2014/03/30

ՀՀ հողային ռեսուրսները




«Հողային ռեսուրսներ» հասկացությունը լայն իմաստով ձևակերպվում է հետևյալ կերպ. «դրանք այն հողերն են, որոնք որևէ կերպ կարող են օգտագործվել գյուղատնտեսության մեջ»:  Ընհանրապես երկրագնդի ցամաքի 90%-ը ծածկված է հողով, սակայն այս հողերի մի մասն ուղղակի պիտանի չի գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ եղած հողերի միայն 65%-ն է պիտանի գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Սակայն այս ցուցանիշը շատ ընդհանրական է, աշխարհում առանձնանում են հողային ռեսուրսներով հարուստ և աղքատ երկրներ: Բացի այդ շատ ավելի կարևոր է հողերի որակ հասկացությունը:  Հայաստանը պատկանում է հողային ռեսուրսներով աղքատ երկների շարքին:
Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը (այսինքն` տարածքը) կազմում է 2974.3 հազ հեկտար: Ընդ որում` գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործոլ ամբողջի 46.8%-ը:
Քանի որ հայկական լեռնաշխարհը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, տիպիկ լեռնային երկիր է, ունի խիստ կտրտված մակերևույթ, տարածքի զգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են:
 Ներկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները:
Հանրապետության հողերը բնությագրվում են խիստ բազմազանությամբ, որը պայմանավորված է կլիմայական ու ռելիեֆային պայմանների բազմազանությամբ:
ՀՀ-ում առանձնացվում է հողերի հետևյալ գոտիները` կիսանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, լեռնամարգագետնային: Յուրաքնաչյուր գոտում, կապված դրա տարբեր հատկություններից, ձևավորվում է յուօրինակ հողատիպ: Չոր տափաստանային գոտում` շագանակագույն, իսկ տափաստանայինում` սևահող, մարգագետնասևահողային, գետահովտա-դարավանդային, հողագրունտներ: Անտառային գոտում տարածված են` անտառային գորշ, դարչնագույն, լեռնամարգագետնային գոտուն բնորոշ են լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային հողատիպերը:
Կիսանապատային գոտին իր հողատիպերով տարածված է ՀՀ 850-1250 մ բացարձակ բարձրություններում` Արարատի և Արմավիրի մարզերում, Երևան քաղաքում, Արագածոտնի ծայր հարավային հատվածներում,  մասամբ Վայոց Ձորի Նախիջևանին սահմանակից հատվածներում: Այս տիպ հողերի ավելի քան   95 %-ը գտնվում է Արարատի և Արամավիրի մարզերում, որոնք հանդիսանում են ՀՀ գյուղատնտեսական ամենահզոր մարզերը: Դրանց բաժին է ընկնում ՀՀ գյուղատնտեսության ՀՆԱ առյուծի բաժինը` 32%-ը:


Այս հողերի նման բնութագրիչներից հետևում է, որ նրանք պետք է դուրս մնային գյուղատնտեսական օգտագործումից, սակայն մարդու կողմից բարելավվելու (արհեստական ոռոգում և պարարտացում) շնորհիվ լայնորեն ներառված են գյուղատնտեսական շրջանառության մեջ:  Այսինքն այդ մարզերը համարվում են ինտնենսիվ օգտագործվող տարածքներ: Այս գոտու հողային ֆոնդը օգտագործվում է հետևյալ գյուղատնտեսական նպատակներով. որպես վարելահող, բազմամյա տնկարկ (Արմավիր, Արարատ, Արագածոտն) և մասամբ արոտավայր (Արարատ): Այս գոտում, որպես տարածքի բացասական փոփոխության հետևանք հանդես է գալիս հողերի էրոզացվածությունը` մինչև 1% արտահայտավծությամբ, իսկ ամենամեծ էկոլոգիա կան հետևանքը, որը այս տարածքի հողերին դուրս է մղում գյուղատնտեսական շրջանառությունից` աղակալումն է: Վերջինս տեղի է ունենում հատկապես ոռոգման հետևանքով, իսկ ինչպես հայտնի է, այս գոտին, կապված ջրաջրեմային ռեժիմի և կլիմայական պայմանների հետ,  համարվում է ՀՀ տարածքի ինտենսիվ ոռոգվող հատվածը: Այս գոտու երկու հիմնական մարզերում միասին ոռոգվում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մոտ 31 %-ը: Այս գոտիների գյուղատնտեսական օգտագործման հետևանքով Արմավիրի մարզում աղակալված են համարվում հողերի 17,35%-ը կամ 12121,5 հա, իսկ Արարատի մարզում` 20,39 %-ը կամ 13218,4 հա-ը: Չոր տափաստանային գոտին տարածված է ՀՀ 1250-1900 մ բացարձակ բարձրություններում` ընդգրկում է Արամվիրի մարզի արևմտյան հատվածները, Արագածոտնի հարավային հատվածները (արևմուտքից մինչև արևելք), Կոտայքի հարավ-արևմտյան (Երևանին սահմանակից մասեր) հատվածները, Երևան քաղաքը (բացառությամբ հարավ-արևմուտքի), Արարատի մարզի տարածքում կազմում է կենտրոնական նեղ գոտի, Վայոց Ձորի կենտրոնական մասում, Սյունիքի ծայր հարավային մասում, Տավուշի հյուսիս-արևելյան մասում` Ադրբեջանի սահմանի երկարությամբ: Գոտին օգտագործվում է նույնպես որպես արոտավայր, վարելահող և բազմամյա տնկարկ: Համեմատական առումով գոտում նշված հողօգտագործման տեսակներից առաջնային համարվում են արոտավայրերը և վարելահողերը:
Մարդածին ներգործության և տարածքի բնական պայմանների (լանջերի թեքություն) փոփոխության հետ կապված մեծանում է հողերի էրոզացվածության աստիճանը: Այստեղ հողերը համարվում են 45-70 %, տեղ-տեղ 70 %-ից  ավելի էրոզացված:
Տափաստանային գոտին տարածված է ՀՀ 1300-2450 մ բացարձակ բարձրություններում` ընդգրկում է Արագածոտնի կենտրոնական հատվածները, Կոտայքի կենտրոնական, արևելյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան հատվածները, Արարատի մարզի կետրոնական մասերը, Գեղարքունիքի տարածքի կենտրոնական ցածրադիր մասերը, Վայոց Ձորի կենտրոնական մասերը, Սյունիքում Որոտանի ավազանի հատվածները, Լոռիի հյուսիս-արևելքը, իսկ Տավուշում տարածվում է կղզյակների ձևով:  Այս տարածքներն օգտագործվում են որպես արոտավայրեր և վարելահողեր: Այս գոտում հողերը համարվում են միջին և ուժեղ էրոզացված:
Անտառային գոտին տարածված է ՀՀ 400-2400 մ բացարձակ բարձրություններում` ընդգրկում է Տավուշի մարզը (կենտրոնական հատվածներ), Սյունիքի մարզը (հարավ-արևելյան մասերը), Կոտայքը (հյուսիս-արևելք), Լոռին (կենտրոնական-արևելյան մասեր), և կղզյակների ձևով տարածվում է Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում: Գոտին գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է որպես արոտավայր և խոտհարք: Այստեղ էրոզացվածությունը բարձր է` 45 % և ավելի:
Լեռնամարագագետնային գոտին տարածված է ՀՀ 1900-3500 մ բացարձակ բարձրություններում (ՀՀ հյուսիսում սկսվում են 1900-2000 մ-ից իսկ, հարավում 2400 մ բարձրություններից)` ընդգրկում  է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան, հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան մասերը, Լոռու մարզի հյուսիս-արևելյան, ծայր հարավային և Տավուշի մարզին սահմանակից  բարձրադիր մասերը, Արագածոտնի Արագած լեռան բարձրադիր հատվածները, Կոտայքի մարզի ծայր հյուսիսային, արևմտյան և հարավ-արևելյան բարձրադիր շրջանները, Գեղարքունիքի մարզի արևմտյան, հարավային և արևելյան բարձրադիր շրջանները, Արարատի հյուսիս-արևելյան, արևելյան բարձրադիր շրջանները, Վայոց Ձորի հյուսիսային, արևելյան և հարավ-արևելյան բարձրադիր շրջանները, Սյունիքի մարզի Սյունիքի բարձրավանդակի (հյուսիս-արևելք) ու Զանգեզուրի (արևմուտք) լեռների բարձրադիր շրջանները: Այս գոտու հողերը օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքներ: Գոտու հողերի էրոզացվածությունը հասնում է 15-20 %, տեղ-տեղ 45 % և ավելի, որը հիմնականում կապված է լանջերի մեծ թեքությունների հետ:


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий