Մարդիկ դարերի փորձով զգում և գնահատում
են բնական միջավայրի որակը և ձգտում են բնակություն հաստատել ավելի բարենպաստ պայմաններ
ունեցող վայրերում: Բայց վերջին ժամանակներս մշակվել են բնական միջավայրի նաև գիտական
գնահատման չափանիշներ: Դրանցից են բնական միջավայրի որակի ստանդարտները, որոնք լինում
են երկու կարգի` էկոլոգիական և արտադրատնտեսական:
Էկոլոգիական ստանդարտները սահմանում
են բնական միջավայրի վրա մարդածին ներգործության սահմանային թույլատրելի նորմերը, որոնց
գերազանցումը կործանարար է մարդկանց առողջության, ինչպես նաև բուսական ու կենդանական
աշխարհի համար:
Էկոլոգիական ստանդարտներ են աղտոտիչների
սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ) և վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային
թույլատրելի մակարդակը (ՍԹՄ): Վերջիններս վերաբերում են, օրինակ, աղմուկի և էլեկտրամագնիսական
աղտոտման մակարդակին:
Բնական միջավայրի արտադրատնտեսական
ստանդարտները կարգավորում են գործարանների, գյուղացիական տնտեսությունների, տրանսպորտային
ձեռնարկությունների աշխատանքային ռեժիմը: Դրանք դրանք սահմանում են աղտոտիչ նյութերի
սահմանային թույլատրելի արտանետումները (ՍԹԱ):
Մարդկությունը մտահոգված է բնական
միջավայրի ներկա որակով և բազմաբնույթ միջոցառումներ է կիրառում այն բարելավելու համար:
Բնական միջավայրի որակի բարելավման կիրառվող հիմանական միջոցներն են` տեխնոլոգիական,
ճարտարապետական, ինժեներակազմակերպական, իրավական, կրթադաստիարակչական, տնտեսական:
Տեխնոլոգիական միջացառումները արտադրության
նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման միջոցներով ապահովում եմ հումքի համալիր օգտագործմանը,
արտադրական թափոնների վնասազերծումը և լիրվ օգտագործումը, այլ կերպ ասած անթափոն ու
սակավաթափոն տեխնոլոգիաների զարգացումը: Ճարտարապետական
միջոցառումները հնարավորություն են տալիս միջավայրի որակը պահպանել և բարելավել աղտոտող
ձեռնարկությունների, կանաչ գոտիների և բնակելի թաղամասերի ճիշտ տեղաբաշխման միջոցով:
Ինժեներակազմակերպական միջոցառումների
շնորհիվ նկատելիորեն պակասում է օդային ավազանի աղտոտումը ավտոմոբիլային տրանսպորտի
կողմից: Բնապահպանական միջոցառումները
լավ կիրականացվեն եթե մշակվեն հատուկ օրենքներ, որոնք կսահմանեն բնօգտագործման կոնկրետ
չափը, և երկորդ, երբ իրականացվի խիստ վերահսկողություն: ||
Շրջակա միջավայրի պահպանության լավագյունը մեթոդներից է բնակչության էկոկրթության մակարդակի բարձրացումը: Այն կարելի է իրականացնել երեք եղանակով` բնապահպանական գիտելիքների տարածում, ոլորտի մասնագետների պատրաստում, հասարակության ուշադրության սևեռումը էկոլոգիական խնդիրներին:
Շրջակա միջավայրի պահպանության լավագյունը մեթոդներից է բնակչության էկոկրթության մակարդակի բարձրացումը: Այն կարելի է իրականացնել երեք եղանակով` բնապահպանական գիտելիքների տարածում, ոլորտի մասնագետների պատրաստում, հասարակության ուշադրության սևեռումը էկոլոգիական խնդիրներին:
Բնապահպանության և շրջակա միջավայրի
որակի բարելավմանն ուղղված ջանքերը ցանկալի արդյունք կարող են տալ միայն այն դեպքում,
եթե վերը թվարկված միջոցառումները կիրառվեն համատեղ: Շրջակա միջավայրի որակը սերտորեն
կապված է կյանքի որակի հետ: Կյանքի որակ հասկացությունը վերջին տարիներին լայն տարածում
է ստացել և կիրառվում է տարբեր երկրների բնակչության կյանքի պայմաններն ու մակարդակը որոշելու համար:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս,
որ ինչքան բարձր է շրջակա միջավայրի որակը, այնքան բարձր է կյանքի որակը: Այդ պատճառով էլ բոլոր զարգացած երկրները,
որպեսզի բնակչության կյանքի որակը բարձր մակարդակի վրա պահեն ու ավելի բարելավեն, հսկայական
միջոցներ են ծախսում բնապահպանության և շրջակա միջավայրի որակի բարելավման համար:
Շնորհակալություն նյութի համար: Այն նպատակահարմար էր մեր այս դասապրոցեսը կազմակերպելու համար:
ОтветитьУдалить