2024/11/28

Ռազմամարզական ճամբարի ամփոփում


 

Նոյեմբերի 8-10-ը 9-րդ դասարանցիների համար նախատեսված հերթական 5-րդ ռազմամարզական ճամբարի հերթափոխն էր։ Սովորողների 18 հոգանոց խումբը մեծ համերաշխությամբ մոտեցան սպասված օրվան, որին, ինչպես հետո պարզեցի բավականին անհամբեր էին սպասում։
Այնպես էլ ստացել, որ սովորողներից մի քանիսի համար սա ոչ միայն առաջին արատեսյան ճամբարն էր, այլ ընդհանրապես առաջին եռօրյա ճամբարը։ Սակայն ի հակադրություն դրա նաև մեր շարքում կար սովորող, ով հոբելյանական՝ 20-րդ անգամ էր լինում Արատեսում։ Հաշվի առնելով ձմեռային եղանակն ու ցերեկային ժամերի կարճ լինելը դեպի Արատես տանող ճանապարհը ընթացավ առանց կանգառների։ Արդեն ճամբարում արագ տեղավորվելուց հետո սովորողները բաժանվեցին ջոկերի, իսկ հրամանատար Ռոբերտ Խաչատրյանը նշանակեց ջոկերի հրամանատարներ։
Առաջին իսկ օրը սովորողների հետ քայլք կազմակերպեցինք դեպի Խաչոց ձոր, առաջին խումբ Ռոբերտ Խաչատրյանի և Մարի Միքայելյանի ուղեկցությամբ առաջ ընկնելով ականապատում էր ճանապարհը, իսկ երկրորդ ջոկատը փորձում էր ականները գտնելով վնասազերծել։ Ի պատիվ երկրորդ ջոկատի մեզ հաջողվեց վնասազերծել բոլոր ականները։
Արդեն երեկոյան ծանոթանալով հեռահաղորդակցության ճամբարային միջոցների աշխատանքի հետ ջոկատները պատրաստվեցին գիշերվա հերթափոխի, հաշվի առնելով եղանակային պայմանները գիշերվա հերթափոխը ունեմ մեկ առաջադրանք, իր հերթապահության ընթացքում անխափան պահել վառարանի աշխատանքը, որը սովորողները գերազանց կատարեցին։
 Հաջորդ օրը սովորողները արդեն անցան կրակային ու շարային պատրաստություն, ինչպես նաև կատարեցին ուսումնական նետումներ նռնակներով։ Երկրորդ օրը ևս ավարտեցինք գիշերային հերթապանությամբ։
Արդեն երրորդ օրը երբ եղանակը բարեհաճ էր և քայլքով անցնում էինք դեպի Արատեսի հարակից բլուրները, սովորողների հետ ունեցած խոսակցությունից հասկացա, որ ճամբարը ստացվել է և մենք հասել ենք մեր առջև դրված նպատակներին։ Բոլորս խոստացանք, որ հնարավորության դեպքում գարնանը նորից կգանք Արատես՝ արտահերթ ռազմամարզական ճամբարի։
Չնայած կարճ ժամանակահատվածին ու երեկվա կարճ տևողությանը, ռազմամարզական ճամբարի ընթացքում սովորողները մի շարք կարևոր հմտություններ ձեռք բերեցին, որոնք հուսով եմ հետագայում կկիրառեն իրենց կյանքում։
Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնեմ  իմ գործընկերներ Մարի Միքայելյանին, Ռոբերտ Խաչատրյանին և Նորա Գալուստյանին ճամբարային գործունեությունը լիարժեք, հագեցած ու անվտանգ դարձնելու համար։
Հատուկ շնորհակալություն բոլոր մասնակից սովորողներին դրսևորված համերաշխության համար։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий