2014/05/03

Ջրօգտագործման հետևանքները ՀՀ-ում


Ինչպես հայտնի է, ջրային ռեսուրսները դասվում են չսպառվող ռեսուրսների շարքին: Ճիշտ է ջրային ռեսուրսները քանակապես չեն սպառվում, բայց նրանք ենթակա են որակական սպառման: Ինչպես մի շարք բնական ռեսուրս, այնպես էլ ջուրը ՀՀ-ում օգտագործովում է անհաշվենկատորեն, շատ հաճախ լուրջ էկոլոգիաական խնդիրներ առաջացնելով:
ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ: Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով: Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով: Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան: ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները, որոնց թիվը հասնում 39-ի: Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ): Նախատեսվում է կառուցել ևս 64-ը: ՀՀ-ում ջրային տեսուրսներկ ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ:
ՀՀ-ում ջրօգտագործման առյուծի բաժինը`  83 %-ը, բաժին է գյուղատնտեսության ոլորտին, խմելուն` 4.4 %-ը, արտադրական և կոմունալ նպականերին` 12.6%-ը:  ՀՀ-ում օգտագործվող ջրի մեծ մասը` 57 %-ը, բաժին է ընկնում Արմավիրի (32,5%) և Արարատի (24,5%) մարզերին, որոնք այդ ջրի մեծ մասը նույնպես օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով, այդ թվում Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում այդ նպատակով օգտագործվում է ջրի ավելի քան 93 %-ը: Գրեթե նույն պատկերն է նաև Տավուշի և Վայոց Ձորի մարզերում (մոտ 90%): Իսկ արդյունաբերական ջրօգտագործողներ են համարվում Լոռու և Սյունիքի մարզերը և մայրաքաղաք Երևանը:
Ջրային ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում նույնպես առաջացնում է որոշակի գեոէկոլոգիական հետևանքներ: Դրանցից  են ջրային պաշարների քանական և որական սպառումը (Սևանա լիճ), երկրոդային աղակալումը` արտեզյան ավազանի օգտագործումից, գետերի ջերմային աղտոտումը ՋրԷկ-ների գործարկման հետևանքով: Ջրէկ-ները նաև ազդում են գետերի կեսնսաբազմազանության վրա` նվազեցնելով դրա տեսակային և քանակական կազմը: ՀՀ-ում գետերի աղոտոտվում են ոչ միայն արդյունաբերական, այլ նաև կենցաղային թափոններով: Ընդ որում կենցաղային թափոններով աղտոտման աշխարհագրությունն ավելի մեծ է: Միաժամանակ ՀՀ գետերը աղտոտվում են միջին և ստորին հոսաքներում: Ինչպես գիտենք, ջուրը ունի շատ կարևոր հատկություն` ինքնամաքրում: Ցանկացած ջրային ավազան ունի ինքնամաքրման ժամանակահատված: Այդ առումով առանձնանում են գետերը, քանի որ նրանց ինքնամաքրման ժամանակահատվածը տատանվում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, ի տարբերություն լճերի, ինքնամաքրման ժամանակահատվածը կարող է տևել հազարավոր տարիներ: Հանրապետության տարածքի գետերի ինքնամաքրման ունակությունները բարենպաստ են` կապված լեռնային, արագահոս բնույթից: Սակայն մարդկային միջամտությամբ` գետերի հոսքը դանդաղելով նվազում է նաև գետերի ինքնամաքրման ունակությունը: Հանրապետության գետերի, հատկապես Ողջիի, Դեբեդի և Հրազդանի ջրերի աղտոտվածության աստիճանը բարձր է, որի պատճառով դրանք դասվում են առավել աղտոտված գետերի շարքին: Հաշվի առնելով ՀՀ էներգետիկ զարգացման հեռանկարները, այն է` սպասվող էներգետիկ պակասը լրացանել փոքր ՀԷԿ-երով, առավել վտանգում են ՀՀ գետերի բնականոն հոսքը:
 Ջրօգտագործման ոլորտում առանձնահուտկ հիմնախնդիր է հանդիսանում Սևանա լճի հիմնախնդիրը:


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий