·         Անտառային հրդեհների դեմ պայքար
Միջազգային և առանձին պետությունների մակարդակով գենոֆոբդի պահպանմանը նպաստելու նպատակով կազմում են <<Կարմիր գրքեր>>, որոնք բազմակողմանի տեղեկություններ են պարունակում հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող բուսատեսակների մասին:
Բնապահպանական միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:
Բնական կերային արոտավայրերի պահպանման ու ռացիոնալ օգտագործման գլխավոր միջոցը արոտային անասնապահության գիտական կազմակերպումն է: Դա նախատեսում է միջոցառումների մի ամբողջ համալիր: Նախապես հաշվվում է արոտվայրերի արդյունավետության մակարդակը և ըստ այդմ էլ որոշվում արածող կենդանիների թույլատրեկրի գլխաքանակը: Լավ արդյունք է տալիս արտոաշրջանառությունը: Ընդարձակ արոտավայրերը բաժանումեն տեղամասերի, որոնք հերթափոխով արածեցվում են: Մի տեղամասի արածեցման օրերին, մյուս տեղամասում բուսածածկը հասցնում է վերականգնվել՝ խտանալ ու փարթամանալ:
Աշխարհի մի շարք զարգացած երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝ հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են  մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են:

2012/11/07

Կենսոլորտ: Կենսոլորտի դերը աշխարհագրական թաղանթում


Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով:  Աշխարհագրական թաղանթում կենսոլորտը տարածվում է քարոլորտի վերին շերտում (մինչև 4-5 կմ), մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմ) և ջրոլորտում ամբողջությամբ:
Կենդանի օրգանիզմները միանգամից չեն առաջացել երկրագնդի վրա: Դրանք առաջացել են միլիարդավոր տարիների ընթացքում, աստիճանական զարգացման ճանապարհով: Սկզբում առաջացել են պարզագույն օրգանիզմները՝ մանրէները, ապա ստորակարգ բույսերը՝ բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝ բարջրակարգ բույսերը, ապա կենդանիներ: Կենսոլորտի առաջացման և զարգացման հարցերը գիտության մեջ դեռևս լիովին չբացահայտված հարցերից է: Գոյություն ունեն մի կյանքի առաջացման վերաբերյալ մի շարք ենթադրություններ՝ վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ կյանքը ծագել է օվկիանոսում՝ աբիոտիկ տարրերի սինթեզի գործընթացում:
Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակ բույսերով ու կենդանիներով: Գիտնականները պարզել են, որ Երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ: Ընդ որում՝ ցամաքում է գտնվում բույսերի ու կենդանիների 92-93 %-ը: Ցամաքում բույսերը կազմում են կենսազանգվածի 99%-ը, իսկ Համաշխարհային օվկիանոսում գերակշռում է կենդանիների կենսազանգվածը:
Միմյանց և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ ու պահպանել իրենց գոյությունը: Օրինակ՝ բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ են ջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս և ջերմություն: Կենդանիներն սնվում եմ բույսերով(բուսակերներ) կամ միմյանցով (գիշատիչներ): Բույսերի ու կենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրը, և կյանքի հետագա զարգացման համար պայմաններ չէին լինի, եթե չլինեին մանրէները: Նրանք այդ մնացորդները քայքայում են, վերամշակում և նորից պիտանելի դարձնում բույսերի օգտագործման համար:
Կենդանի օրգանիզմների ներգործությունը աշխարհագրական թաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:
Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում: Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական հատկանիշները:
Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:

2012/10/14

Ջրային ռեսուրսների պահպանումը

 Բնապահպանության տեսանկյունից  ջրային ռեսուրսների ամենակարևոր առանձնահատկությունը պետք է համարել  ինքնամաքրման առանձնահատկությունը: Ջուրն ինքնամաքրվում է գոլորշիանալիս, հողի մեջ ներծծվելիս, ինչպես նաև մանրէների միջոցով: Գոլորշիանալիս այն ազատվում է հիմնական աղերից, ներծծվելիս` մեխանիկական մասնիկներից, իսկ մանրէները ջուրը մաքրում են օրգանական մնացորդներից:
 Գիտնականների կարծիքով` Երկրի վրա ներկայումս ջրերի աղտոտվածությունն այնդիսին է, որ օվկիանոսի լրիվ ինքնամաքրման համար կպահանջվի 2600 տարի, ստորերկրյա ջրերի համար` 5000 տարի, լճերի համար 3-4 տարի, հողաշերտի ջրերի համար`1 տարի, իսկ գետերի համար` մի քանի օր, իհարկե, եթե ենթադրենք, որ նոր աղտոտում տեղի չի ունենում:
 Ջրային ռեսուրսների պահպանման և ջրամատակարարման հարցերը լուծելիս մեծ տեղ է տրվում ջրի արհեստական մաքրմանը: Կիրառվում են ջրերի արհեստական մաքրման տարբեր մեթոդներ: Դրանք կազմում են 3 խումբ` մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կեսաբանական:
 Մեխանիկական միջոցով մաքրվում են հիմնականում ջրի մեջ լողացող և կախված նյութերը(կենդանի օրգանիզմներ, բուսակենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի և կավի մասնիկներ): Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափի անցքեր ունեցող ցանցեր, ֆիլտրեր, տիղմազատիչ ավազաններ, սեպերատորներ:
 Քիմիական մեթոդներից հատկապես տարածված է մակարդման մեթոդը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրի մեջ եղած խառնուրդները մակարդվում են և նստում հատակին, ապա հեռացվում են: Այս ձևով ջրերը մաքրվում են հատկապես ֆոսֆորական միացություններից: Քիմիական մեթոդներից լայն տարածում ունի կլանման մեթոդը, երբ որևէ նյութի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը: Ամենից լայն տարածված է ջրերի քլորացումը և օզոնացումը, երբ քլորի ու օզոնի օգնությամբ ոչնչացվում են ջրի մեջ եղած կենդանի օրգանիզմները, վերացվում անցանկալի հոտերը:
 Կենսաբանական մաքրման մեթոդը կիրառելիս հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ տարածում ունի արհեստական ակտիվ տիղմի օգնությամբ ջրերի մաքրումը, որի ժամանակ տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:
 Աերացիայի մեթոդով ջուրը հարստացնում են թթվածնով, այսինքն`բարելավում են ջրի որակը:
 Երբեմն վերը թվարկված բոլոր ջրամաքրման մեթոդները կիրառվում են նույն օբյեկտում հաջորդաբար, և դրանք իրար լրացնելով` ջրերը ամբողջաբար մաքրում են անցանկալի նյութերից:
 Ջուրը հատուկ նպատակներով օգտագործելիս աղազերծում, գազազերծում, փափկեցնում են, մաքրում հիվանդաբեր մանրէներից, մետաղական միացություններից:
 Ջրային ռեսուրսների պահպանությունը ինչքան կարևոր,այնքան էլ բարդ խնդիր է: Կարևորությունը նրանում է, որ ջուրը օգտագործվում է տնտեսության բոլոր ճյուղերում և սպառման ծավալները տարեցտարի աճում են: Սակայն ջրի պաշարները սահմանափակ են, և ոչ բոլոր շրջաններն են ապահոված տեղական ջրով: Տեղափոխումը մի վայրից մյուսը կապված է հսկայական ծախսերի հետ:

Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները, դրանց օգտագործումն ու պահպանումը


  Ծովային երկրաբանությունն ապացուցել է, որ համաշխարհային օվկիանոսը հանդիսանում է ռեսուրսների հսկայական շտեմարան: Այնտեղ ապրում են կենդանիների ու բույսերի բազմազան տեսակներ, իսկ օվկիանոսի ջուրը, հատակը և ընդերքը պարունակում են մարդկանց համար շատ կարևոր տարրերի հսկայական քանակություն:
Ըստ գիտնականների` օվկիանոսի կենսաբանական ռեսուրսները լիարժեք բավարար են 20-30 մլրդ մարդու կերակրելու համար: Մարդկության կողմից օգտագործվող կենսազանգվածի 85%-ը բաժին է ընկնում ձկներին, մնացածը` կակղամորթներին, խեցգետնակերպերին, ծովային որոշ կաթնասունների, ջրիմուռներին: Մարդկությունը օվկիանոսից տարեկան վերցնում է մոտ 110 մլն տոննա կենսաբանական ռեսուրս: Բացի պարենային նպատակներից, այդ ռեսուրսները օգտագործվում են նաև անասնապահության ոլորտում` բարձրորակ կալորիականությամբ ալյուր ստանալու համար: Որսի համար պիտանի կենսազանգվածի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում օվկիանոսի ծանծաղուտին, որտեղ շատ են արեգակի լույսը  և օրգանական նյութերը: Օվկիանոսի տարածքի 2/3-ը աղքատ է օրգանական աշխարհով և նման է ցամաքի անապատային տարածքի:
Օվկիանոսի ջուրը պարունակում է մոտ 80 քիմիական տարր: Այն կարևորագույն աղբյուր է նաև բրոմի, յոդի և մագնիսի ստացման համար: Օվկիանոսի ընդերքից արդյունահանվող հանքային ռեսուրսների արժեքի 90%-ը բաժին է ընկնում նավթին ու գազին: Ներկայումս նավթի համաշխարհային հանույթի մոտ 50%-ը ստացվում է օվկիանոսից: Ստորջրյա նավթարդյունաբերության ինքնատիպ ու խոշոր շրջաններ են Կալիֆորնիական և Հյուսիսային ծովերը, Պարսից և Մեքսիկական ծովածոցերը:
Օվկիանոսի հատակին կան նաև այլ օգտակար հանածոներ, մասնավորապես երկաթամանգանային խտացումներ: Հեռանկարային է համարվում աղի ջրի աղազերծումը և օգտագործումը  ինչպես տնեսականան նպատակներով այնպես էլ կենցաղում:
Համաշխարհային օվկիանոսում ընթացող բազբաթիվ բնական երևույթներ էներգիայի անմիջական աղբյուր են: Օրինակ` մակընթացությունների ու տեղատվությունների, ծովային ալիքների ու ջերմային տատանումների էներգիաները, որոնց ներուժը հսկայական է: Միայն մակընթացությունների էներգիան գիտնականները գնահատում են 1-6 մլրդ կվտ: Ընդ որում միայն 1 մլրդ կլվտ-ի դեպքում անգամ գերազանցում է աշխարհի բոլոր գետերի ներուժին:
 Ներկայումս բնապահպանական առավել բարդ խնդիրներից է Համաշխարհային օվկիանոսի պահպանումը աղտոտումից: Համաշխարհային օվկիանոսն առաջին հերթին պետք է պահպանել նավթատար նավերի ծովային վթարների հետևանքով առաջացած նավթային բծերից և ծովային նավթահանքերից եկող արտանետումներից, որոնք հատկապես մեծ վնասներ են պատճառում ծովափնյա շրջաններին: Հարյուրավոր կիլոմետրերի վրա լողափերը ծածկվում են մազութի բծերով, ոչնչանում են ջրլող թռչունները, ծովային կենդանիները, բույսերը: Օվկիանոսային ջրերի լուրջ վնաս են հասցնում խոշոր գետերը, որոնք անցնելով արդյունաբերական շրջաններով` <<հավաքում>> են  հսկայական քանակի թունավոր արտանետումներ և տեղափոխելով օվկիանոս` աղտոտում են ընդարձակ տարածքներ: Հատկապես հսկայական քանակությամբ կեղտաջրեր են բերում Միսսիսիպին, Հռենոսը, Դանուբը, Դոնը: Համաշխարհային օվկիանոսի ջրերի մաքրության պահպանության հիմնական ուղիներից մեկը գետերն աղտոտումից պահպանելն է:
Մեծ վտանգ է ներկայացնում ռադիոակտիվ նյութերն օվկիանոսի խորքում թաղելը: Դրանք, ինչքան էլ խորը թաղված լինեն, այնուամենայնիվ, տասնյակ տարիներ հետո իրենց զգացնել են տալու և հսկայական վնաս են հասցնելու կենդանական աշխարհին ու շրջակա ջրերից օգտվող մարդկանց: