2014/02/16

ՀՀ կենդանական ռեսուրսները

 Կենդանական ռեսուրսները բուսական ռեսուրսների հետ միասին կազմում են կենսաբանական ռեսուրսները: Ընդհանարապես կենդանական աշխարհը հսկայական դեր ունի մարդու կենսագործունեության մեջ: Մարդիկ կենդանական ռեսուրսներից ստանում են սննդամթերք, թանկարժեք մորթիներ ու կաշի, շատ երկրներում կենդանիները նույսիսկ շարունակում են մարդկանց ծառայել որպես բանվորական ուժ: Բայց բացի վերոհիշյալից կենդանական աշխարհը բնության մեջ ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Խոշոր է կենդանական աշխարհի դերը նյութերի կենսաբանական շրջանառության, էկոհամակարգերի ձևավորման, հողառաջացման, բույսերի փոշոտման, բուսատեսակների տարածման, վերարտադրության, բնական միջվայրի կարգավորման` սանիտարական առումով և այլն:
Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը նույնպես շատ բազմազան է: Հանրապետության տարածքում կան կենդանիների այնքան տեսակներ, որքան ողջ Եվրոպայում: Միայն ողնաշարավորների տեսակները այստեղ հասնում է շուրջ 450-ի, որոնցից կաթնասուններ` 74, թռչուններ` 302, սողուններ` 41, ձկներ` 26, երկենցաղներ` 6 տեսակի:












Միջատների տեսակները անցնում են 10 հազարից, իսկ անողնաշարավորներինը` 5 հազար տեսակից: Պատմական փաստերը հավաստում են, որ նախկինում ՀՀ կենդանական աշխարհը ավելի հարուստ և բազմազան է եղել, այդ թվում ավելի շատ և ավելի բազմազան են եղել գետերի ու լճերի ձկնատեսակները: Սակայն, հատկապես վերջին դարում, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, շինարարության զարգացման հետ կապված, հանրապետության շատ տարածքներից կենդանիների զգալի մասը թողել, հեռացել է, իսկ զգալի թվաքանակն էլ պարատանյութերի ու թունաքիմիկատների համատարած օգտագործման հետևանքով ոչնչացել է:
Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակները հիմանականում պահպանվել են անտառներում  և գյուղատնտեսական ակտիվ վայրերից հեռու գտնվող շրջաններում: Կենդանական աշխարհը համեմատաբար հարուստ ու բազմազան է հանրապետության անտառներում: Այստեղ հանդիպում են այծյամը, վայրի խոզը, արջը, անտառային կատուն, լուսանը, աղվեսը, գայլը, սկյուռը:
Հանրապետության անտառային որոշ վայրում կլիմայավարժեցվում են դրսից բերված որոշ կենդանատեսակներ, դրանցից են ուսուրական բծավոր եղնիկը (Դիլիջանի ու Խոսրովի անտառներում), ճահճակուղբը (Մեծամորի ճահճուտներում) և այլն:
Դաշտային մասերում տարածված են դաշտամուկը, ճագարամուկը, կուրամուկը, գետնասկյուռը, կզաքիսը: Հանրապետությունում երբեմն հանդիպում է նաև հովազը: Ավելի բազմազան են թռչունների տեսակները, հատկապես տարածված են շիկահավը, փայտփորիկը, սոխակը, սարյակը, արտույտը, արագիլը, բուն, լորը, կաքավը, ագռավը, կաչաղակը, լեռներում` լեռնային հնդկահավը, գառնանգղը և այլն: Թռչունների տեսակները հանրապետության տարածքում հասնում են 302-ի:ՀՀ տարածքում խիստ կրճատվել են նաև սողունների տեսակները, որը հիմնականում կապված է անապատային ու կիսաանապատային էկոհամակարգերի վերափոխման հետ, նրանք վերածվում են ագրոէկոհամակարգերի: Այնուհանդերձ, այժմ հանրապետության տարածքում կա օձերի 30 տեսակ, որոնցից թունավոր են գյուրզան, հայկական իժը, տափաստանային իժը,եղջերավոր իժը: Նշված պատճառներով խիստ նվազել են նաև միջատների տեսակները: 
ՀՀ լճերում ու գետերում պահպանված ձկնատեսակների թիվը հասնում է 26-ի: Ձկնապաշարներով վճռական տեղը պատկանում է Սևանա լճին, որը շատ վաղուց է հայտնի իշխան ձկով: Սակայն իշխանի քանակը Սևանի էկոլոգիական խնդրի սրման հետևանքով կտրուկ կրճատվել է: Տարիներ առաջ Լադոգա լճից սիրգ ձկնատեսակը ներմուծվեց Սևանա լիճ և այժմ այն համարվում է հիմնական ձկնատեսակներից մեկը: Արփա, Որոտան և մյուս գետերում շատ է հանդիպում կարմրախայտ տեսակը, Արաքս գետում շատ են լոքոն, բեղլուն, սպիտակաձուկը և այլ տեսակներ: Արփի լիճ-ջրամբարում ` ծածանը: ծածանը:


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий