Ցանկացած
կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում էկենսական
ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Էներգիայի
և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում
դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին: Համակեցություններում
էներգիայի հոսքը օրգանական նյութերի քիմիական կապերի էներգիայի անցումն է օրգանիզմների
մեկ մակարդակից մյուսին: Նյութերի հոսքը քիմիական տարրերի ձևով նյութերի տեղափոխությունն
է ավտոտրոֆ օրգանիզմներից կոնսումենտներին ու ռեդուցենտներին, այնուհետև քիմիական ռեակցիաներով,
առանց կենդանի օրգանիզմների մասնակցության, նորից ավտոտրոֆ օրգանիզմներին: Նյութերի
հոսքը կատարվում է փակ շրջանով, որի պատճառով այդ գործընթացը կոչվում է շրջանառություն:
Ի տարբերություն նյութերի` էներգիան կարելի է օգտագործել մեկ անգամ: Էներգիայի միակողմանի
հոսքը համարվում է բնության յուրահատուկ երևույթ և տեղի է ունենում ֆիզիկայի օրենքներով:
Այդ օրենքներից մեկն ասում է, որ էներգիայի մեկ ձևը (լույսի էներգիան) կարող է վերափոխվել
մեկ այլ ձևի (սննդի պոտենցիալ էներգիայի), բայց այն երբեք նորից չի ստեղծվում և չի
անհետանում: Մեկ ուրիշ օրենքի համաձայն` չկա որևէ գործընթաց կապված էներգիայի փոխակերպման
հետ, որ չուղեկցվի էներգիայի որոշակի կորստով:
Սննդի
յուրաքանչյուր տեղափոխման ժամանակ պոտենցիալ էներգիայի քանակի մի մասը կորչում է: Նախ
և առաջ բույսը ֆիքսում է ստացվող արեգակնային ճառագայթման միայն մի փոքր մասը: Այդ
պատճառով էլ կոնսումենտների քանակը, օրինակ` մարդկանց, խիստ կախված է սննդային շղթայի
երկարությունից:
Կյանքի
դրսևորման բոլոր բազմապիսի ձևերն ուղեկցվում են էներգիայի փոխակերպումներով: Երկրի
մակերևույթի կողմից լույսի ձևով ստացվող էներգիան հավասարակշռում է Երկրի մակերևույթից
արտացոլված ճառագայթման անտեսանելի ջերմային էներգիայով: Կյանքի էությունը կազմում
է այդպիսի փոփոխությունների անընդհատ հաջորդումը, ինչպիսիք են` բարդ քիմիական միացությունների
աճը, ինքնավերարտադրողությունը և սինթեզը: Առանց էներգիայի փոփոխման, որով ուղեկցում
են բոլոր փոփոխությունները, ոչ կյանք կլիներ, ոչ էլ էկոլոգիական համակարգեր: Այսպես
ասած էկոհամակարգերում էներգիայի քանակի կորուստը կարող է հանգեցնել էկոհամակարգի վերացման:
Հատուկ
ուշադրության են արժանի վառելանյութի, ատոմային էներգիայի և կոնցենտրացված էներգիայի
փոխակերպումները: Էներգիան բնութագրվում է ոչ միայն քանակական, այլ նաև որակական ցուցանիշներով:
Էներգիայի խիստ կոնցենտրիկ ձևերը, ինչպիսին է, օրինակ, նավթի էներգիան, ունեն ավելի
բարձր աշխատանքային պոտենցիալ, և համապատասխանաբար` ավելի բարձր որակ, քան այնպիսի
«նոսր» ձևերը, ինչպիսի է արեգակնային լույսը: Իսկ արեգակնային լույսն իր հերթին օժտված
է ավելի բարձր որակով: Էներգիայի
որակը չափվում է մի մակարդակից մյուսին անցման քանակով:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий