ՀՀ-ում
օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ էներգետիկան, գունավոր
մետալուրգիան, շինանյութերի արդյունաբերության ցեմենտի արտադրությունը, ավտոտրանսպորտը
և քիմիական արդյունաբերությունը, որը ներկայուսմ գործում է հզորության չնիչն
ծավալով:
2011
թ. ՀՀ տարածքում օդային ավազան է արտանետվել 114 600 տոննա վնասակար նյութեր
(ծծմբային անհիդրիդ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ, ցնդող օրգանական
միացություններ` գծապատկեր 8): Ընդ որում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ
դիտվում են Լոռիում, Կոտայքում, Երևանում, որոնց համապատասխանաբար բաժին է ընկնում
անշարժ աղբյուրների մթնոլորտ արտանետվող նյութերի 34,6%, 19,3%, 12,5%
Մթնոլորտային արտանետումներն
անշարժ աղբյուրներից 2011 թ.
Մարզ
|
Արտանետման
քանակը, տ
|
Տեսակակար
կշիռը ՀՀ-ում
|
Երևան
|
14343,9
|
12.5
|
Արագածոտն
|
558,6
|
0.5
|
Արարատ
|
1331,5
|
1.2
|
Արմավիր
|
2829,9
|
2.5
|
Գեղարքունիք
|
2 449,3
|
2.1
|
Լոռի
|
39678
|
34.6
|
Կոտայք
|
22166
|
19.3
|
Շիրակ
|
2985,1
|
2.6
|
Սյունիք
|
7970,4
|
7.0
|
Վայոց Ձոր
|
3 189,5
|
2.8
|
Տավուշ
|
17098
|
14.9
|
Լոռու, Կոտայքի և Երևանի նման բարձր
ցուցանիշները պայմանավորված են այդ մարզերում գտնվող գործարաններով` Լոռիում
Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանը և Վանաձորի քիմիական գործարանը,
Կոտայքում` Հրազդանի ցեմենտի գործարանը, Երևանում «Նաիրիտ» քիմիական և մթնոլորտն
աղտոտող այլ ձեռնարկություններով: Գծապատկեր 2-ը ցույց է տալիս անշարժ
աղբյուրներից մթնոլորտային արտանետումների դինամիկան և տարածական պատկերը:
Գծապատկերից կարելի է նկատել, որ ընդհանուր առմամբ վերջին տասնյակում արտանետվող
նյութերի քանակը ավելացել է ոչ միայն տարիների կտրվածքով այլ նաև ըստ վարչական
միավորների:
Ալավերդու լեռնամետաղաձուլական գործարանի
արտանետումներում մեծ բաժին են կազմում ծծմբային միացությունները (SO2,
H2SO4): Գործարանի արտանետած փոշու մեջ պարունակվում են նաև
ծանր մետաղներ (Cu, Pb, Zn, Mo, Ni, Cd, Fe, Cr, As և այլն): Փոշու մեջ գլխավոր պարունակվող
նյութերն են Cu և Pb: Ըստ գնահատականների Ալավերդու գործարանը մթնոլորտ է
արտանետում 15.5 հազ. տ փոշի և ծծմբի երկօքսիդ:
Իսկ Վանաձորի գործարանը շրջակա միջավայրը աղտոտում է ազոտական միացություններով:
Հրազդանի ցեմենտի գործարանը մթնոլորտը աղտոտում է փոշու միջոցով: Նույնը նաև
կատարում է Արարատի ցեմենտի գործարանը:
Մթնոլորտ
արտանետված փոշու քանակը 2011 թ.
Մարզ
|
Արտանետման
քանակը, տ
|
Տեսակակար
կշիռը ՀՀ-ում
|
ՀՀ
|
3268.8
|
100.0
|
Երևան
|
669.1
|
20.5
|
Արագածոտն
|
164.3
|
5.0
|
Արարատ
|
573.3
|
17.5
|
Արմավիր
|
29.7
|
0.9
|
Գեղարքունիք
|
452.9
|
13.9
|
Լոռի
|
308.9
|
9.4
|
Կոտայք
|
493.3
|
15.1
|
Շիրակ
|
288.9
|
8.8
|
Սյունիք
|
172.7
|
5.3
|
Վայոց Ձոր
|
19.5
|
0.6
|
Տավուշ
|
96.2
|
2.9
|
Ինչպես ցույց են տալիս աղյուսակ 2-ը մթնոլորտի
փոշով աղտոտվածությամբ առանձնանում են Երևանը, Արարատը, Կոտայքը:
ՀՀ-ում մթնոլորտի աղտոտման մյուս աղբյուրը
համարվում է ավտոտրանսպորտը` օդային ավազանի աղտոտում շարժական աղբյուրներից:
Տարբեր գնահատակններով ավտոտրանսպորտի արտանետումների 80%-ը բաժին է ընկնում
Երևանին: Իսկ ընդհանրապես մթնոլորտային
արտանետումների 65%-ը ամբողջ ՀՀ-ում բաժին է ընկնում ավտոտրանսպորտին:
Մթնոլորտն աղտոտող
ձեռնարկությունների բաշխվածության տեսակարար ցուցանիշը ըստ մարզերի
Մարզ
|
Տեսակակար
կշիռը ՀՀ-ում, %
|
Երևան
|
35.7
|
Արագածոտն
|
7.3
|
Արարատ
|
8.8
|
Արմավիր
|
6.8
|
Գեղարքունիք
|
3.0
|
Լոռի
|
11.3
|
Կոտայք
|
8.6
|
Շիրակ
|
8.0
|
Սյունիք
|
4.9
|
Վայոց Ձոր
|
3.2
|
Տավուշ
|
2.6
|
Ներկայումս արտանետումնների պետական հաշվառման և և
նորմավորման ոլորտում ընդգրկված են 1301 կազմակերպություն` իրենց մթնոլորտի
արտանետման ավելի քան 3850 աղբյուրներով: Դրանք ընդգրկում են ՀՀ անշարժ
աղբյուներից արտանետվող նյութերի շուրջ 96%-ը: Այդ աղբյուների տարածական
բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևայլ տեսքը` (աղյուսակ 3.):
Ինչպես
ցույց է տալիս աղյուսակ 10-ը, ձեռնարկությունների մոտ 36%-ը բաժին է ընկնում
Երևանին, հաջորդ մարզերն են Լոռին, Կոտայքը, Արարատը: Ըստ էության էլ աղտոտված
մթնոլորտային ավազան ունեցող տարածքներն էլ, ըստ աղտոտվածության մակարդակի կրկնում
են այս աղյուսակի տարածական պատկերը:
ՀՀ
ընունել է «Մթնոլորտային օդի պահապնության մասին» օրենք, որից հետո ՀՀ
կառավարությունն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք մթնոլորտի վրա վնասակար
ներգործությունները սահամանափակող իրավական նորմեր են հանդիսանում:
Ավտոտրանսպորտի
արտանետումների կրճատաման ուղղությամբ ընդունված են մի քանի որոշումներ, որոնցից մեկը
վերաբերվում է կապարային միացություններով էթիլացված բենզինի արտադրության,
օգտագործման և ներմուծման արգելմանը:
ՀՀ
անդամակցում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների
վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիային և ակիտվորեն մասնակցում
է «Ծանր մետաղների, կայուն օրգանական աղտոտիչների, թթվայնացման, էվտրոֆացման և
գետնամերձ օզոնի դեմ պայքաիրի արձանագրությունների» մշակմանը:
2000
թ. ՀՀ ընդունել է «Օզոնային շերտի
պահպանության մասին» Վիեննային կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի
վերաբերյալ» Մոնրեալի արձանագրություններից բխող ՀՀ պարտավորությունները կատարելու
մասին որոշում, իսկ 2001 թ.՝ օզոն քայքայող նյութերի ներմուծումն արգելելու մասին
որոշում, որոնց շրջանականերում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի
փոխարինման ազգային զեկույց»:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий