2025/01/29

Համագործակցության ամփոփում



 

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում բնագիտատեխնիական ստուգատեսի շրջանակներում հաջողվեց արդյունավետ համագործակցություն ապահովել ինժեներատեխնիկական լաբորատորիայի հետ։ Այս ընթացքում հաջողվեց համատեղ իրականացնել ու նախագիծ։ Առաջին նախագծում մեր ջոկատային մասնակցությունը ուներ սոսկ խորհրդատվական բնույթ, քանի, որ անհրաժեշտ էր ստեղծել «Սեփական խաղ» խաղային ձևաչափում կիրառվող սարք, որը որոշելու էր, թե որ մասնակիցն է առաջինը փորձելու պատասխանել հարցին։ Սարքը կիրառվել է կարթհամալիրի ավագ դպրոցի անհատական առաջնությունում, որը խաղը ավելի գրավիչ է դարձնում՝ բացառելով մարդկային գործոնով պայմանավորված սխալները։
Երկրորդ նախագիծը «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների քարտեզ»-ի ստեղծումն է, որին մասնակցել ենք մի քանի փուլով։
Առաջին փուլում առանձնացվել և հատուկ մշակված քարտեզի վրա նշվել են 10 հիմնական հանքատեսակները, որոնք հանդիպում են ՀՀ տարածքում, այնուհետև կազմվել է դրանք լուսանշաններով արտահայտելու կետերը։ Արդեն երրորդ փուլում կատարվում է քարտեզի էլեկտրիֆիկացում։   Արդյունքում կունենանք բավականին մեծ չափերի ինտերակտիվ լուսանշաններով ուսումնական քարտեզ, որի օգտագորխումը էապես կնապաստի դասերի արդյուանվետուիթյան բարձրացմանը։ 

2025/01/26

Ընդհանուր պարապմունքի ծրագիր


27.01.2025

1 Ողջույնի խոսքը

2․Պատմության մեջ այս օրը

3, Միասնական կատարում «Նուբարի բոյը»

4, Ինտելեկտուալ հարց Էմանուել Ագջոյան կողմից

5․ Ինչպե՞ս է ազդու երաժշտությունը մարդու վրա

6․ Միասնական պար

Համակարգող՝ Էմանուել Ագջոյան 

Վարողներ՝ Ալբերտ Մանուկյան, Գայանե Կալպակյան

Երաժշտական խորհրդատու՝ Մելինե Ֆարամազյան 

30.01.2025

1.      Ողջույնի խոսք

2.      Միասնական ընթեցում-Թումանյանի քառյակներ

3.      Միասնական երգ-Կողպա ելան սելերը

4.      Հայտնի արտահայտությունները ըստ արհեստական բանականության

5.      Անակնկալ կատարում

6.      Միասնական պար

Համակարգող՝ Էմանուել Ագջոյան 

Վարողներ՝ Ռոբերտ Աթայան, Վիկտորյա Չաքմիշյան

Երաժշտական խորհրդատու՝ Մելինե Ֆարամազյան 

2025/01/21

Թոփ 20-Ինտելեկտուալ թիմային մրցաշար


 


Ձմեռային ճամբարի ընթացքում ներկայացնում ենք թիմային ինտելեկտուալ խաղերի նոր ձևաչափ, որը հիմնվածը գիտելիքի տրամաբանության և արագ կողմոնորշվելու վրա: Այս դեպքում գործ ունենք տարբեր հաստատված աղյուսակների հետ, որոնցով կազմում ենք քսանյակներ, որոնից հետո փորձում ենք գուշակել յուրաքանչյուրի զբաղեցրած հորիզանականը, քանի որ ամենաբարձր հորիզոնական ժում զբաղեցնողին գտնելն ավելի հեշտ է, ուստի միավորն էլ ավելի քիչ է, քան ավելի ցածր հորիզոնականում գըմվողինը: Օրինակ ավելի հեշտ է գուշակել, որոնք են ամենամեծ երկրները, քան քսաներոդ հորիզոնականինը: Խաղի ընթացքում յուրքանչյուր պատասխանի հորիզոնականի համապատասխան թիմը ստանում են նույնքան միավոր, հաղթում է այն թիմը, որը ավելի շատ միավոր է վաստակում:

Քանի որ այս խաղի պարագայում, շատ կարևորը պատասխանելու հաջորդականությունը, ուստի այն որոշվում է նախնական հարցով, որի պատասխանը թվային մեծություն է, սկսում է այն թիմը, որի պատասխանը ամենամոտն է:

2025/01/20

Ուրցաձորյան ճամբարի ամփոփում




Այս հունվարին լրացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի համատեղ ճամբարների կազմակերպման մեկ տարին, այս անգամ կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնում հյուրընկալեց միանգամից 23 սեբաստացիների։
Մինչ ճամբար մեկները, սովորողների հետ մանրամասն քննարկել ենք ճամբարի ողջ ծրագիրը, կազմել ենք երթուղին ու կանգառները։ Սովորողները լիարժեք պատկերացում ունեին և ՛ հիմնադրամի և՛ կենտրոնի գործունեության մասին։

Ճամբարային գործունեության առաջին օրը հիմնադրամի աշխատակից Նարինե Փիլոյանի կողմից ներկայացվեց վայրի բնության պահպանության անհրաժեշտության մասին դասընթաց, որը ընթացքում նաև անդրադարձ եղավ նաև կենտրոնի գործունեությանն ու կատարվող աշխատանքներին։  Ճամբարային հաջորդ օրը մեզ այցելեց էկոլրագրող Մարիամ Տաշչյանը, ում մասնակցությամբ դիտեցինք նրա հեղինակած «Վայրի առևտուր» փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմը դիտման ավարտից հետ կազմկերվեց ակտիվ և արդյունավետ քննարկում։
Արդեն իսկ քննարկման ավարտից հետո, նաև ներկայացա փոքրիկ հարցազրույցով, որտեղ և կարևորեցի կրթահամալիրի ու հիմնադրամի համատեղ գործունեության շարունականությունը։   

Եռօրյա ճամփորդության ընթացքում ունեցանք 4 կանգառ, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսվել էի առանձին փոքրիկ դասընթաց։
Խոր Վիրապի բարձունքից սովորողներին ներկայացվեց Հայ-թուրքական սահմանը և Խոր Վիրապ պետական արգելավայրը։ Արգելավայրը Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների շարքում, ունի իր առանձնահատկությունը, քանի որ աչքի է ընկնում լճաճահճային բուսականությամբ և եզակի թռչուններով։
Կառուցվող Վեդիի ջրամբարի մոտ մեզ մոտեցավ ջրամբարի ինժեները և մանրամասն բացատրեց ջրամբարի գործունեությունը, կառուցման դժվարությունները և հետագա անելիքները։ Դասը ամբողջացվեց իմ կողմից փոքրիկ հավելումներով, որոնք ունեն բնապահպանական նշանակություն։

Վերջին շրջանում հայտնի նկարվելու վայր համարվող հրեշտակների ձորը, իրենց բավականին հետաքրքիր երկրաձևաբանական գոյացություն է ներկայացնում, որը նաև հանդիսանում է բավականին հետաքրքիր ուսումնասիրման առարկա։    

Հուսով եմ, որ հետագայում ևս կշարունակվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը։


2025/01/17

Ինտելեկտուալ թիմային խաղերի ձմեռային մրցաշարի ամփոփում


Ինչպես նախատեսված էր ձմեռային ճամբարի օրակարգում հունվարի 16-ին, ժամը 13։00-ին կրթահամալիրի մարմարյա սրահը վերածվեց ինտելեկտուալ մենամարտի վայրի։ Այս անգամ մրցաշարը տեղի էր ունենում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ձևաչափով, որը ընթացքում հնչեց 24 հարց։ Մրցաշարին մասնակցելու հայտ այս անգամ ներկայացրել էին 10 թիմեր, որոնք շուրջ մեկ ժամ միմյանց դեմ համառ պայքար մղեցին։ Մրցաշարին մասնակցում էին ինչպես փորձառու, այնպես նոր ձևավորված թիմեր։ Այս անգամ ի տարբերություն նախորդ խաղերի բավականին լավ էր մասնակից թիմերի գրանցած արդյունքը, որը անշուշտ խոսում է թիմային խաղի առաջընթացի մասին։

Երեք փուլ տևած հարցաշարերից հետո, ընդհանուր առմամբ 24 հարցից ճիշտ պատասխանելով 18-ին, հաղթող ճանաչվեց 12-րդ դասարանցիներից կազմված փորձառու թիմը։  Հուսում եմ շրջանավարտների համար տարվա հաղթական մեկնարկը կունենա իր տրամաբանական ցանկալի շարունակությունը։

2025/01/12

Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար

 


 Ի 1975թ-ից ի վեր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի խաղային ձևաչափը համարվում է ինտելեկտուալ լավագույն թիմային խաղը։ Ու չնայած ավելի քան իր կես դարյա պատմությանը այսօր էլ այն շարունակում է սիրելի խաղ մնալ բոլոր տարիքի մասնակիցների համար։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսպիսի խաղերի պատմությունը ունի մեկ տասնամյակից ավելի պատմություն։ Վերջին երեք տարիներին այն կրում է պարբերական բնույթ։

2025 թ-ի մենկարկը այս անգամ կտրվի հունվարի 16-ին, ժամը 13:00 մարմարյա սրահում։ Այս անգամ խաղը ընթանա 3 փուլով, որից յուրաքանչյուրի ընթացքում կհնչի 8 հարց, հաղթող կճանաչի այն թիմը, որը ամենաշատը ճիշտ պատասխան կտա։ Մասնակցել ցանկացող թիմերը կարող են լրացնել մասնակցության հետևյալ հայտը։

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։